Ասես բանկում լինեմ՝ վարկս մուծելիս. շրջիկ պատվաստման կայանում պատվաստվելու համար գործում է էլեկտրոնային հերթագրում

Երեւանի Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող շրջիկ պատվաստման կետում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներն այլեւս ստիպված չեն լինում անծայրածիր հերթ կանգնել, ինչին ականատես էինք լինում վերջին շրջանում՝ պայմանավորված պատվաստվելու նպատակով Իրանի քաղաքացիների մեծ հոսքով: Պատվաստման կետում շաբաթ օրվանից գործում է հերթագրման էլեկտրոնային համակարգը, որի միջոցով պատվաստվելու համար գրանցվելիս նրանց տրվում է իրենց հերթի համարով կտրոն: Այսինքն՝ շրջիկ կայաններում գործում է հերթ կանգնելու այն միջոցը, որը կա նաև բանկերում եւ պետական տարբեր մարմիններում:

Պատվաստվել ցանկացող քաղաքացիները մոտենում են շրջիկ պատվաստման կետին, հայտնում, որ ցանկանում են պատվաստվել «քովիդի» դեմ: Տեղի աշխատակիցները նրանցից նախ հարցնում են՝ Հայաստանի՞ քաղաքացի են, թե՞ ոչ, քանի որ զբոսաշրջիկները առողջապահության նախարարի նոր հրամանով պատվաստվելու համար Հայաստանում պետք է առնվազն 10 օր բնակված լինեն: Այնուհետև աշխատակիցները համակարգ են ներմուծում պատվաստվել ցանկացողի անձնագրի համարը,  որից հետո քաղաքացուն տրամադրում են համապատասխան կտրոն: Կայանում տեղադրված մեծ էկրանի միջոցով նրանք հնարավորություն ունեն հետևելու, թե երբ է հասնելու իրենց հերթը:

219118119_505320380732291_447415735373722026_n.jpg (311 KB)

էլեկտրոնային գրանցման համակարգը ներառում է 3 բաժին, բաղկացած լատինատառ A,B,C համակարգերից: Այսինքն՝ A տառի ներքո գրանցվում են ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, B-ի՝ քաղաքացիություն չունեցողները և C-ի՝ կացության իրավունք ունեցող անձինք: Հայաստանի քաղաքացիները սպասարկվում են արտահերթ կարգով, նրանց հերթն ավելի շուտ է հասնում, քան մյուսներին: Տեղի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին՝ պատվաստվելու համար նոր էլեկտրոնային համակարգը օգնում է խուսափել մարդկանց անհարկի կուտակումներից, կանոնակարգելու գոյացած հերթերը: Մեր այցելության պահին՝ ժամը 14:00-ի դրությամբ շուրջ 74 մարդ սպասում էր պատվաստվելու իր հերթին: Նրանց խոսքով, երբ շարժական կայանը սկսում է գործել, աշխատակիցները նախապես բարձրաձայն հայտնում են, որ պատվատսվելու համար մարդիկ նախ և առաջ պետք է գրանցվեն: Ըստ նրանց՝ մեր քաղաքացիների հետ մեկտեղ իրանցիները նույնպես հեշտությամբ հարմարվել են նոր կարգին՝ «Համենայն դեպս իրենց դեպքին որևէ էմոցիա չի հայտնվում, երբ տեղեկացնում ենք, որ պետք է գրանցվեն և կտրոնով սպասեն իրենց հերթին»,-ասացին նրանք:

220772759_149437670532590_9176856875886423255_n.jpg (283 KB)

219032672_870034527052418_8159029120204799913_n.jpg (157 KB)

Շրջիկ կայանում. ի տարբերություն ավելի վաղ նկատվող պատկերի, այս անգամ կային պատվաստվել ցանկացող միայն փոքր խմբերով իրանցիներ: Իրանցի զբոսաշրջիկները թեև մեզ հետ զրուցելիս հրաժարվեցին ներկայանալ, սակայն, ասացին՝ սա ոչ լավագույն, բայց լավ միջոց է. «Առաջ գալիս էինք այստեղ պատվաստվելու համար, չէինք հասկանում՝ ով է հերթի սկիզբը, ով է հերթի վերջը, հիմա լավ է՝ կտրոն են տալիս, մենք մեր հերթին մոտենում ենք: Իմ կտրոնի վրա գրված է B15, հիմա նայում եմ էկրանին գրված է B14, արդեն գիտեմ, որ իրենից հետո ես եմ»,- ասաց նրանցից մեկը:

219474672_302904558284957_7112804096171132921_n.jpg (334 KB)

«Եթե չհաշվենք նոր կարգը, որ պատվաստվելու համար Հայաստանում պետք է ապրեմ  10 օր, և ես 10 օրից ավելի է ինչ այստեղ եմ, աշխատանքի վայրում ստիպված ավելի արձակուրդ եմ վերցրել, ապա սա շատ հարմար միջոց է: Էստեղ կանգնածներս ծանոթանում ենք միմյանց հետ, հասկանում՝ որ մեկը որ համարի կտրոնն է, և մինչև մեր հերթը հասնելը հասնցում ենք գնալ, օրինակ, խանութ սառը սուրճ կամ ջուր գնելու, իսկ մի քանի օր առաջ, երբ իմ ընկերներն էին եկել պատվատսվելու, հերթ էին կագնել արևի տակ, և գոնե ջուր առնելու համար չէին կարող իրենց տեղից հեռանալ, քանի որ հենց հեռանային, մեկ ուրիշը կգար, իսկ այսպես դու ես և քո կտրոնը, ոչ ոք քեզնից առաջ չի կարող գալ,- ասաց իրանցի այլ զբոսաշրջիկ»:

219846833_188587893150422_5223434773576259228_n.jpg (356 KB)

Իրանցի զբոսաշրջիկների կողքին պատվատսվելու իրենց հերթին էին սպասում նաև Հայաստանի քաղաքացիներն ու ռուս զբոսաշրջիկները: Հայաստանի քաղաքացիներից մեկը, որ նույնպես մեզ հետ զրույցում հրաժարվեց ներկայանալ, նշեց՝ «Ես այս տարբերակի մասին չէի լսել, որոշեցի այսօր գալ պատվաստվել, աշխատակիցները  մանրամասն բացատրեցին, ոնց բանկում եմ կանգնում կտրոնով հերթիս սպասում, որ վարկս մուծեմ, այնպես էլ այստեղ, շատ հարմար միջոց է: Ընդամենը անձնագիրս վերցրեցին, ու մի վայրկյան հետո կտրոն տվեցին, ասացին՝ ես արտահերթ կարգով պետք է պատվաստվեմ, հիմա ինձ կկանչեն»,- ասաց նա:

Ռուս զբոսաշրջիկ մի տղամարդ էլ ընկերներից էր լսել, որ պատվաստման կետում պատվատսվելու համար պետք է էլեկտրոնային միջոցով գրանցվել, ըստ նրա՝ նախքան Հայաստան գալը ցանկացել է պատվատսվել Ռուսաստանում, բայց մեկ անգամ այնտեղի պոլիկլինիկաներից մեկն է գնացել և ժամերով սպասել. «Որոշել էինք կնոջս հետ արձակուրդը անցկացնել տարբեր երկրներում, և որպեսզի կորոնավիրուսից մեզ ապահով զգայինք ցանկանում էինք պատվաստվել: Հերթեր տանել չենք կարողանում, մեզ մոտ էլ, այն պոլիկլինիկան, որտեղ ես մտել էի, շատ էին պատվաստվել ցանկացողները, բայց չդիմացանք, ընդամենը քովիդի բացասական թեստ հանձնեցինք, եկանք Հայաստան, քանի որ այստեղից հետո ցանկանում ենք գնալ այլ երկիր, եկանք այստեղ պատվաստվելու, ընկերներից մեկը եկել էր, իրենց արդեն տեղյակ էի այս կարգի մասին: Շատ արագ է ամեն ինչ լինում»,-ասաց նա:

Պատվաստվելու համար հերթագրման էլեկտրոնային համակարգը այժմ գործում է միայն Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող պատվաստումային շրջիկ կայանում, քանի որ այս կայանը միակն է, որ աշխատում է գերբեռնված կարգով: Պատվաստումները մեզ մոտ և Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների համար անվճար են: Մեզ մոտ հնարավոր է պատվաստել «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստանյութերով 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

219926765_322358172903778_1803111457890576856_n.jpg (282 KB)

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին: Հուլիսի 15-ից, սակայն, պատվաստվել ցանկացող զբոսաժրջիկները կարող են պատվաստվել միայն պատվաստման շրջիկ կայաններում, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանում կբնակվեն առնվազն 10 օր, և միայն «Աստրզենեկա» պատվաստանյութով: Իսկ թե ինչու միայն «Աստրազենեկա», ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել էր, որ այդ որոշումը պայմանավորված է մեր երկրի հնարավորություններով:

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ մեզ մոտ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։

 

Տպել
3866 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին