Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն. Արտակ Բեգլարյան

26/07/2021 schedule12:43

Արցախը հազարամյակներով եղել է հայկական և հավերժ կմնա այդպիսին՝ մեր համազգային կամքի ու ջանքի շնորհիվ: Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ: Մասնավորապես՝

  1. Ալիևը հերթական անգամ «ճիշտ» է, երբ ասում է, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածք: Այո, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքից դուրս է, երբեք չի եղել Ադրբեջանի տարածքում և չի էլ լինելու:
  2. Արցախի կարգավիճակի մասին նրա պնդումները պարզապես ինքնախաբեության ու ստախոսության դրսևորումներ են, քանի որ անկախ առկա կորուստներից ու դժվարություններից՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը գործում է լիարժեքորեն, ինչպես գործում էր նախապատերազմյան ժամանակահատվածում: Մենք ունենք կայացած պետական ինստիտուտներ ու ատրիբուտներ և դրանք զարգացնելու ու ամրապնդելու անկոտրում կամք: Իսկ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ դե ֆակտո կամ դե յուրե կարգավիճակ, և հետևողական պայքարով հասնելու ենք մեր անկախության միջազգային ճանաչմանը:
  3. Ստախոսության հերթական դրսևորում էր նաև այն պնդումը, որ Արցախում այժմ 25,000 բնակիչ կա,դա այն դեպքում, երբ շուրջ 115,000-120,000 մարդ է բնակվում Արցախում: Այստեղ հետաքրքրական է նրա պնդման համատեքստը, քանի որ դրա միջոցով նա խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից, և փորձում է պարզունակ հնարքով կեղծել իրականությունը:
  4. Նա կրկին կեղծում է պատմությունը՝ արդարացիորեն նշելով, որ ԼՂԻՄ-ը արհեստական միավորում էր, բայց դա ներկայացնում է որպես Ադրբեջանի դեմ քայլ՝ անտեսելով այն փաստը, որ իրականում հենց հայ ժողովրդին ոչ ոք չի հարցրել Արցախը Ադրբեջանին բռնակցելիս: Ճշմարտությունն այն է, որ հակամարտությունը մեկնարկել է նախախորհրդային ժամանակաշրջանում ու անարդար որոշումները կայացվել են խորհրդային առաջին տարիներին՝ ամբողջությամբ հայաբնակ Արցախի բնակչության կամքին հակառակ: Հետևաբար, տեղին չէ հակամարտությունը դիտարկել 1988 թվականից ի վեր, և պետք է ընդունել իրավական ու պատմական փաստերը, որ Արցախը 1921թ. ոչ միայն բռնակցվել է Ադրբեջանին, այլ նաև այդ ժամանակ ու մինչև ԽՍՀՄ փլուզումը արհեստականորեն ու մեծապես կրճատվել են Լեռնային Ղարաբաղի սահմանները (այդ թվում՝ 1928թ. ԼՂԻՄ-ը կտրվել է ՀԽՍՀ հետ սահմանից), արհեստականորեն փոխվել է ժողովրդագրական պատկերը, տեղի է ունեցել սպիտակ ցեղասպանություն: Փաստորեն, ԼՂԻՄ-ի ձևավորմանն անդրադառնալով՝ ստացվում է, որ Ալիևն ընդունում է հակամարտության կարգավորման գործում դրա հիմքերը (ներառյալ՝ սահմանային ու ժողովրդագրական պատկերը) հաշվի առնելու անհրաժեշտությունը:
  5. Եթե հայերը Արցախում եկվորներ են 19-րդ դարի սկզբից, ապա ու՞մ հետ էին պատերազմում զավթիչ Փանահ ու Իբրահիմ խաները 18-րդ դարի կեսերին, ովքե՞ր են ջարդել օսմանյան զորքերին Արցախում 18-րդ դարի սկզբին, ի՞նչ լեզվով են գրված Գանձասարի ու Դադիվանքի միջնադարյան արձանագրությունները, արդյո՞ք կաշառված էին անտիկ ու միջնադարյան օտարերկրացի պատմիչները հայկական Արցախի մասին վկայելիս, և այլն, և այլն»:  

Գրառմանը կից Բեգլարյանը լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Լուսանկարը՝ հունիսմեկյան մի միջոցառումից՝ առաջնագծին մերձակա բնակավայրերի մի խումբ մանուկներ՝ Արցախի հավերժության առհավատչյան»:

Տպել
922 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)