Օպերայի հարակից տարածքների բարեկարգման մրցույթի հաղթողին խոստացված 3 միլիոն դրամը դարձել է 8. նախորդին մասնակից չէր եղել

Երեւանի քաղաքապետարանը Օպերայի տարածքի եւ հարակից մի քանի հատվածների վերականգնման ու բարեկարգման համար կրկին մրցույթ է հայտարարել: Նախորդը չէր կայացել:

Մեկ տարի առաջ խոսելով մրցույթի չկայանալու մասին՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ հաղթողին քաղաքապետարանը խոստացել էր սիմվոլիկ 3 միլիոն դրամ, բայց մրցույթին ոչ ոք չի մասնակցել: Քաղաքապետը նաեւ հայտնել էր, որ գումարը դարձրել են 5 միլիոն, եւ մրցույթը հայտարարելիս պիտի աշխատեն ավելի լավ իրազեկել հանրությանը դրա մասին:

Այս անգամ հաղթողին խոստացված գումարը քաղաքապետարանը սահմանել է 8 միլիոն դրամ՝ հույս ունենալով, որ մասնակից կլինի, եւ մրցույթը կրկին չի տապալվի:

Ավելի վաղ քաղաքապետը փաստել էր, որ համայնքային գործընթացները շատ հաճախ դանդաղ տեմպով են ընթանում: Մարությանը հայտնել էր, որ գործընթացն սկսվել է փետրվարին եւ ամիսներ անց առաջ չի շարժվել, քանի որ մրցույթը չի կայացել: Նա մտավախություն էր հայտնել, որ եթե նման տեմպերով գնա, ապա կարող է այս անգամ էլ չկայանալ:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ այս անգամ մրցույթի կայացմանը խանգարել են համավարակն ու պատերազմը:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի հայտարարած 5 մլն դրամ նախնական գումարին, ապա հայտարարությունից հետո քննարկումների արդյունքում որոշվել է գումարի չափը սահմանել 8 միլիոն ՀՀ դրամ:

Նշենք, որ, ըստ Երեւանի լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթի, պահանջվում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոց եւ Սայաթ-Նովա պողոտաների, Թումանյան եւ Տերյան փողոցներով պարփակված գոտու (ներառյալ Կարապի լիճը) վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացում:

Մրցույթի նպատակներից է քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար բնապահպանապես կայուն, հարմարավետ տարածության ստեղծումը:

Գաղափարի հիմքում ընկած է Երեւան քաղաքի պատմական միջուկում՝ պահպանության գոտում, ծավալատարածական դոմինանտների ընկալման տեսարանների մեծացումը, համահունչ կազմակերպված բնապահպանապես բարելավված լանդշաֆտի ստեղծումը, որը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածքի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն:

Տպել
1085 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»