Ընդդիմությունը 8 ամիս «փուչիկ է փչել», իսկ մենք Ժողովրդի տված պողպատե մանդատով շատ արագ իրենց «տրաքացնում ենք». Բաքոյան

02/09/2021 schedule19:05

ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, երկօրյա այցով Արցախում էր՝ Արցախի անկախության 30-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով: 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց՝ այցի ընթացքում բացի պաշտոնական հանդիպումներից, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել արցախցիների հետ. «Այցելել ենք Գանձասար, պտտվել քաղաքամայր Ստեփանակերտի փողոցներում, զրուցել արցախցիների հետ, սուրճ խմել: Արցախցիների ամբողջ ռեսուրսն ուղղված է Արցախի զարգացմանը՝ այն ոտքի կանգնեցնելու և ուժեղացնելու համար»:

Դիտարկմանը՝ համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ նշվում է, թե արցախցիները քարեր են նետել ՔՊ պատգամավորների ուղղությամբ՝ Բաքոյանն այդ լուրերը որակեց կատարյալ սուտ. «Ստում են, ու այդ սուտ տարածողը սրբություն չունեցող մարդ է, որը ուզում է սեպ խրել Հայաստանի տարբեր շրջանների ժողովուրդների միջև էժանագին և ադրբեջանական գործողություններով»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով այն տեսանյութին, որտեղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի՝ Արցախի ԱԺ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած ելույթից հետո ծափեր չեն հնչում, սակայն դրանք հնչում են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ելույթներից հետո՝ նա վստահեցրեց՝ ծափահարել են ՀՀ-ի ընդդիմադիր պատգամավորները. «Ծափահարողները, կամ այն դերասանները, ովքեր պետք է արագ-արագ ծափ-ծափ տային, դրանք ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներն էին, ովքեր ծափահարում էին իրենց թիմակիցների ելույթների ժամանակ»: 

Բաքոյանի խոսքով՝ ՀՀ ընդդիմությունը 8 ամիս «փուչիկ է փչել». «Մեր ժողովուրդը այդ փուչիկը հունիսի 20-ին պայթեցրեց: Ու այդ փուչիկից հետո իրենք էլ անելու բան չունեն: Ժողովրդի տված պողպատե մանդատով շատ արագ մենք իրենց «տրաքացնում ենք»:

Խոսելով նաև այն պնդումների մասին, որոնց համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի այցելել Արցախ, հիմա էլ արձակուրդում է գտնվում, որպեսզի Արցախի 30-ամյակի միջոցառումներին չմասնակցի՝ Ռուստամ Բաքոյանը շեշտեց՝ այսպիսի բաներ ասողները չեն մտածում իրենց երկրի մասին. «Այդ մարդկանց միակ մտածմունքը փող ունենալը և լափամանը կրկին իրենց մոտեցնելն է: Նրանց միակ մտածմունքն այն է, որ ստեղծեն այնպիսի դաշտ, որ երևա, թե իրենց այդ ներկայացրածը իրականություն է: Մենք ունենք անվտանգային խնդիրներ, պետք է դրանք կայունացնենք, նոր խոսենք այսպիսի թեմաների մասին»,- եզրափակեց պատգամավորը:

Տպել
2392 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ