Երևան
27 °C
Լեհաստանի իշխանությունները հայտարարել են ամերիկյան Abrams տանկերի գնման համար կնքված խոշոր պայմանագրի մասին: Այն բազմաթիվ հարցեր է թողնում Եվրոպական պաշտպանական նախագծերի հետ Վարշավայի հետագա համագործակցության վերաբերյալ:
Չորեքշաբթի օրը Լեհաստանի Պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է վերջին ռազմական փոփոխության շրջանակում 250 հատ Abrams M1A2 տանկերի գնման մասին: Նախարարի խոսքով, 23.3 միլիարդ զլոտի (6 միլիարդ դոլար) արժեքով պայմանագիրը ներառում է հենց զրահամեքենաների մատակարարումը, լեհական զինված ուժերի համար անհրաժեշտ նյութատեխնիկական և ուսումնական լուծումները և նոր տանկերի արդիականացումը:
«Մենք պատվիրում ենք ամենաժամանակակից տանկերը: Լավագույն կազմաձևով տանկերը, որոնք փորձարկվել են մարտում, կառուցված են ռուսական ամենաարդիական T-14 Armata տանկերին դիմակայելու համար», - ՊՆ ղեկավարին են մեջբերում լեհական լրատվամիջոցները:
Ամերիկյան տանկերը կտեղակայվեն երկրի արևելքում: «Այս տանկերը կլինեն պաշտպանության առաջին գծում, եթե, իհարկե, այդպիսի պաշտպանության անհրաժեշտություն լինի»,-ասել է Բլաշակը:
Ներկայումս Լեհաստանի 800 զրահապատ տրանսպորտային միջոցներից բաղկացած տանկային պարկը մոտավորապես հավասար համամասնությամբ բաղկացած է սովետական նախագծման T-72M տանկերից, սեփական արտադրության PT-91 տանկերից և գերմանական Leopard-2 տանկի մի քանի մոդելներից:
Լեհաստանի ռազմական ամսագրի հրատարակիչ Վոյցեխ Վուչակը BBC-ին հայտնել է, որ մինչ այժմ շատ քիչ բան է հայտնի պայմանագրի մասին, այն չի դիտարկվել Ամերիկյան կոնգրեսի կողմից և դեռ անհնար է հստակ ասել, որ այն կիրագործվի: Դեռ վաղ է խոսել խորհրդային մոդելի հին տանկերի ճակատագրի մասին, որոնք լեհական ռազմական գործարանները շատ լավ են սովորել արդիականացնել:
Ըստ նրա՝ Abrams-ը գնելու մասին խոսակցությունները արդեն որոշ ժամանակ շարունակվում էին, բայց կոնկրետ որոշումն ու հայտարարությունը, այնուամենայնիվ, անակնկալ էին: «Վարշավայում բանակցություններ են վարվել Լեհաստանի Պաշտպանության նախարարության և իտալական Leonardo ընկերության միջև, որը նոր սերնդի տանկեր է կառուցում: Բանակցություններ են եղել գերմանա-ֆրանսիական խմբի հետ, որը ստեղծում է նոր եվրոպական տանկ: Եվ հանկարծ, անսպասելի կերպով իշխող կոալիցիան պայմանագիր է կնքում ամերիկացիների հետ, իհարկե, նրանք դա արդեն արել են, բայց դա համարվում էր ամենաքիչը հավանական»,-ասել է նա:
«Աբրամս»-ը, որը Լեհաստանը նախատեսում է ձեռք բերել, այժմ, ըստ երևույթին, ամենաառաջատար մեքենան է ամբողջ տանկային տիրույթում, ասում է տանկաշինության պատմության ուկրաինացի հետազոտող Անդրեյ Տարասենկոն: Սակայն, լոգիստիկ տեսանկյունից, նման գնումը վիճելի է. «Ինձ թվում է, որ նա այժմ աշխարհում թիվ մեկն է, բայց Լեհաստանի ընտրությունը լավագույնը չէ: Արդեն կան տանկերի երեք տեսակներ, ամերիկացիները Leopards-ի հետ համատեղելի են միայն կրակոցի տեսակով` 120 մմ խնդիրներ, որոնք կառաջանան վերապատրաստման, նյութատեխնիկական ապահովման, ծառայության հետ»:
Ըստ Տարասենկոյի, ավելի տրամաբանական կլիներ ընդլայնել գերմանական «Լեոպարդս»-ի գնումները և, գուցե, նույնիսկ ստեղծել արդիականացման համատեղ ծրագիր:
Ուկրաինացի մասնագետը չի գտնում այն բացատրությունը, որ ակտիվ պաշտպանական համակարգերով հագեցած «Աբրամսներ»-ը Լեհաստանի համար անհրաժեշտ կլինեն ռուսական նորագույն տանկերը ենթադրաբար հետ մղելու համար: «Տարօրինակ է սա կապել Ռուսաստանի հետ, քանի որ «Աբրամս»-ի մրցակիցները կլինեն նույն նույն տանկերը, որոնք այժմ գտնվում են Լեհաստան զինանոցում՝ նույն T-72M- ը և, միգուցե, T-90-ը անգամ»,-գտնում է նա:
Վոյցեխ Վուչակը չի հերքում, որ այստեղ քաղաքական պատճառները գերակշռում են ռազմատեխնիկական պատճառներին:
«Ես սա քաղաքական որոշում եմ համարում: Ռազմական տեսանկյունից այստեղ իմաստը քիչ է: Ուղղակի որոշումները թելադրված են անհապաղ կարիքներով, իսկ կարիքները` թելադրված սպառնալիքներով: Ես չեմ տեսնում Լեհաստանի վրա զինված հարձակման անմիջական սպառնալիք: Սա քաղաքական որոշում է, քանի որ իշխող կոալիցիան ցույց է տալիս, որ պատրաստվում է բարելավել և խորացնել հարաբերությունները ամերիկացիների, Բայդենի վարչակազմի հետ », - նշում է նա:
Ըստ BBC-ի, rազմական վերլուծաբանի տրամաբանությունը Վուչակին ասում է, որ Լեհաստանի շահերից բխում է համագործակցել ցանկացած եվրոպական նախագծի հետ, քանի որ դա երաշխավորում է ազգային պաշտպանական արդյունաբերության պահպանումն ու զարգացումը:
Ռուս ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին`«Արսենալ հայրենիքի» ամսագրի գլխավոր խմբագիրը, չի կարծում, որ Ռուսաստանը շատ նյարդայնանալու հիմքեր ունի:
«Քանի որ ռուս զինվորականները չեն պատրաստվում ագրեսիա իրականացնել Լեհաստանի դեմ, գրավել Սուվալկի միջանցքը կամ իրականացնել Արևմուտքի որևէ այլ ֆանտազիա, դա Ռուսաստանի համար ուղղակի ռազմական սպառնալիք չի ներկայացնում, բայց ռազմական ագրեսիա իր մեջ պարունակում է»:
Ըստ Մուրախովսկու, Լեհաստանի արևելքում ՝ Կալինինգրադի սահմանի մոտ ամերիկյան տանկեր տեղակայելուց հետո կարող է աճել ռազմական աջակցությունը Ռուսաստանի արեւմտյան ռազմական օկրուգին: Այնտեղ կարող են հայտնվել ռուսական զենքի նոր տեսակներ, բայց դա դեռ չի սպառնում սպառազինությունների մրցավազքի լուրջ ծավալմանը:
2014-ի և 2015-ի դեպքերը, երբ Կալինինգրադի մարզում զգալիորեն ամրապնդվեցին ռուսական ռազմական դիրքերը, ռուս մեկնաբանը համարում է զենքի կուտակման օրինակ այնտեղ, որտեղ դրանք չկային կամ քիչ էին: Ռուսաստանը հայտարարել է, որ դա արել է ի պատասխան Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորամիավորման ուժեղացման:
Հիմնական հետեւանքները, ըստ Մուրախովսկու, սպասում են հենց Լեհաստանի տանկային արդյունաբերությանը: «Իրականում, Լեհաստանի ղեկավարության այս որոշումը սպանում է լեհական զրահարդյունաբերությունը, որն ինքնուրույն արդիականացրեց սովետական տանկերը և ունի արմատական արդիականացման նախագծեր՝ տեխնիկական տեսանկյունից շատ հետաքրքիր: Լեհաստանի այս որոշումը վերջ է տալիս դրա օգտագործման պլաններին և հնարավոր է նույնիսկ նոր սերնդի տանկերի ստեղծմանը»:
Վուչակն էլ տարօրինակ է համարում այն, որ լեհ քաղաքական գործիչները այդքան գումար են ծախսում ամերիկյան տանկերի գնման վրա, որոնք հին շինարարական պլատֆորմի զարգացում են:
«Մենք հսկայական գումարներ ենք ներդնում տանկերի մեջ, իհարկե, ձևափոխված, բայց դեռ 1970-ականներից: Գումարները գնում են փոքր-ինչ զարգացած հին ոճի տեխնոլոգիաների, այլ ոչ թե նոր տեխնոլոգիաների վրա: Լեհական արդյունաբերության համար ես լուրջ դեր չեմ տեսնում այս իրավիճակում, հատկապես տանկաշինության մեջ: Եթե մենք վճարում ենք պատրաստի ամերիկյան տանկերի համար, ապա մենք կկորցնենք մեր սեփական արդյունաբերության ապագան»,-նշում է նա:
Հավելենք, «Աբրամս»-ը ծառայում է ԱՄՆ բանակի և ծովային հետևակի կորպուսի, ինչպես նաև Եգիպտոսի, Ավստրալիայի, Մարոկկոյի և Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների զինված ուժերի համար: M1 «Աբրամսը» ներկայումս ամենածանր տանկերից մեկն է, որի մարտական քաշը գերազանցում է 62 տոննան: Նրանց կիրառումը ներառում է նորարարական լուծումներ, այդ թվում`համակարգչային հակահրդեհային կառավարման համակարգ և զինամթերքի առանձին պահեստավորում` արտանետման վահանակների միջոցով:
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
© 2024 Հայկական ժամանակ