Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում. Նատալի Լուազոն` Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Վարչապետի լատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Լուազոյին և բարձր գնահատել նրա հայանպաստ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որի համահեղինակներից է նաև տիկին Լուազոն, որտեղ առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրն ու շեշտադրումներ կատարվել տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը նպաստելու ուղղությամբ: «Կարևոր եմ համարում բանաձևում ընդգրկված կոչը Թուրքիային՝ ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա մեզ համար ոչ միայն պատմական ճշմարտությանն առերեսվելու խնդիր է, այլև մեր ընթացիկ իրադրության ճիշտ գնահատման և մեկնաբանության շատ կարևոր բաղադրիչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքից և հավելել, որ դրանք ստացել են դինամիկ բնույթ: «Հունիսին ես Բրյուսելում հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որից հետո տեղի ունեցավ Օլիվեր Վարհեի այցը Հայաստան, որտեղ, ըստ էության, պաշտոնապես հայտարարվեց Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթ հատկացնելու վերաբերյալ: Երկու օր առաջ տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան, որի ընթացքում ավելի կոնկրետացրեցինք մեր համագործակցության ծրագրերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն առանձնահատուկ ընդգծել է նաև Հայաստանի՝ Ֆրանսիայի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը: «Մենք հպարտանում ենք այդ հարաբերություններով, և ասում ենք, որ ֆրանս-հայկական հարաբերություններն ունեն առանձնաշնորհյալ բնույթ: Հունիսի 1-ին շատ կարևոր հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ և, իհարկե, կարծում ենք, որ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը պիտի առաջնահերթություն լինի մեր օրակարգում: Բարձր եմ գնահատում նաև այն դերակատարումը և շահագրգիռ մասնակցությունը, որ Ֆրանսիայի նախագահն ունենում է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերի կառուցողական լուծման գործում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Դուք ցույց տվեցիք, որ ժողովրդավարությունը ձեր կարևորագույն արժեքն է: Սա առավել ևս կարևոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանային համատեքստը: Ես այստեղ գալիս եմ, որպես Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ, մասնավորապես՝ խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, բայց նաև ինչպես ֆրանսուհի, նախագահ Մակրոնի կառավարության անդամ, որը, բնականաբար, տեղյակ է իմ այցի մասին: Շատ եմ պայքարել, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը հիշեցնի Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, որովհետև հնարավոր չէ ապագան կառուցել, եթե չենք ճանաչում անցյալը: Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում, ինչպես շատ այլ ֆրանսիացի խորհրդարանականներ»,- ասել է տիկին Լուազոն:

Նա նշել է, որ որպես Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ՝ ցանկանում է իմանալ՝ ի՞նչ կարող է ավելին անել Եվրամիությունն օգնելու, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը կայունանա և լիցքաթափվի: «Կցանկանայի իմանալ՝ արդյոք նոր գերիների փոխանակման հույս ունեք, արդյոք հնարավոր է շարունակել ականազերծման աշխատանքները, արդյոք հնարավոր է շարունակել օգնել տեղահանված անձանց, ինչն արդեն իսկ անում է Եվրամիության պատվիրակությունը և ի՞նչ եք մտածում այն սադրանքների մասին, որոնք կատարվում են սահմանին, վերջինն ընդամենը երեկ էր տեղի ունեցել»,- նշել է տիկին Լուազոն:

Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանումն ու այդ նպատակով միջազգային կազմակերպությունների ազատ մոտքի հնարավորության ապահովումը: «Կուզեի այս հարցով էլ իմանալ՝ արդյոք կան բաներ, որ կարող ենք անել, որպեսզի դյուրացնենք այդ մուտքը և ապահովենք ժառանգության պահպանումը: Քիչ առաջ հիշատակեցիք հանձնաժողովի նախագահի այցը, փատորեն Դուք ընդունեցիք նրան, հանձնակատարին և հիմա արդեն խորհրդարանի պատվիրակությանն եք ընդունում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը գտնվում է Եվրամիության ուշադրության կենտրոնում: Կուզեի իմանալ՝ որոնք են այն ոլորտները, որտեղ կցանականայիք Եվրամիությունն ավելի մեծ ներկայություն ունենար, որոնք են այն ոլորտները, որտեղ կցանականայիք ավելի շատ ֆրանսիական ներկայություն տեսնել»,- նշել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ տիկին Լուազոն համարվում է Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամը և նշել. «Դուք պաշտպանում եք ճշմարտությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ինչն առանձնակի կշիռ է տալիս Ձեր գործունեությանը»:

Տպել
1020 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)