Հայաստանն իմ հոգու մեջ է, ամեն վայրկյան կարոտում եմ. Իրանում լավագույն ուսուցչուհի ճանաչված Գրետա Հովհաննիսյան

03/09/2021 schedule11:10

Անգլերենի ուսուցչուհի, նորջուղայեցի Գրետա Հովհաննիսյանն Իրանի Սպահան նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակով այս տարի ճանաչվել է լավագույն ուսուցչուհի:

Մեր հայրենակցուհին խոստովանում է՝ այդ արդյունքին է հասել համառ աշխատանքի, նպատակասլացության եւ գործի նկատմամբ մեծ նվիրվածության շնորհիվ:

Իրանում 15 տարի ուսուցչությամբ զբաղվող Գրետա Հովհաննիսյանն անսահման սիրով է պատմում ուսուցչի առաքելության, իր անցած ճանապարհի, օտար երկրում հայի ապրելակերպի մասին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մի օր հայրենիք կվերադառնա՝ գիտելիքները ծառայեցնելու ի նպաստ մեր երկրի:

Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Տիկի՛ն Հովհաննիսյան, քանի տարի է, ինչ ապրում եք Իրանում: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ընտրեցիք մանկավարժ դառնալու որոշումն այն էլ օտար երկրում:

- Ծնվել եմ Իրանի Թեհրան քաղաքում, մեծացել եմ Սպահան քաղաքում՝ Նոր Ջուղայում: Դպրոցն ավարտելուց հետո մասնակցել եմ համալսարանի մուտքի քննություններին ու հաջողել եմ ընդունվել «Անգլերեն» դասավանդման ճյուղում: Չորս տարի սովորելուց հետո ավարտել եմ այն լիսանսի (բակալավրի) կոչումով: «Նոր Ջուղայի կրթական խորհրդի» հովանավորության տակ եղել եմ մանկավարժ «Արմէն» մանկապարտեզում եւ աշխատել եմ այնտեղ 6 տարի: 15 տարի է, ինչ զբաղվում եմ ուսուցչությամբ եւ անգլերեն եմ դասավանդում Սպահան քաղաքի «Ռահմաթ» եւ «Ֆարզանեգան Ամին» դպրոցներում:

Ուսուցիչ դառնալու պատասխանատվությունը ես զգացել եմ իմ դպրոցական տարիներից: «Սուրբ  Վարդանանց» դպրոցում, ուր սովորել եմ ես, աշխատել է նաեւ մայրս՝ իմ օրինակելի ուսուցիչը: Դպրոցում ականատես էի նրա զոհաբերություններին, նվիրված աշխատանքին և այն բացառիկ սիրուն եւ նվիրվածությանը, որ կար նրա եւ աշակերտների միջեւ:

- Իսկ, առհասարակ, Իրանում ազգային այլ պատկանելություն ունեցող քաղաքացիները դժվարությունների շա՞տ են հանդիպում։ Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց հայ լինելով՝ այդպիսի մեծ երկրում դառնալ լավագույն ուսուցչուհի։

- Իրանի կրթական օրենքի համաձայն՝ դասատուները պետք է պետական ուսուցիչ լինեին, որպեսզի կարողանային աշխատել հայկական կամ պարսկական դպրոցներում, իսկ ես չունեի պետական ուսուցչի այդ կարգավիճակը: Ստացվեց այնպես, որ այդ ժամանակ երկրում հայտարարվեց պետական ուսուցիչների մուտքի քննություն, եւ, բարեբախտաբար, ես ունեի բոլոր այն պայմանները, որոնք պահանջվում էին: Մասնակցեցի, հաջողեցի ու դարձա պետական ուսուցիչ: Աշխատանքի անցա Սպահան քաղաքի «Ռահմաթ» եւ «Ֆարզանեգան Ամին» դպրոցներում՝ ձեռք բերելով հարուստ փորձառություն՝ շնորհիվ դպրոցի տեսչության և ուսումնադաստիարկության 2-րդ շրջանի հիմնարկի բոլոր աշխատակիցների, որոնք անխնա եւ սրտացավորեն օգնել են ինձ:

Մենք՝ Իրանի հայերս, հարգելով երկրի մշակութային օրենքները, սերտ համագործակցությամբ ենք շփվում պարսիկ ազգի հետ, օրինակ՝ այդ դպրոցի պարսիկ տեսուչը, որտեղ աշխատում եմ, իմ նկատմամբ ավագ քրոջ հոգատարությամբ է եւ ուղղություններ է տալիս: Փոքրամասնություն լինելու հանգամանքը չի խոչընդոտել իմ հաջողությանն այս ասպարեզում՝ երկուստեք փոխադարձ հարգանքի սիրո և հասկացողության շնորհիվ:

- Իսկ ի՞նչ չափանիշներով են ընտրում Իրանում լավագույն ուսուցչին:

- Քաղաքի եւ երկրի օրինակելի ուսուցչի ընտրության չափանիշներն են աշխատանքային փորձը, գիտական եւ մասնագիտական որակավորումները, հետեւողական աշխատանքն ու նվիրվածությունը: Դպրոցների տեսուչները ներկայացնում են իրենց լավագույն ուսուցիչներին, եւ այդ ուսուցիչներից ընտրվում է նահանգի լավագույնը: Նշեմ, որ 1396-1399թթ. ուսումնական տարեշրջաններին մասնակցել եմ «Ռոդ»-ի անվան ներքո կազմակերպված էլեկտրոնային բովանդակության ստեղծման փառատոնին և ներկայացրել իմ դասավանդման մեթոդների ժապավենը: Այն ևս օգնել է ինձ հաջողության ճանապարհին:

- Ըստ Ձեզ՝ ո՞ր ուսուցիչի կերպարն է անվերջ մնում աշակերտի հիշողության մեջ:

- Անկեղծությունը, փոխադարձ վստահությունը և սերը այն խթանն են, որ կապում են աշակերտին ուսուցչի հետ: Դասավանդման ամբողջ տարիների ընթացքում յուրաքանչյուր աշակերտի վերաբերվել եմ որպես իմ զավակի և, ըստ այդմ, հաջողել լավագույնը ներդնել այս ասպարեզում: Հպարտությամբ պետք է ընդգծեմ, որ շնորհիվ իմ դասավանդման մեթոդների ու համբերատար բնավորության՝ արժանացել եմ մեծ սիրո և հարգանքի թե՛ աշակերտների, թե՛ պարսիկ գործընկերների եւ թե՛ կրթադաստիարակության խորհրդի բարձրագույն մարմինների կողմից:

- Ի՞նչն է այն ուժը, որը օգնում է Ձեզ անընդհատ առաջ շարժվելու եւ երբեք չհուսահատվելու:

- Ուսուցչի բարձրագույն կոչմանն արժանանալու զենքն է նվիրվածությունը, դրական լիցքը և չդադարող աշխատանքը: Դպրոցն ինձ պարգեւում է ուժ, եռանդ և կենսուրախություն:

- Համեմատելով հայ եւ իրանական կրթական համակարգերը՝ կարո՞ղ եք նշել այն տարբերությունները, որոնք կան Հայաստանում եւ Իրանում:

- Ես այդ համեմատությունը չեմ կարող անել, որովհետեւ չեմ սովորել Հայաստանում, հետեւաբար այս հարցի վերաբերյալ ձեռնպահ եմ:

- Հայ կինը ինչպե՞ս է ապրում Իրանում: Դժվար չէ՞ հայի արժեքները պահել Իրանում:

- Փոքրամասնություն հանդիսանալով՝ հայ կինն այստեղ ապրում է այնպես, ինչպես կապրի իր երկրում: Մեր հայկական արժեքները պահպանվել են 400 տարի Իրանում լինելու մեր պատմության շնորհիվ: Մեր նախնիների և ազգային կառույցների ու ազգային մարմինների ջանքերով Իրանում մենք ունենք մեր վանքերը, եկեղեցիները, դպրոցները ու միությունները: Սպահան քաղաքն ունի «Սուրբ Ամենափրկիչ» վանք ու 12 եկեղեցիներ: Մեր ավանդույթները և ծեսերը կատարվում են հավուր պատշաճի. ոչ մի արգելք չկա:

- Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում, ինչպիսի՞նն է Հայաստանը Ձեր աչքերով:

- Վերջին անգամ երկու տարի առաջ եմ եղել: Ամեն վայրկյան կարոտում եմ, բառերով չեմ կարող արտահայտվել: Հայաստանն իմ հոգու մեջ է, իմ տունն այնպես, ինչպես յուրաքանչյուր հայինը:

- Հայաստան վերադառնալու կամ մասնագիտական առումով փորձի փոխանակման հեռանկար ունե՞ք արդյոք:

- Մտածում եմ կյանքի կոչվելուց հետո (նկատի ունի թոշակի անցնելուց հետո-խմբ.) հայրենիքումս ապրելու մասին: Այսօր, առավել քան երբևէ, ազգային հրամայական է ողջ հայության միասնականությունը և ներուժը համախմբել հայրենիքում՝ արտաքին և ներքին  թշնամու վտանգը կասեցնելու և ազատ, անկախ և միացյալ հայրենիք կերտելու համար:

Մարիամ Գևորգյան

Տպել
1986 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ