Վահան Քերոբյանը Վրաստանի գործընկերոջ հետ խոսել է արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին

Վրաստան կատարած այցի շրջանակում նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։

«Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտներում», - նշել է Վահան Քերոբյանը։

Կողմերը խոսել են արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում. արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։

Գործընկերներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև գինեգործական տուրիզմի զարգացման հեռանկարներին։

Աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 30-ին հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև փոխվարչապետ-բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։

Վրացի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև անդրադարձ է եղել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին։

Տպել
688 դիտում

Պետական բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն

Այս երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության շնորհիվ. ԱՀ նախագահ

Անկախ Հայաստանն այսօր դառնում է 30 տարեկան

Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմանները

Երևանում կայացել է «Armenian Business Forum» գործարար համաժողովը

ՔՈԱՖ-ն ու ԱՄԱԱ-ն նոր զարկ են տալիս Լոռու մարզում կաթնամթերքի արտադրությանը

Վաղը միջոցառմանը մասնակցելու նպատակով Ագարակ քաղաքից բնակիչներին տեղափոխող միկրոավտոբուսներ կշարժվեն Մեղրի

Արամ Առաջինը պատգամ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Եթե վաղը չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք․ Հարությունյան

Հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել (լուսանկարներ)

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

ԱԹՍ փորձակայանում տեղի է ունեցել «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը, մասնակցել է 27 թիմ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը, կան վիրավորներ. shamshyan.com

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

2022-ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը

Նախագահ Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին․ Ջումայանը ներկա է գտնվել «Հիբրիդ» լաբորատորիայի բացմանը

Armenia Business Forum-ի բացման ելութում Գրիգորյանը կարևորել է թվայնացման և նորագույն տեխնոլոգիաների դերը մեր կյանքում

Հրդեհ է բռնկվել Եղեգնավան գյուղի տներից մեկի տանիքում

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել. Եգիպտոսի նախագահի շնորհավորական ուղերձը

Ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ է հասցվում. «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջումը շարունակվում է (տեսանյութ)

30 տարի առաջ Լիտվան առաջինն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը. Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահը

L’Œuvre d’Orient-ը պահանջում է Լեռնային Ղարաբաղին վերադարձնել ողջ պատմական տարածքը՝ ապահով սահմաններով. Արցախի ՄԻՊ

ԱՀ նախագահի մեդալներով են պարգևատրվել արարատցի զինծառայողները. անմահացած տղաներինը հանձնվել են ծնողներին (լուսանկարներ)

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր Հադրութում արդյունք չեն տվել

Հակակոռուպցիոն կոմիտեն ինչով է տարբերվում ՀՔԾ-ից, ինչ գործառույթ է իրականացնելու. մանրամասնում է ՀՔԾ-ի բաժնի պետը

Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի

Այսօր ստորագրվեց հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր. Վահան Քերոբյան

Արցախում ընդլայնվել է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը

Էրդողանը կայցելի Ռուսաստան. Պուտինի հետ հանդիպման օրակարգը երբևէ եղածներից ամենաընդարձակն է. Պեսկով

Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը

Անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում քայլերթ կիրականացնեն ԶՈՒ ստորաբաժանումները. ժամանակացույց

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Պետդումայի ընտրությունների հաղթանակի կապակցությամբ

Այցելություն «Եռաբլուր», պարգևատրումներ, քայլերթ. հայտնի է վաղվա միջոցառումների օրակարգը (տեսանյութ)