Երևան
17 °C
Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որն իրականացվել է ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ՝ «Cure2Children» բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ, արյունաբանական կենտրոնի թիմն իրականացրել է մանգաղաձև բջջային անեմիայով երեխաների՝ դոնորից վերցված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում:
Ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը Հայաստանում աննախադեպ է, բացում է մեծ հնարավորություններ՝ բուժելու արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակ հիվանդների համար։
Այս առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի:
«Ժամանակի ընթացքում, երբ մեր մասնագետները բավականաչափ փորձառություն ձեռք կբերեն, և ոսկրածուծի փոխպատվաստումը լայնածավալ մասշտաբ կստանա Հայաստանում, այդ ժամանակ պացիենտներն արտերկիր մեկնելու կարիք չեն ունենա: Բացի այդ, բուժման այս մեթոդի ներդրումը նոր թափ կհաղորդի Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտների զարգացմանը, ինչն ուղղակի ազդեցություն կունանա ինչպես կլինիկական բժշկության, այնպես էլ գիտության վրա»,- հայտնել է Գևորգ Սիմոնյանը՝ հավելելով, որ արտերկրից հիվանդների ժամանումը Հայաստան, լուրջ հնարավորություն է ստեղծում մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար։ Ոսկրածուծի ալոգեն փոխպավաստում չի կատարվում տարածաշրջանի շատ երկրներում, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ բժշկական միջամտության արժեքը հասնում է հարյուր հազարավոր դոլարների, ինչն անհասանելի է դարձնում բուժման այս մեթոդը շատ հիվանդների համար։
Հայաստանում այս մեթոդի արժեքը կարող է զիջել՝ դարձնելով մեր երկիրը բավականին մրցունակ։ Հիվանդների ներհոսքը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ և նպաստել նաև այդ տարածաշրջաններից այլ բժշկական խնդիրներով հիվանդների ժամանելուն։
ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է, որ իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլկների և ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի /ArmBMT/՝ ի դեմս ոսկրածուծի փոխպատվաստման մանկական խմբի ղեկավար Լուսինե Քրմոյանի, մանկաբույժ Մանե Գիժլարյանի և ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Կարեն Մելիքսեթյանի ջանքերով առաջին ալոգեն փոխպատվաստումը կատարվել է Նիգերիայից 5 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է իր զույգ քույրը և Կամերունից 1․8 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է 12 տարեկան եղբայրը։ Երկուսի մոտ էլ առկա է եղել մանգաղաձև բջջային սակավարյունություն:
Մանգաղաձև բջջային անեմիան կյանքի համար վտանգավոր, ծայրահեղ ծանր արյունաբանական հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է աֆրիկացիների շրջանում, և մինչ օրս դրա առողջացման միակ եղանակը ոսկրածուծի փոխպատվաստումն է։ Այդ եղանակով հնարավոր է առողջացնել մանգաղաձև բջջային անեմիայով պացիենտների շուրջ 85%-ին։
Նշվում է, որ երեխաներն այս պահին արդեն բարեհաջող անցել են հետփոխպատվաստումային առաջին փուլը և դեռ որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ։
«Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որպես արդի արդյունավետ բուժական միջամտություն, կարող է ներդրվել մեր երկրում արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար»,- ընդգծել է Սամվել Դանիելյանը:
Հարկ է հիշեցնել, որ ընդամենը մի քանի տարի առաջ մեր հիվանդները նույնիսկ աուտոգեն փոխպատվաստման համար մեկնում էին արտերկիր, իսկ հիմա այն հաջողությամբ իրականացվում է Հայաստանում, ընդ որում՝ շատ դեպքեր մասնակիորեն փոխհատուցվել են պետության կողմից:
Զովունիում մեքենաներ են բախվել
Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին
Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը
ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի
Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել
Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան
Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը
Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)
Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել
Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից
Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)
Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը
ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը
ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը
Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)
Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է
Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան
Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ
Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան
Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է
Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան
Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան
Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը
Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը
Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)
Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը
ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ
© 2024 Հայկական ժամանակ