Խիստ անհրաժեշտ է նախ փոփոխել պետական համակարգի, այդ թվում՝ քաղաքապետարանի հաստիքացուցակը. Մեսրոպ Առաքելյան

Պետական համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացումը այլընտրանք չունի: Սակայն այն պետք է լինի կատարած արդյունքի հետևանք, ինչպես նաև խիստ անհրաժեշտ է նախ փոփոխել պետական համակարգի, այդ թվում՝ քաղաքապետարանի հաստիքացուցակը, որը պետք է լինի նպատակ-գործառույթ շղթայի հետևանք։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Երևանի ավագանին երկու տարի անց կրկին արտահերթ նիստով պատրաստվում է քննարկել աշխատակիցների աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնելու հարցը։

Պետական համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացումը այլընտրանք չունի: Սակայն այն պետք է լինի կատարած արդյունքի հետևանք, ինչպես նաև խիստ անհրաժեշտ է նախ փոփոխել պետական համակարգի, այդ թվում՝ քաղաքապետարանի հաստիքացուցակը, որը պետք է լինի նպատակ-գործառույթ շղթայի հետևանք։

Նախագծի հիմնավորումը արդարացված չէ՝

  • 10 տարի աշխատավարձ չի փոփոխվել։ Իսկ 10 տարի անց քաղաքապետարանի նպատակներն ու գործառույթներն է՞լ չեն փոխվել։
  • Աշխատավարձի ֆոնդը չի ավելանում, քանի որ այս գումարը հիմա պարգևավճար են ստանում։ Այսինքն՝ փաստում ենք, որ պարգևավճար ստացել են որպես հավելավճար, ոչ թե լրացուցիչ և արդյունավետ աշխատանքի դիմաց, ինչը նույնպես անտրամաբանական է։

Բազմաթիվ գործառույթներ կրկնվում են քաղաքապետարանում և վարչական շրջաններում։ Անհրաժեշտ է դրանք բացառել առաջին հերթին բնակչության սպասարկման հարցում։

Բնակչության թվի 10 անգամ տարբերություն ունեցող վարչական շրջաններում բազմաթիվ ոլորտներ ունեն նույն աշխատակիցների թվաքանակը։

107 հոգանոց վարչությունը չունի վարչության պետի տեղակալ, 36 հոգանոց վարչությունն ունի պետի երկու տեղակալ։ Եվ այսպես շարունակ։

Քաղաքապետարանի անկախության գործոնը չի կարող թույլ տալ նման որոշում կայացնել առանց պետական ամբողջ համակարգի։ Խնդիրը ոչ միայն նախարարից բարձր վարձատրվող թաղապետն է լինելու, այլ նույն պետական համակարգի կադրերի արտահոսքը կամ արտահոսքի ձգտումը դեպի քաղաքապետարան։

Ընդ որում՝ քաղաքապետարանի բյուջեի ընդամենը 20%-ն է սեփական եկամուտները, որի կեսը ուղղվում է աշխատավարձերին, հետևաբար փաստացի պետական բյուջեի կառույց հանդիսացող մարմինը պետք է համադրի նման որոշումը Կառավարության որոշումների հետ։

Միայն Երևանում նման փոփոխությունը շարունակելու է խորացնել մարզերի զարգացման խնդիրը. կրթության, աշխատանքի նպատակով ներքին միգրացիան ավելի է վատթարացնելու մարզերում որակյալ կադրերի առկայությունը։

Ի վերջո, համայնքային ծառայության որակի ի՞նչ բարձրացում է սպասվում այս ամենի արդյունքում։ Քաղաքացուն վատ սպասարկող և համայնքային ծառայությունը որակով չկատարող աշխատակիցը ազատվելո՞ւ է աշխատանքից՝ տեղը զիջելով որակյալ կադրերի, թե՞ սրա արդյունքում Երևանը և երևանցին ոչինչ չեն ստանալու։

Եվ կրկին՝ նման որոշումների արտահերթ ռեժիմով ընդունումը պարզապես անընդունելի է։ Երկու տարի առաջվա չընդունած նախագիծը մի քանի կոսմետիկ փոփոխություններով նորից դնել քննարկման առանց բովանդակային փոփոխությունների, խոսում է այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի որակը ունի լուրջ քննարկման կարիք։

Հ.Գ. Երկու տարի առաջ մանրամասն ասել եմ՝ ինչ պետք է անել։ Երկու տարի ոչինչ չարվեց։ Դեռ հնարավորություն ունեք օգտվել հրապարակային այս առաջարկից՝ ավելի արդյունավետ կառավարում ունենալու նպատակով։ Երկու տարի անց նման առաջարկներ չեմ անելու»,- ասված է գրառման մեջ։

Տպել
951 դիտում

Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ԱԱԾ

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Այսօր պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր

Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ

Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

«Անկախ հայրենիքիս հետ»․ Անկախության 30-ամյակի առթիվ Կառավարությունը հոլովակներ է հրապարակել

Հույս ունենք՝ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. ՄԻՊ-ը՝ Քասախի 2 բնակիչների անհետացման մասին

Գավառ քաղաքում այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ

Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Խաչիկ համայնքում աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան են թխել (լուսանկարներ)

Ինչ դեր են ունեցել «Բայրաքթար»-ները. ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված մեծաքանակ անասնակերը

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարանը կարտադրի նաև այլ շինանյութ. ԱՀ նախագահն այցելել է գործարան (տեսանյութ)

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար (տեսանյութ)

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Տեղեկություններ կան Քասախի 2 բնակչի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնվելու մասին. ԱԱԾ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների (տեսանյութ)

Արամ Ա հայրապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. գրանցվել է 18 մահ 1 օրում

Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի ու 7 մարզերի մի շարք հասցեներում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց Infiniti-ն բախվել է 5 մեքենայի . կան վիրավորներ

Գյումրու «Մուշ» թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում. Պապիկյան

Արզնի գյուղում այրվել է կայանված «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա

Առանց մասսայական հավաքների, զարդ ու զարդարանքների, բայց՝ ներկայանալի. նշվեց Գյումրու օրը (լուսանկարներ, տեսանյութ)