Օտարերկրացիների համար Հայաստանում պատվաստվելը վճարովի կդառնա՞. պարզաբանում է Ավանեսյանը

«Եթե օտարերկրացիների հոսքը մեր երկիր այնքան շատ լինի, որ այլևս չկարողանանք կառավարել, Կառավարությունը պետք է որևէ խելամիտ որոշում ընդունի»:

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները օտարերկրացիների համար վճարովի դառնան: Ըստ նրա՝ Կառավարությունն այդ որոշումը պետք է կայացնի՝ նժարի վրա դնելով քովիդի դեմ պատվաստվելու դիմաց մի փոքր վճարը և այն, որ օտարերկրացիների՝ Հայաստան այցով՝ մեր երկրի վարկանիշը բարձրանում է: Օտարերկրացիները մեր երկրում գումարներ են ծախսում: 

Ըստ Ավանեսյանի՝ օտարերկրացիները մեր երկրում պատվաստվում են մարդասիրական հիմունքներով: Լրագրողների այն հարցին, թե նախարարը խնդիր չի՞ տեսնում անվճար հիմունքով Հայաստանի պետական բյուջեի հաշվին պատվաստել օտարերկրացիներին, եթե Հայաստանի քաղաքացիները արտերկրում ամեն ինչից օգտվում են վճարովի տարբերակով:

«Օտարերկրացիների համար պատվաստումը հասանելի դարձնելու համար կրել է մարդասիրական և զուտ հակահամաճարակային նպատակ, որովհետև քովիդը չի ճանաչում ո՛չ կարգավիճակ, ո՛չ տարիք: Հայաստանում, եթե օտարերկրացին հիվանդացել է կորոնավիրուսով, ապա նաև բուժվել է, որովհետև հանրային վտանգ են ներկայացնում, և պետությունը պետք է ամեն ինչ անի վարակի տարածման վտանգը կանխելու համար»:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ օտարերկրացիների պատվաստման գործընթացում նոր սահմանափակումներ սահմանելու և հետո դրանք հանելու գործընթացը կախված է Հայաստանի հնարավորություններից: Այսօր ուժի մեջ է մտնում օտարերկրացիների պատվաստման գործընթացի այն սահմանափակումը, որի համաձայն՝ Հայաստանում ուժի մեջ կմտնի պահանջ, ըստ որի՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների դեպքում, որոնք Հայաստանում կբնակվեն առնվազն 10 օր, կիրականացվի պատվաստում:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար վերջին շրջանում Հայաստան են ժամանում իրանցի զբոսաշրջիկները, որոնք նույնիսկ օրեր և գիշերներ են անցկացնում Երևանի Հյուսիսային պողոտայի շրջիկ պատվաստման կետում: Հավելենք նաև, որ նրանց պատվաստումը կատարվում է միայն «Աստրազենեկա» պատվաստանյութով:

Հայաստանում քովիդի դեմ պատվաստումներն իրականացվում են «Աստրազենեկա», «Սպուտնիկ Վի», «Կորոնավակ» պատվաստանյութերով՝ կամավորության սկզբունքով:

Ավանեսյանը նշեց՝ քովիդի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր պատվաստվել է արդեն 111 հազար մարդ:

Տպել
916 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Ես ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել․ վարչապետը խոսել է սահմանազատման մասին (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան