Գումար՝ պատվաստվելու հերթը առաջ գցելու համար. ո՞րն է իրանցիների այս պնդման վերաբերյալ պատկան մարմինների մեկնաբանությունը

Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար մեծ թվով իրանցիներ էին ժամանում Հայաստան: Հյուսիսային պողոտայում գտնվող շրջիկ պատվաստման կետի մոտ մեծ հերթ էր գոյանում, եւ նրանք նույնիսկ գիշերներ էին անցկացնում պողոտայում: Երբեմն այդ հերթերը հանգեցնում էին նրանց միջև վեճերի: 

Որոշ իրանցիներ մեզ հետ զրույցում նաեւ պնդում էին քովիդի դեմ պատվաստվելու համար բժիշկներին կամ այլ անձանց գումարներ են վճարվում՝ հերթը առաջ գցելու համար: Պատվաստվել ցանկացող իրանցիներից մեկը, օրինակ, մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը պատվաստվելու համար 4 օր է սպասել, մինչդեռ տեսել է, թե ինչպես են ուրիշները վճարում՝ պատվաստվելու համար. «Իրանցի ու հնդիկ շատ մարդիկ 200 դոլար էին փոխանցում ինչ-որ մարդկանց և իրենց հերթը առաջ գցում ու շուտ պատվաստվում: Ինձնից պատվաստման համար ոչ ոք գումար չի պահանջել, այդ գումարն էլ նրանք տալիս էին ոչ թե բուժքրոջը, այլ այդ տարածքում կանգնած ինչ-որ մարդու: Այդ մարդն էլ իրենց հերթը առաջ էր գցում: Ես անձամբ եմ դա տեսել»,- ասել էր նա: Նույն էին պնդում նաև այլ իրանցիներ: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշել էր նաև, որ պատվաստվել ցանկացող իրանցիները նախապես վճարում են շրջիկ պատվաստման կետի բուժաշխատողներին, տալիս են նախապես գրված իրենց ցուցակը: 

Մենք փորձեցինք պարզել՝ եթե պատվաստվել ցանկացող իրանցիներից շատերը դա են պնդում, արդյոք համապատասխան մարմինները տեղյա՞կ են այս ամենի մասին, ստացե՞լ են որևէ ահազանգ և ի՞նչ միջոցների են դիմել:

Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, անդրադառնալով այս հարցին, մեզ հետ զրույցում ընդամենն ասաց՝ նման պարագայում, եթե իրանցիները ականատես են եղել այդպիսի դեպքերի, պետք է դիմեն ոստիկանություն:

Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն էլ իրանցիների պնդումները որակեց անհիմն: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այդ ամենը որևէ հիմք չունի: «Այժմ գործում է պատվաստման համար էլեկտրոնային հերթագրման համակարգ, որ նման խոսակցություններ այլևս չլինեն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հուլիսի 15-ից Հայաստանում գործում է զբոսաշրջիկների պատվաստման նոր կարգ, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար նրանք Հայաստանում պետք է բնակվեն առնվազն 10 օր: Իսկ հուլիսի 17-ից Հյուսիսային պողոտայի շրջիկ պատվաստման կայանում գործում է էլեկտրոնային հերթագրման համակարգ, որտեղ քաղաքացիները գրանցվում են և իրենց տրամադրվող համապատասխան կտրոնի միջոցով սպասում պատվաստվելու իրենց հերթին: Նոր կարգի ընդունումից հետո իրանցիների անվերջանալի հերթեր պողոտայում այլևս չենք հանդիպում:

Մերի Խաչատրյան

Տպել
1114 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ