Երևան
14 °C
Ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«22 երկրի 115 ուսուցիչ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, այս տարի մասնակցել է սփյուռքահայ ուսուցիչների 2021 թվականի վերապատրաստման ծրագրին, որը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Վերապատրաստումներն իրականացրել է «Ֆիչըր» ընկերությունը` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի համագործակցությամբ:
Ծրագրի փակման առցանց արարողությանը մասնակցել և ուսուցիչներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ ավարտին է մոտեցել ուսուցիչների վերապատրաստման 21-րդ հերթական և 2-րդ հեռավար շրջանը:
«Սա ուղիղ մեկ ամիս տևած լարված աշխատանք էր թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար: Վստահ եմ՝ հեշտ չէր աշխատանքային օրվանից հետո 4.5 ժամ նստել համակարգչի առջև, ջանասիրաբար լսել և մտապահել ամբողջ տեղեկությունը: Դուք իրավամբ կատարում եք չափազանց կարևոր աշխատանք և այդ պատճառով չեք խնայում ձեր ժամանակը և ջանքերը»,- նշել է նախարարի տեղակալը։
Նրա խոսքով՝ այս տարվա ուսումնական ծրագիրը որոշակի չափով տարբերվում էր նախորդ տարիների ծրագրերից: Այն, ըստ Արթուր Մարտիրոսյանի, ուրվագծել է սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության մեր այսօրվա պատկերացումները: Մասնավորապես, շեշտը դրվել է հայ մշակույթի պատմության և հայոց պատմության վրա, հրավիրվել են սփյուռքում աշխատող և ուրույն մեթոդներ մշակած մի քանի մասնագետներ, ձևավորվել է տնօրենների վերապատրաստման փորձնական խումբ:
«Այս վերապատրաստման դասընթացների շրջանակում մենք փորձել ենք հնարավորինս արտացոլել կրթության ոլորտում առկա մարտահրավերները: Հուսով եմ, որ կարողացանք օգտակար լինել ձեզ, իսկ ձեր միջոցով՝ նաև հայ երեխաներին: Վստահեցնում եմ, որ մենք կվերլուծենք հարցման արդյունքները, արված առաջարկությունները և դիտողությունները, որպեսզի հաջորդ անգամ դասընթացները լինեն առավել թիրախավորված, նպատակային և օգտակար»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել բոլոր դասախոսներին, որոնք անխոնջ աշխատել են այս մեկ ամսվա ընթացքում՝ ուսուցիչների հետ կիսելով իրենց գիտելիքներն ու փորձը: Արթուր Մարտիրոսյանն առաձնահատուկ շնորհակալություն է հայտնել «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի հետ վերապատրաստումներն անցկացրած «Ֆիչըր» ընկերությանը՝ գործընթացը բարձր մակարդակով իրականացնելու համար։
Ծրագրի փակման արարողությանը «Ֆիչըր» ՍՊԸ և «ՊրոԴեՖորմ» խմբի ներկայացուցիչ Արսեն Սիմոնյանը ներկայացրել է հակիրճ հաշվետվություն։ Նա նշել է, որ վերապատրաստման ծրագրին մասնակցել է 22 երկրի 115 ուսուցիչ, 39 դասավանդող/հյուր, ինչպես նաև 11 աջակցող անձնակազմ։ Ծրագրի ընթացքում ուսուցիչներին մատուցվել է 840 ժամ դասընթաց։
Վերապատրաստումն իրականացվել է 7 առանձին ծրագրերով՝ նախկին 6-ի փոխարեն. «Ուսուցում մանկապարտեզում» (120 դ/ժամ), «Ուսուցում մեկօրյա դպրոցում» (120 դ/ժամ), «Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում» (120 դ/ժամ), «Հայոց լեզվի և գրականության դասավանդում» (120 դ/ժամ), «Տնօրենների վերապատրաստում» (80 դ/ժամ), «Հայոց պատմություն» (120 դ/ժամ), «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» (120 դ/ժամ)։ «Հայոց պատմության» և «Հայ մշակույթի պատմության և արվեստի» դասավանդումը՝ որպես առանձին ծրագրեր, ներառվել են առաջին անգամ։
Նշենք, որ վերապատրաստումներն իրականացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Ա. Իսահակյանի և Հ. Թումանյանի թանգարանների, «Կենաց տուն» և «Կայթ» կրթամշակութային կենտրոնների սերտ համագործակցությամբ։
Այս տարի վերապատրաստման համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 6.5 միլիոն դրամ: Վերջին երկու տարիներին՝ 2020 և 2021 թթ., կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, վերապատրաստումն իրականացվում է հեռավար ձևաչափով։
Հավելենք, որ 20 տարվա ընթացքում ծրագրով վերապատրաստվել է շուրջ 1100 ուսուցիչ 40 երկրից (Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Աբխազիա, Բելառուս, Բուլղարիա, Ռուսաստան, Գերմանիա, Եգիպտոս, Թուրքիա, Ավստրիա, Ավստրալիա, Իրան, Իրաք, Քուվեյթ, Սիրիա, Լիբանան, Հունաստան, Ղազախստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Էստոնիա, Բրազիլիա, Կանադա, Բելգիա, ԱՄԷ, Իսպանիա, Եգիպտոս, Շվեյցարիա, Վրաստան, Իսրայել, Ռումինիա, Լիտվա, Լատվիա, Կանադա, Դանիա, Շվեդիա, Կիպրոս, Չեխիա, Նիդեռլանդներ)»,– ասված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ