Տավուշ ամրոցի տարածքում պեղումների ժամանակ խաչքար է հայտնաբերվել

26/07/2021 schedule10:41

Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից վերսկսվել են հնագիտական պեղումները: Դրանք իրականացնելու համար ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց էին տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները՝ ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

Ծրագրի նպատակն է որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը՝ պարզելու համար ամրոցի հյուսիսային և արևելյան լանջերի հնարավոր կառուցապատման առկայությունը, մշակութային շերտերը և եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը:

«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը: Այն չի պահպանվել»,- տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ:

«Սակայն հետաքրքրական է հատկապես այս շերտից գտնված խաչքարը (հավանաբար 12-13-րդ դդ․): Խաչքարի առկայությունն այստեղ, իհարկե, տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր ու կարևոր գտածո է»,- նշել է Տիգրան Ալեքսանյանը:

Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը:

Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ:

Տպել
465 դիտում

Անկախ Հայաստանն այսօր դառնում է 30 տարեկան

Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմանները

Երևանում կայացել է «Armenian Business Forum» գործարար համաժողովը

ՔՈԱՖ-ն ու ԱՄԱԱ-ն նոր զարկ են տալիս Լոռու մարզում կաթնամթերքի արտադրությանը

Վաղը միջոցառմանը մասնակցելու նպատակով Ագարակ քաղաքից բնակիչներին տեղափոխող միկրոավտոբուսներ կշարժվեն Մեղրի

Արամ Առաջինը պատգամ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Եթե վաղը չհաջողվի լինել Հանրապետության հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք․ Հարությունյան

Հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել (լուսանկարներ)

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

ԱԹՍ փորձակայանում տեղի է ունեցել «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը, մասնակցել է 27 թիմ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը, կան վիրավորներ. shamshyan.com

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

2022-ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը

Նախագահ Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին․ Ջումայանը ներկա է գտնվել «Հիբրիդ» լաբորատորիայի բացմանը

Armenia Business Forum-ի բացման ելութում Գրիգորյանը կարևորել է թվայնացման և նորագույն տեխնոլոգիաների դերը մեր կյանքում

Հրդեհ է բռնկվել Եղեգնավան գյուղի տներից մեկի տանիքում

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել. Եգիպտոսի նախագահի շնորհավորական ուղերձը

Ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ է հասցվում. «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջումը շարունակվում է (տեսանյութ)

30 տարի առաջ Լիտվան առաջինն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը. Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահը

L’Œuvre d’Orient-ը պահանջում է Լեռնային Ղարաբաղին վերադարձնել ողջ պատմական տարածքը՝ ապահով սահմաններով. Արցախի ՄԻՊ

ԱՀ նախագահի մեդալներով են պարգևատրվել արարատցի զինծառայողները. անմահացած տղաներինը հանձնվել են ծնողներին (լուսանկարներ)

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր Հադրութում արդյունք չեն տվել

Հակակոռուպցիոն կոմիտեն ինչով է տարբերվում ՀՔԾ-ից, ինչ գործառույթ է իրականացնելու. մանրամասնում է ՀՔԾ-ի բաժնի պետը

Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի

Այսօր ստորագրվեց հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր. Վահան Քերոբյան

Արցախում ընդլայնվել է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը

Էրդողանը կայցելի Ռուսաստան. Պուտինի հետ հանդիպման օրակարգը երբևէ եղածներից ամենաընդարձակն է. Պեսկով

Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը

Անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում քայլերթ կիրականացնեն ԶՈՒ ստորաբաժանումները. ժամանակացույց

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Պետդումայի ընտրությունների հաղթանակի կապակցությամբ

Այցելություն «Եռաբլուր», պարգևատրումներ, քայլերթ. հայտնի է վաղվա միջոցառումների օրակարգը (տեսանյութ)

Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաևը շնորհավորել է ՀՀ անկախության 30-ամյակը

Իշխող կուսակցությունը կրկին հաղթում է. ՌԴ ԿԸՀ-ն հաշվարկել է Պետդումայի ընտրությունների քվեաթերթիկների 99 տոկոսը