Զույգ համարանիշերի կորստի կամ գողության դեպքում պետական տուրքի վճարմամբ հնարավոր կլինի կրկնօրինակը ստանալ. նոր որոշում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման եւ հատկացման կարգում:

Հարցը զեկուցող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ ներկայումս գործող կարգի համաձայն՝ տրանսպորտային միջոցների զույգ համարանիշերի, այդ թվում՝ մեծ պահանջարկ ունեցողների գողության կամ կորստյան դեպքում օգտագործողը զրկվում է դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից եւ ստիպված է ստանալ հերթական նոր թվերով եւ տառերով համարանիշ:

«Նշված իրավակարգավորումը նպաստել է վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողություններին եւ դրանք վերադարձնելու դիմաց այն օգտագործողից գումար շորթելու դեպքերի ավելացմանը: Առաջարկվող նախագծով զույգ համարանիշերի կորստի դեպքում օգտագործողին, իր ցանկությամբ, պետական տուրքի վճարի դիմաց (12 հազար դրամ) կհատկացվի նոր համարանիշերի կրկնօրինակը՝ հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ»,- ներկայացրեց ոստիկանապետը:

Ղազարյանն ասաց, որ որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանությունը համարանիշերի կրկնօրինակները հերթական վերթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունը կարողանա ապահովել: Որոշման գործողությունը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում եւ ամբողջ աշխարհում գողության նոր տեսակ է հայտնվել. գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշերը եւ սեփականատերերից դրամ շորթելով՝ այն վերադարձնում. «Այսինքն՝ որեւէ տեղ պահում են, հետո որեւէ ձեւով նոր տեխնոլոգիաներով շորթում են կատարում՝ պետհամարանիշը վերադարձնելու համար: Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահ մարմինները մի քանի այդպիսի խմբեր բացահայտել եւ ձերբակալել են, բայց մենք որոշեցինք այդ հանցատեսակը անիմաստ դարձնելու համար կայացնել հետեւյալ որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ այդ պարագայում ոչ թե քաղաքացին ստիպված կլինի համարանիշի մեծ փրկագին վճարել, այլ ուղղակի պետական տուրքով կստանա համարանիշի կրկնօրինակը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր որոշում է՝ այդ խնդիրն արմատապես լուծելու համար»:

Տպել
4668 դիտում

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)