Նկարիչների միության շենքում տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

30/07/2021 schedule20:00

Այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ:

Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակութային գործիչներ, գրողներ և ընթերցողների լայն շրջանակ: Մայրաքաղաքի սրտում (Նկարիչների միություն, «Զանգակ» գրատուն, «Մոսկվա» կինոթատրոն) 3 օր շարունակ տեղի կունենան գրական-մշակութային տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։ Շուրջ 50 հրատարակիչներ կներկայացնեն իրենց նոր գրքերը, որոնք հասանելի կլինեն ընթերցողներին մինչև 40 տոկոս զեղչով:

Փառատոնի մեկնարկը տրվել է՝ ևս մեկ անգամ պատվելով սահմանապահ զինվորներին և մեկ րոպե լռությամբ հարգելով արձակագիր, բանաստեղծ Արմեն Շեկոյանի հիշատակը, որը կյանքից հեռացել է հուլիսի 29-ին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել գրական այս կարևոր իրադարձության կապակցությամբ. «Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնությունից առաջ պետք է հարց տանք՝ ավանդաբար ո՞ր ոլորտներում ենք մենք եղել առաջատար, նաև՝ միջազգային չափումներով: Կասկածից վեր է, որ դա գրավոր մշակույթի ոլորտն է: 21-րդ դարում գիրքը չի կարող միանգամից հասնել ընթերցողին, որովհետև տեղեկատվական դաշտն այնքան հագեցած է, որ գրավոր մշակույթը մեծ պայքարի մեջ է մտնում այդ ընդհանուր դաշտի հետ: Պետք է մտածել ուղիներ, որոնք հնարավոր ընթերցողին կբերեն դեպի գիրք»:

Փառատոնին նախատեսված միջոցառումները կոչված են ընթերցողին նախապատրաստելու դեպի գիրքը, ավելի ճանաչելի դարձնելու թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին: Փոխնախարարը, որպես կարևոր ցուցանիշ և ձեռքբերում, արձանագրել է, որ փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 15000 գիրք: Նա խոսել է մարդկանց դեպի գիրք բերելու ճանապարհին գրադարանների դերի մասին. «Գրադարանները չեն կարող լինել զուտ գրապահոցի և գրքի սպասարկման միջավայր: Դրանք պետք է վերածվեն մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայրի, որի վերջնարդյունքը գիրք բացելն է»:

Նկարիչների միությունում կամավորներից մինչև այցելուներ տրամադրությունը գրքային էր: Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի փաստմամբ՝ փառատոնն իրականացնելու նպատակով տարածքը տրվել է մեծ պատրաստակամությամբ և որպես մեկնարկի վայր՝ ամենայն պատասխանատվությամբ:  «Չէ՞ որ արվեստի 2 ճյուղերի՝ նկարչության և գրականության ճանապարհները խաչվում են հենց գրքում»,- ասում է Ս. Սաֆարյանը:

Որոշ հրատարակիչներ արդեն փառատոնին մասնակցելու փորձառություն ունեն, իսկ որոշները՝ առաջին անգամ են ներկայանում, և ըստ նրանց՝ փառատոնը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ներկայանալու հայաստանյան հրատարակչությունների մեծ մասի հետ, ինչը նոր համագործակցությունների, շփումների ու ծանոթությունների մեկնարկ է:

Փառատոնին ներկա երիտասարդ գրող Հովիկ Աֆյանը նշում է. «Չէի մտածում, որ այս ժամին տարածքն այսքան բազմամարդ կլինի»: Փառատոնից գրողի ակնկալիքն այն է, որ քաղաքը կարդա ոչ թե այս 3 օրը, այլ՝ ընդհանրապես:

Ըստ այցելուների՝ փառատոնը նպաստում է, որ ընթերցողների թիվն ավելանա, որ գրողն ավելի հայտնի դառնա: Գրականագետ Սուրեն Դանիելյանը հույս է հայտնել, որ ապագայում Գրքի փառատոնը չի ընկալվի որպես տոն և հասարակության համար կդառնա սովորական միջոցառում՝ «Երբ ժողովուրդը ներքուստ աճի դեպի գիրքը»:

Այցելուներից շատերին գայթակղել է զեղչված տարբերակով գիրք ձեռք բերելու հնարավորությունը՝ ոմանք՝ նվերների, ոմանք՝ երեխաների, իսկ շատերը՝ հենց իրենց համար:

Փառատոնի միջոցառումների ցանկում կարևոր իրադարձություն է Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը, որը ներկայացրել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը. «Թումանյանի կյանքի տարեգրության հատորյակները բացառիկ են հայ գրականության պատմության շղթայում, որովհետև մինչ օրս հայ գրողներից միայն Թումանյանն է, որ ունի նմանատիպ հիմնավոր կենսամատենագիտություն»:

ԿԳՄՍ-ն նշում է, որ փառատոնը բաղկացած է 4 բաղադրիչից. առաջինը գրական մրցույթն է՝ արձակ և պոեզիա անվանակարգերում, 2-րդը ցուցահանդես-տոնավաճառն է, մյուս բաղադրիչներն են շնորհանդեսներն ու բանախոսությունները:

Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, որի ընթացքում էլ հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները:

Տպել
325 դիտում

Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմանները

Երևանում կայացել է «Armenian Business Forum» գործարար համաժողովը

ՔՈԱՖ-ն ու ԱՄԱԱ-ն նոր զարկ են տալիս Լոռու մարզում կաթնամթերքի արտադրությանը

Վաղը միջոցառմանը մասնակցելու նպատակով Ագարակ քաղաքից բնակիչներին տեղափոխող միկրոավտոբուսներ կշարժվեն Մեղրի

Արամ Առաջինը պատգամ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Եթե վաղը չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք․ Հարությունյան

Հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել (լուսանկարներ)

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

ԱԹՍ փորձակայանում տեղի է ունեցել «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը, մասնակցել է 27 թիմ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը, կան վիրավորներ. shamshyan.com

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

2022-ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը

Նախագահ Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին․ Ջումայանը ներկա է գտնվել «Հիբրիդ» լաբորատորիայի բացմանը

Armenia Business Forum-ի բացման ելութում Գրիգորյանը կարևորել է թվայնացման և նորագույն տեխնոլոգիաների դերը մեր կյանքում

Հրդեհ է բռնկվել Եղեգնավան գյուղի տներից մեկի տանիքում

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել. Եգիպտոսի նախագահի շնորհավորական ուղերձը

Ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ է հասցվում. «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջումը շարունակվում է (տեսանյութ)

30 տարի առաջ Լիտվան առաջինն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը. Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահը

L’Œuvre d’Orient-ը պահանջում է Լեռնային Ղարաբաղին վերադարձնել ողջ պատմական տարածքը՝ ապահով սահմաններով. Արցախի ՄԻՊ

ԱՀ նախագահի մեդալներով են պարգևատրվել արարատցի զինծառայողները. անմահացած տղաներինը հանձնվել են ծնողներին (լուսանկարներ)

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր Հադրութում արդյունք չեն տվել

Հակակոռուպցիոն կոմիտեն ինչով է տարբերվում ՀՔԾ-ից, ինչ գործառույթ է իրականացնելու. մանրամասնում է ՀՔԾ-ի բաժնի պետը

Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի

Այսօր ստորագրվեց հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր. Վահան Քերոբյան

Արցախում ընդլայնվել է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը

Էրդողանը կայցելի Ռուսաստան. Պուտինի հետ հանդիպման օրակարգը երբևէ եղածներից ամենաընդարձակն է. Պեսկով

Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը

Անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում քայլերթ կիրականացնեն ԶՈՒ ստորաբաժանումները. ժամանակացույց

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Պետդումայի ընտրությունների հաղթանակի կապակցությամբ

Այցելություն «Եռաբլուր», պարգևատրումներ, քայլերթ. հայտնի է վաղվա միջոցառումների օրակարգը (տեսանյութ)

Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաևը շնորհավորել է ՀՀ անկախության 30-ամյակը

Իշխող կուսակցությունը կրկին հաղթում է. ՌԴ ԿԸՀ-ն հաշվարկել է Պետդումայի ընտրությունների քվեաթերթիկների 99 տոկոսը

Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. վարչապետն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին (լուսանկարներ)