Երեխան ապահով ձեռքերում է. 13 օր առաջ Գյումրիում լքված նորածինը հանձնվել է գյումրեցի ընտանիքի խնամակալությանը

Գյումրու փողոցում գտնված նորածին տղան դուրս է գրվել հիվանդանոցից և հանձնվել խնամակալության: Անցնող օրերին 2 ընտանիք էր դիմել Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին փոքրիկին տուն տանելու խնդրանքով: Բազմամասնագիտական հանձնաժողովը հարցը քննարկել, նրանցից մեկին համաձայնությունը տվել է:

ՀԺ-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանն ասաց, որ իրենց դիմած ընտանիքիներից երկուսն էլ երեխաներ չեն ունեցել և հաշվառված են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես որդեգրման սպասող ընտանիք:

Ընտրության հարցում, ի թիվս այլ հանգամանքների, մեկ կարևոր փաստ են հաշվի առել. երեխան հանձնվել է այն ընտանիքին, որի անդամն ունի երեխաների հետ աշխատելու փորձ, ամեն օր նրանց միջավայրում է:

«Երեխան ապահով ձեռքերում է, առողջ է: Խնամակալությունը ժամկետով չի տրված, նման հասկացություն չկա: Խնամակալությունը տրվում է անժամկետ, հանձնաժողովն ընտանիքին պահում է հսկողության տակ՝ մինչև առկա քրեական գործի ավարտը: Մինչև դա չլինի, որդեգրման հարց չի կարող լինել»:

Ըստ Բաղրամյանի՝ երեխայի հայտնաբերման պահին իրենք բազմաթիվ հեռախոսազանգեր ու բանավոր խնդրանքներ են ստացել, սակայն այստեղ տեղեկատվության բաց կա: Ընտանիքները, որոնք ցանկություն ունեն դառնալ խնամակալ ընտանիք կամ որդեգրող ծնող, պետք է գրանցված լինեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բազայում: Այն ամեն տարի թարմացվում է, ընտանիքներն էլ պարտավոր են ամեն տարի դիմումով հաստատել, որ իրենց ցանկությունը դեռ ուժի մեջ է:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նորածնի մայրը դեռ չի գտնվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:30-ի սահմաններում, Գյումրու ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ բարուրով փաթաթված նորածին երեխա էր հայտնաբերվել: Նորածինը տեղափոխվել էր Ավստրիական մանկական հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանության փորձ):

Սամսոն Մատինյան

Տպել
1982 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում