Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

20/07/2021 schedule17:01

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 18-ին այցելել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում:

Նախարարությունը հայտնում է, որ Լոռու մարզպետի պաշտոնակատար Արամ Խաչատրյանի, Դեբետի համայնքապետ Աշոտ Ղազարյանի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնով, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին, ՔՈԱՖ-ի գյուղական համայնքների արդիականացմանն ու թվայնացմանն ուղղված քայլերին։

Հայկ Չոբանյանը կարևորել է սոցիալական, կրթական, տնտեսական և հանրային ոլորտներում լավագույն տարածաշրջանային ծրագրերը գյուղական համայնքներին փոխանցելու ՔՈԱՖ-ի դերը:

«Բարձր տեխնոլոգիական Հայաստանը մեր երկրի անվտանգության և հայ ժողովրդի գոյատևման նախապայմանն է։ Տեխնոլոգիական երկիր դառնալու համար հարկավոր է նորարարական, ապագային միտված մոտիվացնող կրթություն ունենալ, իսկ կրթության մեջ ամենակարևորը բովանդակությունն է։ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի այս մոդելը ապագայամետ և խոստումնալից ներդրում է մեր կրթական համակարգում, և նախարարությունը կաջակցի, որպեսզի նման կենտրոնները բազմապատկվեն ամբողջ Հայաստանում»,- նշել է Հայկ Չոբանյանը։

Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով այցի ընթացքում համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև։

Հուշագրով նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ համագործակցություն կողմերի միջև․ նպաստել բազմաոլորտ համակարգային խնդիրների լուծմանը, ապահովել գերարագ համացանցային կապի և ծառայությունների հասանելիություն, զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ենթակառուցվածքների կարողությունները ՀՀ հեռավոր տարածքների և գյուղական բնակավայրերի համար:

Այցի շրջանակներում հյուրերը նաև շրջայց են իրականացրել Դեբետում, ծանոթացել համայնքում առաջին անգամ ինտերնետի օպտիկական կապուղու անցկացմանն ու հանրային ծառայությունների թվայնացմանը վերաբերող նորություններին։

Տպել
828 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ