Ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը

19/07/2021 schedule18:12

Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 19-31-ը կիրականացվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։ Այս անգամ ծրագրի առանցքում դերասանի վարպետության դասընթացն է։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ողջունել է ծրագրի մասնակից աշակերտներին և ներկայացրել նախագծի նպատակն ու ընթացքը: Խոսելով ծրագրի անցած ուղու մասին՝ Վարդան Մկրտչյանը տեղեկացրել է, որ երեք տարիների ընթացքում «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մեծ ճանապարհ է անցել՝ լինելով Հայաստանի բոլոր այն քաղաքներում, որտեղ կա պետական թատրոն:

«Հատկանշական է, որ թատրոնը դարձել է տվյալ քաղաքը լուսաբանող, քաղաքի վրա նոր լույս սփռող կարևոր մի օղակ: Այսօր ծրագիրն արդեն ճյուղավորվում է, և առաջին ճյուղը,  բնականաբար, պետք է լիներ դերասանի վարպետությունը»,- նշել է թատրոնի տնօրենը և շնորհակալություն հայտնել ծրագրում ներգրավված այն դերասան-գործընկերներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատելու աշակերտների հետ՝ արդյունքում ստեղծելով համատեղ ներկայացումներ: 

Վարդան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ «Դասարան+Դասական» կրթամշակութային ծրագրին հետևողական աջակցելու համար, և շեշտել, որ այդպիսով կարևորվում են ոչ միայն առանձին վերցրած մշակույթի և կրթության ոլորտները, այլև ծրագրում ներառված այդ երկու բաղադրիչների մեկտեղումը:   

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է աշակերտներին և շնորհավորել ծրագրին մասնակցելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը պետական աջակցությամբ իրականացվող ամենահետաքրքիր, գրավիչ, օգտակար ծրագրերից է, որի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեն աշխատելու և շփվելու իրենց վաստակով, մասնագիտական նկարագրով առանձնացող արվեստագետների հետ և ստանալու բանալիներ, որոնցով ընկալվելու է այն բարդ ոլորտը, որը կոչվում է թատրոն:

«Մենք չենք ակնկալում, որ դուք բոլորդ դառնաք ռեժիսորներ և դերասաններ: Մեր նպատակն է ձևավորել և վերափոխել թատրոնի հանդեպ ձեր ընկալումները, որովհետև թատրոնը հսկայական գիտություն է, բարդագույն մասնագիտություն: Թատրոնն արդյունաբերություն է, և հենց դրա համար մենք ուզում ենք, որ դուք մուտք գործեք կուլիսներ, թատերական արտադրամասեր, հարդարանքի սենյակներ և տեսնեք, թե ինչպիսի մեծ գործարան է աշխատում մեկ ներկայացում պատրաստելու համար: Ես չգիտեմ, թե ի վերջո դուք ինչ մասնագիտություն եք ընտրելու, բայց կարծում եմ, որ բեմի վարպետները փորձելու են ձեզ տալ ամենակարևորը՝  հետաքրքիր լինելու արվեստը, որը բոլոր մասնագիտություններում հաջողության գրավականն է»,- եզրափակել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Այնուհետև ծրագրի մենթորները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը, ռեժիսոր, դերասան Լիլի Էլբակյանը, դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը ողջունել են աշակերտներին,  ծանոթացրել ծրագրի մանրամասներին և առաջիկա անելիքներին:

Նշենք, որ երկշաբաթյա ծրագրի ընթացքում աշակերտները կաշխատեն խմբերով՝ իրենց մենթորների ղեկավարությամբ, կունենան բեմական խոսքի և դերասանի վարպետության դասեր։ Հուլիսի 31-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։

ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին։ Համավարակի ժամանակ ծրագիրն ունեցել է երկու առցանց փուլ։

Տպել
850 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին