Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

30/07/2021 schedule18:45

2021 թվականի հուլիսի 30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում մարվել  և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը (1921-1983թթ.): 

Գեղաթերթիկի վրա պատկերված է Արամ Խաչատրյանի համերգասրահը, «100 ԱՄՅԱԿ» և «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի ստորին աջ անկյունում տեղադրված է ARLOOPA հավելվածի նշանը: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը տվյալ հավելվածով՝ կարող եք վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ:

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է,- «Մի ամբողջ սերունդ է դաստիարակվել մեծ երաժիշտ, կոմպոզիտոր, խորհրդային սիրված մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ։ Շատ ենք կարևորում նմանատիպ ֆիլատելիստական պրոդուկտի միջոցով հայկական մշակույթի ներկայացումն ու մեծանուն հայերի մասին տեղեկատվության մատուցումն ամբողջ աշխարհին։ Մեզ համար առանձնահատուկ ողջունելի է նմատիպ պորդուկտներում բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր խոսքում նախ և առաջ անդրադարձել է ՀայՓոստի հետ համագործակցության բարձր մակարդակին, որի շրջանակում արդեն թողարկվել են հուշարձանների հանրային իրազեկմանն ուղղված և Ա. Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական  նամականիշները:

«Եվ այսօր թողարկվում է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված նամականիշը: Մարդ, որի անունը դարձել է լավատեսության, կենսասիրության խորհրդանիշ: Կարծում եմ, որ այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է ամենուր հնչեցնել Բաբաջանյանի երաժշտությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ նախորդ օրերին Կապանում և Գորիսում Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Վահագն Հայրապետյան» տրիոյի հետ կատարել է մեծանուն կոմպոզիտորի՝ հանրության կողմից սիրված և ճանաչված ստեղծագործություններն ու դրանց ջազային մշակումները՝ բարձր տրամադրություն, լավատեսություն պարգևելով սահմանամերձ համայնքների բնակիչներին:

Արա Խզմալյանը շնորհավորել է բոլորին այս գեղեցիկ նախաձեռնության՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման կապակցությամբ և տեղեկացրել, որ մինչև տարեվերջ և հաջորդ տարի կոմպոզիտորին նվիրված միջոցառումները լինելու են շարունակական:

ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով,- «Մեկ նամականիշով այս գեղաթերթիկը եզակի է իր ձևաչափով: Առաջին անգամ թողարկել ենք տեսաձայնային նամականիշ, ինչի համար ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր ARLOOPA-ին: ՀայՓոստը շարունակելու է իր նորամուծությունները հայկական ֆիլատելիայում, և վստահ եմ, որ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնենք նամականիշերի նկատմամբ»:

Ինչպես նշել է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը,- «Բոլոր ազգերն էլ ունենում են մեծություններ, բայց քչերն են ունենում խարիզմա: Մենք հպարտանում ենք, որ Առնո Բաբաջանյանը այն մեծություններից է, ով իսկապես խարիզմա ուներ և կրթել է մի ամբողջ սերունդ»:

«Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահել և պահում Առնո Բաբաջանյանին և նրա թողած ժառանգությունը՝ կոմպոզիտորի գործերը ներկայացնելով ամենատարբեր համերգների ընթացքում: Մասնավորապես, պետք է շեշտեմ, որ վերադարձել ենք Կապանից և Գորիսից, որտեղ նաև ներկայացվել է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված մեր բացառիկ նախագիծը, որն իրականացրել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն: Բացի այդ, նախագիծը ներկայացնելու ենք հուլիսի 31-ին և օգոստոսի 2-ին Կամերային երաժշտության տան զբոսայգում՝ ևս մեկ անգամ արժանին մատուցելու Բաբաջանյանի գործունեությանը և բոլորովին նոր գործիքավորմամբ կատարելու նրա ստեղծագործությունները»,- նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:

Առնո Բաբաջանյանը ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները: Նա ստեղծագործել է տարբեր՝ դասական, պոպ, ջազ ոճերով: Բաբաջանյանը իր բացառիկ բնատուր տաղանդի շնորհիվ ուրույն տեղ է զբաղեցնում համաշխարհային երաժշտության պատմության մեջ:

Թողարկման օրը՝ 30 հուլիսի 2021թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը՝ 30,0 x 40,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը՝ 80,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 30․000 հ.

Տպել
751 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է