Գերմանիան Թուրքիայից և մյուս երկրներից պահանջել է դուրս բերել զորքերը Լիբիայից

16/07/2021 schedule09:07

Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ օտարերկրյա զինված ուժերը պետք է անհապաղ դուրս գան Լիբիայից։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպվելիք նիստին ընդառաջ կատարած իր հայտարարության մեջ Մաասը նշել է, որ այդ գործընթացը պետք է սկսել սիրիացի վարձկաններից։ Իսկ երբ բոլոր վարձկանները դուրս բերվեն, մաս-մաս պետք է հեռանան նաև մնացած բոլոր ուժերը, այդ թվում՝ կանոնավոր զորքերը, հայտնում է Ermenihaber-ը։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի հունիսի 23-ին Բեռլինում Լիբիայի թեմայով կայացած երկրորդ հանդիպման որոշումների իրականացումը։ Բեռլինի հանդիպմանը մասնակցել էին 16 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Եգիպտոսի ու ԱՄԷ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք ստանձնել էին օտարերկրյա ռազմական ներկայացուցիչներին Լիբիայից դուրս բերելու պարտավորությունը։

Բայց նույն պարտավորությունները այդ երկրները ստանձնել էին նաև հունվարին կայացած առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդպես էլ սայլը տեղից չէր շարժվել։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս պահին Լիբիայում դեռևս շուրջ 20․000 օտարազգի զինվորներ կան։ Այդ զինվորների մեծ մասը կազմում են Սուդանից ու Չադից բերված վարձկանները։ Իսկ Թուրքիան, ի տարբերություն այլ երկրների, Լիբիայում պետական պաշտոնական զորք ունի։ Թուրքական բանակի ներկայությունը Լիբիայում հիմնավորվում է 2019 թվականի նոյեմբերի 27-ին Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» հետ ստորագրված «Անվտանգության և ռազմական համագործակցության» համաձայնագրով։ Այդ պատճառով էլ Անկարան համոզված է, որ օտարազգի զինվորներին երկրից դուրս բերելու կոչերը ոչ մի կերպ իրեն չեն վերաբերում:

Ավելի վաղ Թուրքիան ընդունել էր նաև, որ Լիբիայում ընթացող բախումներին մասնակցելու նպատակով նաև սիրիացի վարձկաններ է տեղափոխել տարածաշրջան։ Բայց ներկայումս հստակ տվյալներ չկան այն մասին, թե այդ վարձկանների որ մասն է դուրս բերվել Լիբիայից, որ մասն է դեռ երկրում։

Տպել
933 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր