Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

Սանկտ Պետերբուրգում հեռավար կազմակերպված «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները գրանցել են մեծ հաջողություններ: Հայաստանի թիմը ներկայացրած 6 աշակերտներից 5-ը արժանացել են մեդալների:

Երեւանի Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Մհեր Կարագուլյանն արժանացել են արծաթե, իսկ նույն ուսհաստատության աշակերտներ Ռուբեն Համբարձումյանն ու Էրիկ Բաբասյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Լորետա Արզումանյանը՝ բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմի ղեկավար, Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը, իր ֆեյսբուքյան էջով շնորհավորելով մեր աշակերտներին, նշել էր մի խնդրի մասին. օնլայն չլինելու դեպքում բյուրոկրատական քաշքշուքների պատճառով օլիմպիադային չէր կարողանա մասնակցել Մհեր Կարագուլյանը։

«Ու կոչ եմ անում կառավարությանը, որ այդ հարցը այս պահից սկսեն լուծել, այլապես մյուս տարի Նորվեգիայում կայանալիք օլիմպիադային չեն կարողանա մասնակցել Վահագնը, Ռուբենը, Հայկ Կարապետյանն ու թիմի կազմում ընդգրկվելու այլ թեկնածուներ»,- գրել էր նա։

Սմբատ Գոգյանից փորձեցինք պարզել՝ ինչ բյուրոկրատական քաշքշուքների մասին է խոսքը, օնլայն չլինելու դեպքում վերը նշված աշակերտներն ինչո՞ւ չեն կարողանա մասնակցել հաջորդ օլիմպիադային:

Նա պարզաբանեց, որ այդ տղաները փոխադրվել են 12-րդ դասարան, իսկ քանի որ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու նպատակով երկրից դուրս գալու համար անձնագիր է պահանջվում, որը զորակոչիկային տարիքի տղաներին չի տրվում, այդ պատճառով տղաները չեն կարողանա օլիմպիադան առկա լինելու դեպքում երկրից դուրս գալ:

Նրա խոսքով՝ Կառավարությունը մինչեւ գիտության եվ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին զորակոչից տարկետում տալու կամ չտալու որոշում է կայացնում՝ օլիմպիադան արդեն ավարտվում է:

«Այս երկու տարի է, որ օլիմպիադան առցանց է իրականացվում, հաջորդ տարվանից, եթե առկա լինի, կանգնելու ենք խնդրի առաջ: Մի քանի ամիս առաջ ես դիմել էի առաջարկով, որ կես տարի հետաձգեն միջազգային օլիմպիադաներին մասնակից երեխաների զորակոչը, որպեսզի նրանք հասցնեն հուլիսի սկիզբին մասնակցել օլիմպիադային, բայց արձագանք չկա: Այն դեպքում, երբ նույնիսկ նրանք արդեն ընդունվել են համալսարան, միեւնույն է, զորակոչի խնդիր չեն ունենալու, այսինքն՝ միայն ժամկետի խնդիր է այստեղ»,- ասաց այս տարվա մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի ղեկավար Սմբատ Գոգյանը:

ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեր հարցմանն ի պատասխան արձագանքեց՝ Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ:

Նշված կարգով օլիմպիադաններին մասնակցելու համար տարկետում տրամադրելը, թեկուզ 6-ամսյա ժամկետով, նախատեսված չէ: 

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նմանօրինակ դեպքեր լինելու պարագայում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է համագործակցել համապատասխան կառույցի հետ՝ խնդրին լուծում տալու համար»,-նշել է նա:

Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածմամբ պայմանավորված 2020թ. և 2021թ. օլիմպիադաներն անցկացվել են և շարունակվում են անցկացվել առցանց:

Տպել
2742 դիտում

Մարալիկ քաղաքում այրվել է մոտ 25 հակ անասնակեր

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները. Ժաննա Անդրեասյան

ԱԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել առևտրի օբյեկտներում և դեղատներում

Կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման քայլերի իրականացումը. հանդիպել են ԱԳ նախարարները

19-ամյա գյումրեցին շրջանցել է երկու թուրք մարզիկների և հռչակվել ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

3 օրում ստացվել է հրդեհների մասին 3 ահազանգ Երևանում ու մարզերում

Ծիծաղելի են լուրերը, թե Գյումրիում ՔՊ-ն գաղտնի պայմանավորվածություն ունի «Բալասանյան» դաշինքի հետ․ Ալեքսանյան. Civic

Տիգրան Արզաքանցյանն իր թիմով դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից. պայմանավորվածություն է խախտվել

Կոտայքի մարզում մեքենան բախվել է գազախողովակներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Անկարան մտադիր է լրացուցիչ С-400 համալիրներ ձեռք բերել Մոսկվայից. Էրդողան

Առաջիկա օրերին ցրտելու է. մի քանի օրից կվերսկսվեն տեղումները՝ քամու ուղեկցությամբ

Գերմանիայում 16 տարում առաջին անգամ անցկացվում են ընտրություններ՝ առանց Մերկելի թեկնածության

«Երբ լսեցի անունս, կյանքս մի քանի վայրկյանում անցավ դիմացովս». «Միսս Աշխարհ Արմենա 2021»-ի հաղթող

Միջազգային հանրության պատշաճ արձագանք Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանը. Միրզոյանը՝ ՄԱԿ պաշտոնյայի հետ հանդիպմանը

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Գառնիում մեկնարկում է «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող միջոցառում (լուսանկարներ)

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ (տեսանյութ)

Թուրքիայից Ռուսաստան արտահանվող մրգերի ու լոլիկի մեջ հայտնաբերվել են վտանգավոր հարուցիչներ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Արցախյան պատերազմի մասնակիցներին նվիրված ֆոտոպատմության ցուցադրություն կլինի

Անթիլիասի Մայրավանքում մատուցվում է հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի (տեսանյութ)

Հանդիպել են Գուտերեշն ու Միրզոյանը. քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության մասին հարցեր (տեսանյութ)

ԱԺ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են պատգամավորներ ու աշխատակիցներ (լուսանկարներ)

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ կմատուցվեն

Սպանություն Երևանում. իր բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները

Կորոնավիրուսային վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ. 925 նոր դեպք է հաստատվել

16 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում

Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ (տեսանյութ)

Եղվարդի մոտակայքում մեքենան բախվել է գազատարին, հետո սահել ձորակը. կան տուժածներ

Երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին են անդրադարձել ՀՀ և Ռումինիայի ԱԳ նախարարները (տեսանյութ)

Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել․ Արցախի ԱԱԾ (տեսանյութ)

Գյումրիում «Բալասանյան» դաշինքի թեկնածուի նախընտրական պաստառի համար ծառի ճյուղեր են կտրում (տեսանյութ)

Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր. ԱԱԾ

Հանդիպումը, որը կայացավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է. Ֆրանսիայի ԱԳ նախարարը Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը. Հայկ Մարությանի շնորհավորել է Ստեփանակերտի օրը

Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո.Միրզոյանը հանդիպել է Նուլանդի հետ

Գյումրեցին անպայման պետք է լսի Ստեփանակերտի թատրոնի ասելիքը. Աճեմյանի բեմում են Արցախի դերասանները

Կոչ եմ անում շինարարությունը տեղափոխել ՀՀ տարբեր հատվածներ. Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Build Armenia - 2021» էքսպոյին