Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների։ Տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

Ամենամյա ավանդույթի համաձայն, մասնագիտական տոնի` Երկաթուղայինի օրվա (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը) նախաշեմին` հուլիսի 30-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն անցկացրել է առաջատար երկաթուղայինների պարգևատրման արարողություն։ Գյումրիում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ընկերության աշխատակիցներ, երկաթուղայիններ։

ՏԿԵ նախարարի տեղակալը, շնորհավորելով երկաթուղու աշխատողներին իրենց մասնագիտական տոնի առիթով, կարևորել է երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների առանցքային նշանակությունը տնտեսության բազմաթիվ ճյուղերի զարգացման, պետության՝ միջազգային ուղիների մաս կազմելու գործում։

Արմեն Սիմոնյանը նշել է, որ երկաթուղային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մեծածավալ ներդրումները հզոր խթան են երկրի տնտեսության զարգացման համար, իսկ ուղևորատար փոխադրումների զարգացումը ունի մեծ հանրային նշանակություն՝ այդ համատեքստում ընդգծելով, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՏԿԵ նախարարության, ՌԴ տրանսպորտի նախարարության և «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվել է Հարավկովկասյան երկաթուղում 2020-2024 թթ․ ներդրումային ծավալները հասցնել մոտ 40 մլրդ դրամի։

«Միայն այս տարվա ծրագրով մոտ 17 մլրդ դրամ ներդրումներ են իրականացվելու ենթակառուցվածքների արդիականացման և նոր շարժակազմի ձեռքբերման ուղղություններով։ Այսպես, սույն թվականի հունիսի 8-ին Երևանի Սասունցի Դավիթ կայարանում տեղի ունեցավ 27 նոր ուղևարատար վագոնների ընդունման հանդիսավոր արարողությունը․ վերջիններս արդեն իսկ շահագործվում են միջպետական ուղղությունում։ Մի քանի օրից Հայաստան կժամանեն 2 նոր երկվագոնանի ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 2,5 մլրդ դրամ։ Եւս մեկ նոր ԷՊ2Դ տեսակի էլեկտրագնացք կգա Հայաստան 2022 թ․ առաջին կիսամյակում։ Այս էլեկտրագնացքները կշահագործվեն ներպետական ուղևորափոխադրումներում։ Այսպիսով, 2022 թ․ սկզբին մենք կունենանք ամբողջությամբ նոր ուղևորատար շարժակազմ միջպետական և ներպետական ուղևորափոխադրումներում», - հավելել է Արմեն Սիմոնյանը։

Արմեն Սիմոնյանը մեկ անգամ ևս ընդգծել է երկաթուղայինների գործուն ներդրումը ոլորտի սահուն գործունեությունն ու զարգացումն ապահովելու գործում։ «Բոլոր ժամանակներում երկաթուղայինի աշխատանքը բարձր է գնահատվել և բարձր է գնահատվում պետության և հասարակության կողմից։ Հենց ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքի, պատասխանատվության և մասնագիտական գիտելիքների շնորհիվ է, որ այսօր իրականացվում է հազարավոր քաղաքացիների ապահով երթևեկը, բեռների անխափան տեղափոխումը», - ասել է ՏԿԵ փոխնախարարը։

Մասնագիտական տոնի կապակցությամբ Արմեն Սիմոնյանը ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի անունից երկաթուղային համակարգի երեք պատասխանատու աշխատողների պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար» պատվոգրով և հուշանվերներով։ Մի շարք երկաթուղայիններ պարգևատրումներ են ստացել ՀԿԵ ղեկավարության կողմից։

Տպել
510 դիտում

Չգործող պղնձաձուլարանի 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա

Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

Ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը

Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ԱԱԾ

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Այսօր պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր

Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ

Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

«Անկախ հայրենիքիս հետ»․ Անկախության 30-ամյակի առթիվ Կառավարությունը հոլովակներ է հրապարակել

Հույս ունենք՝ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. ՄԻՊ-ը՝ Քասախի 2 բնակիչների անհետացման մասին

Գավառ քաղաքում այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ

Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Խաչիկ համայնքում աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան են թխել (լուսանկարներ)

Ինչ դեր են ունեցել «Բայրաքթար»-ները. ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված մեծաքանակ անասնակերը

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարանը կարտադրի նաև այլ շինանյութ. ԱՀ նախագահն այցելել է գործարան (տեսանյութ)

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար (տեսանյութ)

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Տեղեկություններ կան Քասախի 2 բնակչի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնվելու մասին. ԱԱԾ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների (տեսանյութ)

Արամ Ա հայրապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. գրանցվել է 18 մահ 1 օրում

Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի ու 7 մարզերի մի շարք հասցեներում