Հյուսիսային պողոտայում պատվաստվող իրանցիների հերթեր արդեն չկան, նրանք դժգոհ են նոր սահմանափակումներից

Արդեն երկու օր է՝ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար պետք է հետևեն նոր կարգին, ըստ որի՝ նրանք կարող են պատվաստվել միայն այն պարագայում, եթե Հայաստանում բնակվել են առնվազն 10 օր: Որոշումն ուժի մեջ է մտել երեկ՝ հուլիսի 15-ին: 

Վերջին շրջանում Իրանի քաղաքացիները նույնիսկ գիշերում էին Երևանի Հյուսիսային պողոտայի շրջիկ պատվաստման կետի մոտակայքում, հերթ պահում COVID19-ի դեմ պատվաստվելու համար, իսկ այսօր նույն վայրում նրանց թիվը էապես փոքր էր, չկային նաև այն անծայրածիր հերթերը, որոնց կարելի էր հանդիպել դեռ օրեր առաջ: Շրջիկ պատվաստման կետի Երևանի թիվ 17-րդ պոլիկլինիկայի բուժքույր Անահիտ Ղարիբյանը մեզ հետ զրույցում նույնպես նշեց՝ իրանցիների այցի էական տարբերություն կա նախքան որոշման ուժի մեջ մտնելը և դրանից հետո:

«Առաջվա հերթերը չեն այլևս, շատ է նվազել որոշումից հետո, բայց կարելի է ասել՝ էլի գալիս են պատվաստման: Ժամը 12-ից 30 հոգու ենք պատվաստել, որից գերակշռող մասը հենց իրանցի զբոսաշրջիկներն են: Իրենք տեղյակ են նոր որոշման մասին, երևի իրար փոխանցելով արդեն ամեն ինչ գիտեն: Գալիս են, վերցնում ենք նախ անձնագիրը, հասկանալու՝ Հայաստան մուտքի և ելքի ժամկետները, եթե 10 օրն անցել է, պատվաստում ենք»,- ասաց բուժքույրը: Ըստ նրա, եղել են նաև իրանցիներ, որոնց 10 օրը լրացած չի եղել, շրջիկ պատվաստման անձնակազմը նրանց բացատրել է, որ կարող են պատվատվաստվել, երբ ժամկետը լրանա: Բուժքրոջ խոսքով՝ նրանք հեշտությամբ համաձայնում են, բայց խնդրում են ասել՝ կոնկրետ որ օրը կարող են գալ և հեռանում են:

218422062_233443378603154_5414773113279531912_n.jpg (348 KB)

Մեզ հանդիպած իրանցիներից շատերն էլ նշում էին սակայն, որ այս որոշումը բացասական կանդրադառնա՝ իրանցի զբոսաշրջիկների դեպի Հայաստան այցի վրա: Երկու իրանցիներ, ովքեր մեզ հետ զրույցում չցանկացան ներկայանալ, պատճառաբանելով, որ իրենց երկրում թույլատրված չէ, որ Իրանի քաղաքացիները այլ երկրում որևէ թեմայի հետ կապված հարցազրույց տան, նշեցին՝ հատուկ պատվաստման համար են եկել Հայաստան, բայց հասնելով շրջիկ պատվաստման կետ հիասթափվել են.

«Երեք օր առաջ ենք եկել երկու ընկերներով: Գիտեինք, որ այստեղ պատվաստում են նաև զբոսաշրջիկներին: Մեր ծանոթներից շատերն արդեն եկել պատվաստվել էին, մեզ էլ էին խորհուրդ տալիս, բայց հասանք էստեղ, մեզ ասում են՝ չենք կարող պատվաստումն անել, պետք է տասը օր մնաք Հայաստանում, իսկ մենք 4 օր էլ պետք է մնանք ու գնանք: Հաստատ չեմ կարող սպասել, որովհետև շատ անելիքներ ունենք մեր երկրում, հավանաբար շուտով կգնանք, շատ հիասթափված ենք, այսպես ավելի վատ է: Չգիտենք էլ արդեն մեր եղբայրները կգան այստեղ, թե ոչ»,- ասացին նրանք:

218639824_5759245617450707_606746659017245111_n.jpg (426 KB)

Իրանի քաղաքացի 21-ամյա Լայան էլ այսօր շրջիկ պատվաստման կետ էր եկել իր մայրիկի հետ: Ասում է՝ ինքը պատվաստվել է դեռ 4 օր առաջ, նախքան նոր որոշման ուժի մեջ մտնելը: Հայաստան էր եկել հատուկ պատվաստվելու համար, որովհետև իրեն այլ երկիր ճանապարհորդելու համար կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր է պետք: «Եկել եմ մի շաբաթ առաջ, ես պատվաստվեցի, հետո մայրս ցանկացավ, այսօր 10 օրն է լրանում՝ ինչ Հայաստանում ենք»,- ասաց նա:

Իրանցի ամուսիներն էլ, ովքեր նույնպես չցանկացան ներկայանալ, նշեցին՝ ինստագրամ սոցիալական ցանցի միջոցով են տեսել, որ Հայաստանում հնարավոր է պատվատսվել կորոնավիրուսի դեմ: Եկել են Հայաստան, բայց երկու անգամ իրենց շրջիկ պատվատսման կետում մերժել են պատվաստել, քանի որ նրանց Հայաստանում բնակվելու 10 օրը դեռևս չի լռացել. «Հայաստան ենք եկել երկու օր առաջ: Ես, քանի որ բուժքույր եմ, պատվատսվել եմ մեզ մոտ՝ Իրանում, բայց ամուսինս ոչ, դրա պատճառով որոշեցինք պատվաստվել: Երեկ երկու անգամ մոտեցանք, բայց մերժեցին, այսօր եկել ենք նորից խնդրենք: Չենք հասկանում՝ ինչպես եղավ, որ բոլորը մինչ այս եկան ազատ պատվատսվեցին ու գնացին, մենք եկել ենք՝ պարզվում է պետք է 10 օր մնանք»,- ասաց ամուսիներից մեկը: Նրա կարծիքով, եթե այսպես շարունակվի Իրանցիների մեծ հոսք Հայաստան այլևս չի լինի. «Չեմ կարծում, որ կգան, չնայած Հայստանը սիրուն երկիր է, մատչելի է, ես էլ հավանում եմ այստեղ, բայց չէ որ իմ երկրի քաղաքացիները գալիս են այստեղ հոթել կամ տուն են վարձում հանգստանալու համար, ու քանի որ հնրավաորությունն էլ կար ազատ  պատվատսվելու, մնում էին այստեղ մի քանի օր հանգստանում և գնում: Հիմա դժվար շատ լինեն այն մարդիկ, ովքեր կցանկանան 10 օր մնալ, քանի որ բոլորն էլ աշխատում են, Իրանում պարապ մարդ չկա»:

Մեզ հետ խոսելուց հետո իրանցի ամուսիները մոտեցան շրջիկ պատվաստման կետին, որտեղ, սակայն, բուժքույրը նրանց մերժեց, ասելով՝ 10 օր մնացեք Հայաստանում և կպատվաստվեք: Մեկ այլ իրանցի զբոսաշրջիկ, ով նույնպես չցանկացավ ներկայանալ, բայց լուսանկարվելուց չհրաժարվեց, ասաց՝ Հայաստան է եկել 4 օրով՝ հատուկ  պատվատսվելու համար, քանի որ Իրանում շատ մարդկանց հետ է շփվում, բայց իր երկրում դեռևս իր տարիքի մարդկանց չեն պատվաստում. «Եկա այստեղ, մեկ ժամ համոզում էի, խնդրում էի, ասում էի՝ ինչ է Հայաստանն այլևս չի՞ ուզում օգնել զբոսաշրջիկներին: Սա շատ վատ տարբերակ է, հիմա առանց պատվատսվել պետք է հետ վերադռնամ Իրան»,-ասաց նա: Մեկ ուրիշ իրանցի տղամարդ էլ մեզ հետ զրույցում  նույնպես ասաց՝ «Նոր որոշումն իհարկե վատ տարբերակ է, քանի որ ինքը հյուրանոցի իր համարը վարձել է 4 օրով, դեռև պետք է մտածեմ, թե ինչ անեմ»,- ասաց նա:

216583727_544070963640663_3770589738853473923_n (1).jpg (273 KB)

Իրանցիները մեր երկրում պատվաստվում են միայն Աստրազենեկա պատվաստանյութով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրեր առաջ անդրադառնալով այս հարցին՝ ինչու են օտարերկրացիները պատվաստվում միայն այս պատվաստանյութ, նշել էր՝ «Մեր պատվաստանյութերի հասանելիությունը բխում է այդ պահին մեզ մոտ առկա պատվաստանյութերի քանակներից, հիմա նպատակահարմար են գտել օտարերկացիների շրջանում պատվաստումն իրականացնել Աստրազենեկայով, հաջորդիվ կդիտարկենք մեր հնաարավորությունները»,- ասել էր նա:

Մերի Խաչատրյան

Տպել
5729 դիտում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է