Հնարավոր է ԱՄՆ-ն Հայաստանին նվիրաբերի «Մոդեռնա». ըստ Աֆեյանի՝ պատվաստանյութ ձեռք բերելը զենք գնելու պես մի բան է

Վերջին մի քանի օրերի ընթացքում աշխատում ենք, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և տարածաշրջանին կարողանա նվերի տեսքով տրամադրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը: Այս մասին այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշեց «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Ըստ նրա՝ որպես նվեր Հայաստանին կտրամադրվի «Մոդեռնան» կամ «Պֆայզրը», իսկ թե երբ պատվաստանյութը կլինի Հայաստանում, Աֆեյանի խոսքով հստակ ժամկետ նշել չեն կարող. «Դա կառավարության որոշումն է, բոլոր կառավարությունները, այդ թվում Հայաստանի պետք է համագործակցեն միմյանց հետ: Որևէ այլ տարբերակ չկա Պֆայզրն ու Մոդեռնան գնելու:  Որպես բարեգործությամբ զբաղվող՝ կարող եմ ասել, որ ոչ ոք չի կարող պատվաստանյութ ձեռք բերել և նվիրաբերել ուրիշին, դա ապօրինի գործունեություն կլինի։ Պատվաստանյութ գնելը զենք գնելու պես բան է, կառավարությունը պետք է ասի՝ իրավունք ունես գնելու, թե՝ ոչ»,- ասաց նա:

Մեր հարցին՝ Աֆեյանը պատվաստանյութը Հայաստան ներկրելու հարցը քննարկե՞լ է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ում հետ վերջերս հանդիպել էր, Աֆեյանը պատասխանեց, որ հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնակատարի հետ պատվաստանյութի վերաբերյալ խոսակցություն ունեցել է, բայց մանրամասնել թե ինչ՝ չի կարող:

Նրա խոսքերով՝ «Մոդեռնա» պատվաստանյութը ձեռք բերելու համար նա դեռ 2020 թվականի մայիս-ապրիլ ամսիներին է խրատել Հայաստանին. «Խրատ եմ տվել, որ պատվիրեն: Այդ նույն ժամանակ  Քովաքս միջազգային հարթակն էր նաև Հայաստանին առաջարկել իրենց միջոցով ձեռք բերել պատվաստանյութը: Հայաստանը ընտրեց «Քովաքսը»: Ես չեմ կարող ասել՝ բոլոր երկրներին դրեք մի կողմ, Հայաստանին առաջինը տրամադրեք»,- նշեց նա հավելելով, որ բացի Կառավարությունների համագործակցությունից, հույս ունի, որ Հայաստանը կկարողանա «Մոդեռնան» նաեւ գնել:

Իսկ արդյոք հնարավոր է, որ դրա գնի հետ կապված փոփոխություն լինի, այսինքն՝ գնային առումով պատվաստանյութն ավելի մատչելի դառնա, թե Հայաստանի, թե այն բոլոր երկրների համար, ովքեր ցանկանում են կորոնավիրուսի դեմ իրենց բնակչությանը պատվաստել նաև Մոդեռնայով: Աֆեյանը «Հայկական Ժամանակի» հարցին պատասխանեց, որ նման բան առաջիկայում սպասվում է: Թե որքան կարժենա, նա չմանրամասնեց: Պաշտոնապես չի հրապարակվում նաև մեկ դեղաչափի այս պահին գործող գինը: Պատվաստանյութ արտադրող ընկերությունները հաճախ չեն բացահայտում իրենց պատվաստանյութերի գնային արժեքը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Մոդեռնայի մեկ դեղաչափը դեռևս արժե 24 դոլար: 

Պատասխանելով նաև մեր մյուսին հարցին, այն է՝ կա՞ն ինչ-որ մասնավոր ընկերություններ, որոնք դիմել են և համագործակցում են «Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստան ներկրելու համար, «Մոդեռնայի» համահիմնադիրը ասաց՝ օրենքը նաև դա է արգելում, որևէ ընկերություն իրավունք չունի ձեռք բերել  և նվիրաբերել այն ինչ-որ երկրի. «Շուտով ևս կբացվի այլ ուղություն, որ տարբեր ընկրություններ հնարավորություն ունենան այն ձեռք բերելու և նվիրելու»,- ասաց նա:

 

Տպել
1470 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան