Ասլամազյանների պատկերասրահը տնօրենի 3-րդ նոր պաշտոնակատարն ունի. Գյումրիում կրքերը չեն հանդարտվում

12/07/2021 schedule22:28

Հուլիսի 8-ից Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում սկսված անժամկետ գործադուլը մինչ օրս ուժի մեջ է: Դռներն այցելուների առաջ փակ մնացին նաև հանգստյան օրերին:

Բայց պարզվում է, դրանք ինչ-որ մի պահի, այնուամենայնիվ բացվել են, ներս ընդունել տնօրենի, արդեն թվով 3-րդ պաշտոնակատարին:

Կարեն Բարսեղյանը 3-րդն է 1 օր այդ պաշտոնում աշխատած Գագիկ Մանուկյանից և 2.5 տարի պատկերասրահը որպես ժամանակավոր պաշտոնակատար ղեկավարած Միքայել Վարդպարոնյանից հետո:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին,  պատկերասրահի տնօրենի արդեն նախկին պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը հրաժարվել էր զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ պատկերասրահի աշխատակցուհիներից մեկն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժին, ուր ավելի ուշ հրավիրվել էր նաև ինքը:

Աշխատանքից ազատված աշխատակիցը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերոջ դուստրն է: Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Միքայել Վարդպարոնյանը նշել էր, որ այդ հանգամանքը կարևոր դերակատարություն ունի ստեղծված խնդրի մեջ:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Կարեն Բադալյանը մեր հետ զրույցում ընդգծեց. չկա նման բան: «Էստեղ հարց չկա Բալասանյանի ընկերոջ աղջիկն է, թե չէ:  Անձի խնդիր չէ սա: Կա աշխատանքից ազատման դիմում, նաև կար տեղեկանք երկրորդ աշխատանքի առկայության մասին: Կայացվել է որոշում:

Բալասանյանն էս քաղաքում ապրած կյանք ունի, փորձ ունի, ճանապարհ է անցել: Քաղաքն էլ փոքր է, մեր խոսքով ասած՝ մի քիչ որ խորանանք մեկս մեկիս բարեկամ ենք: Անձնավորված բան չկա, զուտ աշխատանքային է»,-ասաց Բադալյանը:

Անկախ հանգամանքից, որ սահմանված ժամկետում Վարդպարոնյանը ևս մեկ դիմումով խնդրել էր իր աշխատանքից ազատման դիմումին ընթացք չտալ, և, ըստ իրեն, ներկայացրել է 2-րդ աշխատանքից ազատված լինելու մասին տեղեկանք, այնուամենայնիվ, ազատվել էր աշխատանքից: Այդ նոր տեղեկանքից, սակայն, քաղաքապետարանի պատասխանատուն տեղյակ չէր:

Այնուհետ հուլիսի 8-ին Գյումրու քաղաքապետարանն այդ պաշտոնում հարմար գտել և նշանակել էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչ Գագիկ Մանուկյանին, որին աշխատակազմը չէր ընդունել մեկ պատճառաբանությամբ. եթե Միքայել Վարդպարոնյանի ազատման հիմքում դրված էր երկրորդ աշխատանքի առկայությունը, ապա ինչ տրամաբանությամբ էր ակադեմիայի դասախոսը նշանակվել այդ նույն պաշտոնում:

Արդեն շաբաթ օրը Մանուկյանը ևս ազատվել է այդ պաշտոնից, որովհետև ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, պարզվել էր, որ Մանուկյանն ունի 2-րդ աշխատանք:

Այն, որ Գագիկ Մանուկյանն ուներ 2-րդ աշխատանք, հայտնի փաստ է. նա Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչն է: Բայց անկախ սրանից, քաղաքապետարանը փաստորեն պարզել էր այս հայտնի իրողությունն ու անմիջապես որոշել Մանուկյանին ազատել պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի ղեկը հուլիսի 10-ին հանձնվել է նկարիչ Կարեն Բարսեղյանին:

Ո՞վ է առաջարկել այս թեկնածությունը. Խոսակցությունների մակարդակում Շիրակի մարզպետի անունն է շրջանառվում: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Բադալյանն ասում է՝ իրեն այս մասին ոչինչ հայտնի չէ:

«Ինքը դիմում է գրել հուլիսի 9-ին համայնքապետին աշխատանքի անցնելու կապակցությամբ, դիմումը մակագրվել է համապատասխան բաժին, որոշումը կայացվել է»,-ասաց Բադալյանը:

Այսօր պատկերասրահի աշխատակազմը քաղաքապետարանի համապատասխան բաժին է դիմել և խնդրել, որ տնօերենի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնի ոչ թե 3-րդ թեկնածուն, այլ իրենց ֆոնդապահը: «Բայց նշանակումն արդեն արված է, և կարծում եմ ոչ մի բան այս պահին էլ չի կարող լինել»,-տեղեկացրեց Բադալյանը:

Նման նշանակումները կատարվում են համայնքապետի, կոնկրետ դեպքում Սամվել Բալասանյանի որոշմամբ, ավագանին անելիք չունի, քանի որ  2019-ից կարգը փոխվել է, իսկ ՀՈԱԿ-ների տնօրենների և  թափու այլ հաստիքների մրցույթներ տևական ժամանակ է չեն հայտարարվել:

Որպես հետևանք, Գյումրիում պաշտոնակատարներ կան, որոնք առավել քան հիմնավոր ղեկավարներ ու տնօրեններ են, տարիներ շարուրնակ պաշտոնավարում են որպես պաշտոնակատարներ՝ տնօրենի ներկայացվածությամբ:

Պատասխանատուն չի հերքում, որ կա խնդիր, բայց մրցույթներ հայտարարելու մոտակա ժամկետ չի կարող նշել:  Ասում է դրանք չհայտարարելու և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ կան:

Վաղը կաշխատի պատկերասրահը, թե ոչ, Բադալյանն ասել չի կարող, լույսը բացվի՝ կերևա:

Պատկերասրահի աշխատակից Գոհար Սմոյանն ասում է, լավ կլինի խնդիրները հարթվեն, իրենք էլ նորմալ աշխատեն, քանի որ ընթույլատրելի է ստեղծված իրավիճակը:  Եթե նախկին պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը որոշի իրավական հարթակում վիճարկել խնդիրը, կկանգնեն նրա կողքին այնքան, ինչքան պետք լինի, բայց այդ ժամանակամիջոցում պետք է պատկերասրահն աշխատի:

Վարդպարոնյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց իրավաբանների հետ է խորհրդակցում, նպատակահարմարության պարագայում կդիմի դատարան:

Այս պահին Միքայել Վարդպարոնյանին պատկերասրահում ընդունման-հանձնման մասին ոչինչ չի ասվել: Նոր անձի նշանակման մասին հրամանը չի տեսել, պաշտոնական ծանուցում չի ստացել: Երբ տեղեկացնեն, կներկայանա, կկազմակերպեն գործընթացը:

Նոր նշանակված պաշտոնակատարի մասին, սակայն, հստակ ասելիք կա. «Կարենը նկարիչ է, լավ մարդ է, վատ մարդ չէ»:

Սամսոն Մատինյան

Տպել
1253 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը