Զբաղվածության և հյուրընկալության ծրագրերը կշարունակվեն, քանի դեռ արցախցիների բնակարանային խնդիրները չեն լուծվել

Պատերազմի ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին հատկացվել է 5-ական միլիոն դրամ, 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներին՝ 3-ական միլիոն դրամ, 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներին տրամադրվել է 2-ական միլիոն դրամ, 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 1-ական միլիոն դրամ, իսկ  հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3 միլիոն դրամ:  Անհետ կորածների եւ գերեվարվածների դեպքում փոխհատուցումը կազմել է 1 միլիոն դրամ: Վերջին երկու խմբի դեպքում ծրագիրը շարունակվում է, դիմումները ընդունվում են մինչեւ դետեմբերի 20-ը ներառյալ:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական նախարարության ինտեգրված ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության միջոցառումներին:

Հաջորդ միջոցառման մասին խոսելով՝ նա նշեց, որ թեթեւ վիրավորում կամ վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերած շուրջ 7400 զինծառայողներին վճարվել է ընդհանուր առմամբ 3.7 միլիարդ դրամ գումար՝ յուրաքանչյուրին միանվագ հատկացնելով 500 հազար դրամ:

Արտակ Հարությունյանը խոսքով՝ պատերազմական գործողությունների հետեւանքով մեր քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման ծրագրի շրջանակում Սյունիքի մարզից 120 շահառուի նախորդ տարվանից մինչեւ մարտ ամիսը, ըստ հասցված վնասների չափի, փոխհատուցվել է շուրջ 52 միլիոն դրամ. միջոցառումը, սակայն, արդեն ավարտված է:

Հաջորդ երեք միջոցառումները, որոնք վերաբերում են հյուրընկալության դիմաց փոխհատուցմանը, ըստ Արտակ Հարությունյանի, առաջիկա երեք ամիսներին դեռ կշարունակվեն: Նրա խոսքով՝ հյուրընկալության փոխհատուցման ծրագրերի համար հատկացվել է՝ 1-ինի համար՝ 2 միլիարդ 140 միլիոն, 2-րդի համար՝ 337 միլիոն, եւ 3-րդի համար՝ 162 միլիոն: Հյուրընկալության փոխհատուցման միջոցառումները կիրականավեն մինչեւ օգոստոսը ներառյալ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանն էլ առանձնացրեց հինգ միջոցառում՝ երեքը անցած տարվանից իրակացվող, իսկ երկուսը՝ այս տարվանից:

«Մենք անցյալ տարվա նոյեմբեր ամսից իրականացնում ենք Արցախի քաղաքացիներին տրվող դրամական միանվագ աջակցությունը, որը, հայտնի է, 68 հազար դրամ գումարած 15 հազար դրամ է: Աջակցության տրամաբանության ներքո 68 հազար դրամ տրամադրվում է յուրաքանչյուր արցախցի բնակչի, որը կա՛մ հաշվառված էր Արցախում, կա՛մ ուներ փաստացի բնակություն, եւ եթե  նա ՀՀ-ում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք, նրան լրացուցիչ տրվում է նաեւ 15 հազար դրամ՝ կազմելով 83 հազար դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ աջակցության մեծ մասը անցյալ տարի արդեն ֆինանսավորվել է, բայց, քանի որ ընթացքում ի հայտ եկան խնդիրներ՝ մասնավորապես՝ հաշվառման հետ կապված, նաեւ շահառուների շրջանակը ընդլայնվեց, այդ պատճառով նրանց մի մասը իրենց աջակցության գումարը ստացան 2021 թվականին:

Քաղաքացիների հաշվառման հետ կապված խնդիրներների պատճառով միջոցառումը ավարտված չէ, եւ վճարումները կշարունակվեն:

Խոսելով դեռ անցած տարվանից Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում բնակված մեր քաղաքացիներին տրվող դրամական միանվագ աջակցության մասին՝ Անահիտ Գալստյանը նշեց, որ այդ ընտանիքների յուրաքանչյուր անձին 300 հազար դրամ է տրվել:

«Ի դեպ այս միջոցառումների պարագայում գումարը տրվում է յուրաքանչյուր անձի՝ անկախ նրանց՝ չափահաս կամ անչափահաս լինելու հանգամանքից: Այսինքն, այս դեպքում, օրինակ՝ 7 հոգանոց ընտանիքը ստանում է 2 միլիոն 100 հազար դրամ»,-ասաց նա:

Անահիտ Գալստյանի խոսքով՝ այն տարածքները, որոնք չեն հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը, բայց այդ տարածքներում վնասվել են քաղաքացիների բնակելի տները, այս դեպքում եւս արցախցիներին տրվել է դրամական աջակցություն. ընտանիքի յուքանչյուր անդամի վճարվել է 250 հազար դրամ:

«Այս միջոցառման շրջանակներում սկսել ենք գումարները վճարել 2021 թվականից: Վճարման ժամկետները մի փոքր կերկարաձգվեն»,-ասաց նա:

Անահիտ Գալստյանը նշեց նաեւ, որ արցախցիներին տրվող դրամական աջակցության միջոցառումների շրջանակում 4 ամիս ժամկետով Արցախի բնակիչներից յուրաքանչյուրին վճարվել է 68 հազարական դրամ: Այս միջոցառումից օգտվել են նրանք, ովքեր փետրվարի 10-ի դրությամբ փաստացի ունեն հաշվառում Արցախի բնակության վայրի հասցեով:

«Իմ ներկայացրած միջոցառումների իրականացման համար երկու տարվա ընթացքում պետական բյուջեից հատկացվել է մոտ 49 միլիարդից մի փոքր ավելի գումար: Առանց դիմումի փոխհատուցվել է նաեւ սեպտեմբերից մարտ ամիսների լույսի, գազի  ծախսերը՝ մոտ 6.2 միլիարդ դրամ»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետի խոսքով՝ այս միջոցառումներից բացի, երկու ծրագիր իրականացվել է ոչ նախարարության անմիջական աջակցությամբ. ֆինանսավորվել է պետական բյուջեից: Խոսքը վերաբերում է անհետ կորածների ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը՝ 6 ամիս ժամկետով 300 հազար դրամ մինչեւ կորած անձի, զինծառայողի տեղը հայտնի լինելը կամ վերադառնալը կամ մահվան փաստը արձանագրելը, եւ ծանր վիրավորում, խեղում ստացած զինծառայողների աջակցության ծրագրերին: Այս երկու ծրագրերը իրականացվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից, միջոցները հատկացվում են պետական բյուջեից:

Որպես հավելում Անահիտ Գալստյանը նշեց, որ զբաղվածության եւ հյուրընկալության ծրագրերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ որ լուծվեն արցախցիների բնակարանային խնդիրները:

Հայաստանում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանն էլ նշեց, որ Արցախի տեղահանված բնակիչներից մոտ 97 տոկոսը օգտվել են իրականացված ծրագրերից:

Անդրադառնալով լրագրղների այն հարցին, թե ինչ է լինելու այն արցախցիների ճակատագիրը, որոնք մինչ օրս հյուրընկալվում էին Ավան համայնքում գտնվող հանրակացարանային շենքում, սակայն նրանց պահանջ է ներկայացվել դուրս գալ, Արտակ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք խնդրին տեղյակ են եւ ներկայումս տարբերակներ են քննարկվում. հարցին լուծում կտրվի:

Մասիս քաղաքում բնակվող որոշ արցախցիների այն դժգոհություններին, որ նրանք դժվարանում են բնակարանների վարձերը վճարել, Արտակ Հարությունյանը արձագանքեց, որ այդպիսի դժգոհությունները համատարած բնույթ չեն կրում, սակայն եթե իրենց դիմում են, ապա յուրաքանչյուր առանձին դեպքին անհատական մոտեցում են ցուցաբերում եւ խնդիրը լուծում:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1042 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն