Նպատակը միայն խնդիրների մասին խոսող պատանի ունենալը չէ, այլ դրանք լուծող պատանի ունենալն է. մեկնարկեց «UPSHIFT Սպիտակը»

15/07/2021 schedule23:09

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական Միության աջակցությամբ Լոռու մարզի Սպիտակ համայնքում մեկնարկեց «UPSHIFT» դեռահասների զարգացման եւ համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել Սպիտակում եւ հարակից համայնքներում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ: UPSHIFT-ը խթանում է երիտասարդների զարգացումն ու համայնքի մարտահրավերները բացահայտելու, սոցիալական ու ձեռնարկատիրական լուծումներ փորձարկելու նրանց կարողությունները:

Սպիտակում այս ծրագրի իրականացման հիմքը 2019-ին Գյումրիում սկսած աշխատանքի աննախադեպ հաջողությունն է: Պիլոտային ծրագիր իր հետ բերեց մեծ ոգևորություն և վստահություն, որ ահստեղ ևս հաջող ընթացք է ապահովվելու: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական ակզմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը:

«Ծրագրին մասնակցում են Սպիտակի և հարակից համայնքների 12-18 տարեկան պատանիները: Շատ բարդ է այս տարիքային խմբի հետ աշխատանքը, հատկապես գյուղական համայնքների պատանիների հետ: Կան կարծրատիպեր, մշակութային առանձնահատկություններ, պասիվություն: Մեր հիմնական նպատակն այդ երեխաների հետ երկարաժամկետ աշխատանքն է: Մենք արդեն հաջողված փորձ ունենք, մտածողություն ենք փոխել: Մեր նպատակը միայն խնդիրների մասին խոսող պատանի ունենալը չէ, այլ նաև այդ խնդրի լուծումն առաջարկող և լուծում տվող պատանի ունենալն է, քանի որ մեր համար պատանին համայնքի ռեսուրսն է»,-նշում է Նաջարյանը:

««UPSHIFT»-ը երիտասարդներին տալիս է 21֊րդ դարի հմտություններ, կարողություններ, գիտելիքներ, զարգացնում է երիտասարդների նախաձեռնողականությունը, համայնքային կյանքում նրանց ներգրավվածությունը։ Այն տալիս է խնդիրներ վեր հանելու ու լուծումներ առաջարկելու հնարավորություն»,- Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Ալեքսանյանը:

Ծրագրի շրջանակներում տեղի ունեցած «BootCamp»-ի արդյունքում պատանիների 10 թիմ իր ծրագրային գաղափարներն է ներկայացրել ժյուրիին:

Ամենաբարձր միավորներ հավաքած 5 թիմերը ծրագրի շրջանակներում ստացել են 120.000 ՀՀ դրամ ֆինասավորում իրենց գաղափարները իրականություն դարձնելու համար։

Կարևորելով դեռահասների ներգրավվածությունը և նախաձեռնողականությունը համայնքային կյանքում, ժյուրիի անդամներն իրենց ներդրումն են ունեցել  մրցույթից դուրս մնացած երեք թիմերի ծրագրերի իրականացման գործում:

Սամսոն Մատինյան

Տպել
1236 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»