Մեքենաների համարանիշերի գողությունը անիմաստ կդառնա. Կառավարությունն ընդունեց վարորդների կողմից շատ սպասված որոշումը

Մեքենաների համարանիշերի գողությունը, որը վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում էր ստացել՝ հանցագործությունից վերածվելով շահավետ բիզնեսի, շուտով անիմաստ կդառնա:

Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում փոփոխություն կատարեց տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման եւ հատկացման կարգում:

Հարցը զեկուցող ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ասաց, որ ներկայումս գործող կարգի համաձայն՝ տրանսպորտային միջոցների զույգ համարանիշերի, այդ թվում՝ մեծ պահանջարկ ունեցողների գողության կամ կորստյան դեպքում օգտագործողը զրկվում է դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից եւ ստիպված է ստանալ հերթական նոր թվերով եւ տառերով համարանիշ:

Նրա խոսքով՝ նշված իրավակարգավորումը նպաստել է վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողություններին եւ դրանք վերադարձնելու դիմաց այն օգտագործողից գումար շորթելու դեպքերի ավելացմանը:

«Առաջարկվող նախագծով զույգ համարանիշերի կորստի դեպքում օգտագործողին, իր ցանկությամբ, պետական տուրքի վճարի դիմաց (12 հազար դրամ) կհատկացվի նոր համարանիշերի կրկնօրինակը՝ հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ»,- ներկայացրեց ոստիկանապետը:

Ղազարյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանությունը կարողանա ապահովել համարանիշերի կրկնօրինակները հերթական վերթողարկմանը համապատասխան արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունը: Որոշման գործողությունը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծին ասաց, որ ՀՀ-ում եւ ամբողջ աշխարհում գողության նոր տեսակ է հայտնվել. գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշերը եւ սեփականատերերից դրամ շորթելով՝ այն վերադարձնում. «Այսինքն՝ որեւէ տեղ պահում են, հետո որեւէ ձեւով նոր տեխնոլոգիաներով շորթում են կատարում՝ պետհամարանիշը վերադարձնելու համար: Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահ մարմինները մի քանի այդպիսի խմբեր բացահայտել եւ ձերբակալել են, բայց մենք որոշեցինք այդ հանցատեսակը անիմաստ դարձնելու համար կայացնել հետեւյալ որոշումը եւ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը»:

Փաշինյանի խոսքով՝ այս պարագայում ոչ թե քաղաքացին ստիպված կլինի համարանիշի մեծ «փրկագին» վճարել, այլ ուղղակի պետական տուրքով կստանա դրա կրկնօրինակը. «Կարծում եմ՝ սա շատ կարեւոր որոշում է՝ այդ խնդիրն արմատապես լուծելու համար»:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս որոշման մեջ լավ կլիներ սահմանվեր նաեւ գողության դեպքերին վերաբերող առանձին մաս:

«Փորձը ցույց է տալիս, որ գողացված համարներն ընդհուպ 5000 դրամով կարելի է ձեռք բերել, իսկ Կառավարության այս որոշմամբ համարանիշերի կորստի դեպքում նախատեսված է պետական տուրքի վճարում 12 հազար դրամ: Եթե գողության առումով այլ դրույք չսահմանվի կարծում եմ, դրանք դեռ կշարունակվեն: Որովհետեւ գողանում էին, ոչ թե 1 կամ 2 համարանիշ, այլ միանգամից 1 բակից 10-15 հատ»,- ասաց Քեյանը:

Նրա խոսքով՝ այս պարագայում գողություն իրականացնողները կսկսեն պետական տուրքի գնից ավելի ցածր գնով վաճառել, քանի որ տեղեկացված կլինեն, այս որոշման մասին: Ըստ նրա՝ այս դեպքում քաղաքացին ավելի հեշտ հետ կվերցնի իր մեքենայի համարանիշերը, քան 12 հազար դրամ պետական տուրք կվճարի:

Քեյանը նշեց, որ տվյալ որոշման դեպքում ստացվում է, որ համարանիշերի գողությունը կշարունակի որոշակի շահավետություն պահել հանցագործների շրջանում:

Հարցին՝ խնդրի լուծումն ինչպե՞ս է պատկերացնում ինքը, ՀԿ նախագահը պատասխանեց. «Եթե գողության դեպքը առանձին նշված լիներ որոշման մեջ եւ օրինակ՝ քաղաքացին գնա ոստիկանություն ու ասի, որ համարանիշն իր մեղքով չի կորել, այլ գողացել են ու որոշ փաստեր ներկայացնի, այդ ժամանակ նրան չպետք է ծանրաբեռնեն լրացուցիչ պետական տուրքով: Իսկ այն քաղաքացիները, որոնք կորցրել են համարանիշերը, այսինքն իրենց մեղքով է կորուստը տեղի ունեցել ու ոչ թե գողացել են, այդ դեպքում պետք է պետական տուրք վճարեն եւ ստանան իրենց համարանիշերի կրկնօրինակը»:

Դիտարկմանը՝ պետությունը ամեն դեպքում նոր համարանիշ պատրաստելու համար որոշակի ծախս է անում, նա արձագանքեց. «Քաղաքացին էլ հարկեր է վճարում իր անվտանգության, իր գույքը պաշտպանելու եւ սահմանադրական իր իրավունքներն իրացնելու համար: Տվյալ պարագայում գողության դեպք է եւ քաղաքացու մեղքը չկա, իսկ ուղղակի կորստի դեպքում քաղաքացու մեղքը կա»:

Քեյանը նշեց, որ այս գողությունները շատ դժվար է բացահայտել, քանի որ գումարային փոխանցումները վիրտուալ արժույթով են իրականացվում: Իսկ գողության շահավետությունը ի սպառ բացառելու համար պետք էր ընդամենը անվճար տրամադրել համարանիշերի կրկնօրինակը. «Իհարկե, սկզբնական փուլում հնարավոր է որոշակի ծախսեր լինի պետության համար, բայց երբ արդեն գողը 1-2 անգամ գողանա ու տեսնի, որ քաղաքացին գնացել եւ անվճար ստացել է իր համարանիշերը, էլ ինչո՞ւ պիտի այդ քայլին գնա. եթե իհարկե այնպիսի անձ չէ, որն ուզում է պետությանը վնաս տալ»:

Հարցին՝ որպես վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահ դիմե՞լ է ոստիկանություն այս նախագծի վերաբերյալ, նա պատասխանեց, որ բանավոր քննարկումներ եղել են. «Ես երեկ խոսել էի նաեւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ եւ ասել, որ 1 ամսից ավելի է նախագիծը չի դրվում Կառավարության օրակարգում: Նրան խնդրել եմ աջակցել, որ նախագիծը հնարավորինս շուտ դրվի, գուցե զուգորդել է իմ դիմելուն, բայց ամեն դեպքում այսօր այն ներառվեց ու ընդունվեց»:

Քեյանն ասաց, որ ինքը նաեւ դեմ էր նախագծի 3 ամիս հետո ուժի մեջ մտնելուն եւ առաջարկել էր, որ հաջորդ օրվանից հենց ուժի մեջ մտնի. «Հասկանում եմ, տեխնիկական պայմաններ պետք է ապահովվել եւ որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Բայց ես առաջարկել էի, որ մինչ կունենան այդ համապատասխան միջոցները քաղաքացիներին ժամանակավոր թղթե տրանզիտ համարանիշեր տրամադրեն, որպեսզի նրանք երթեւեկեն, մինչեւ նոր համարանիշերը կտպագրվեն»:

Տպել
3037 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին