Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրն իրականացնելու ժամանակ որեւէ հուշարձան չի քանդվելու, ամրակայում գուցե լինի

Երեւանի ամենահայտնի եւ հին թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի շուրջ կրկին աղմուկ է սկսվել: Այս անգամ վրդովմունքի պատճառը Հանրապետության 46 հասցեի պատմամշակութային արժեք ունեցող շենքի քանդման մասին լուրերն են:

Երեկվանից որոշ խմբեր ահազանգում են, որ Ֆիրդուսի տարածքը կառուցապատողը քանդելու է նաեւ այդ շենքը: Մարդիկ մտահոգված են, որ թաղամասի հին շինությունները, որոնք քաղաքի կոլորիտը արտացոլող հատուկենտ կառույցներից են, աստիճանաբար քանդվում են: «Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն» էլ հայտարարություն էր տարածել, թե ըստ իրենց հասած տեղեկությունների երկուշաբթի օրը (այսօր) նախատեսվում է շենքի ապամոնտաժումը՝ բացառությամբ ֆասադի:

«Հայկական ժամանակը» այցելեց Հանրապետության 46 հասցե: Առնվազն երեկոյան կողմ շենքն ամբողջությամբ կանգուն էր, տարածքում աշխատող որեւէ տեխնիկա չկար:

Շենքը նախկինում բնակելի է եղել, սակայն ներսի կողմից մեղմ ասած վատ վիճակում էր գտնվում. տեղ- տեղ թերմացք էր լցրած, որոնց մոտ կատուներ էին հավաքված, անտանելի գարշահոտ էր տիրում, ամենուր աղբ էր, հնոտի, չնայած ընդամենը մի քանի քայլ այն կողմ նոր աղբամաններ էին տեղադրված:

ծառ.jpg (95 KB)

Շենքը ճաքճքված էր, խարխուլ տեսք ուներ, բայց այնտեղ գտնվող որոշ մարդիկ մեզ հայտնեցին, որ ընդամենը կարճ ժամանակ առաջ այդտեղ մարդիկ են ապրել, որոնց հիմա այլ տեղերում են կացարաններ հատկացրել:

ճաք.jpg (98 KB)

Կառուցապատման ենթակա տարածքի դեպի արդեն քանդված հատված տանող ճանապարհը փակած էր գունավոր ժապավեններով, եւ պահակը մեզ թույլ չտվեց առաջ գնալ:

լլլլլլլլլլլեեեեեեեեեեեե.jpg (78 KB)

Մեր այցելության ժամանակ այդտեղ էր «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցի գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյանը իր աշխատակիցներից մեկի հետ: Նրանք քայլում էին, ինչ-որ չափագրումներ անում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց, որ դեռ փորձում են հասկանալ, թե պատմամշակութային շենքի վերակառուցման դեպքում արդյո՞ք վնաս չի կրի կից գտնվող իրենց հյուրանոցը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության  եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ անդրադառնալով Ֆիրդուսի թաղամասում առկա հուշարձանների շուրջ բարձրացված աղմուկին՝ «Հայկական ժամանակին» ասաց. «Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրն իրականացնելու ժամանակ որեւէ հուշարձան չի քանդվելու»: 

Խոսելով Հանրապետության 46 հասցելում գտնվող շենքի մասին Վանյանը նկատեց. «Դա միակ հուշարձան շենքն է, որն ուղիղ կառուցապատման ազդեցության գոտում է գտնվում: Նախագիծ կա, որը ներկայացվել է լիազոր մարմին, այն քննարկվել է գիտամեթոդական խորհրդում, հայեցակարգն արդեն հավանության է արժանացել: Որոշվել է նախագիծը քննարկման ներկայացնել լիազոր մարմին: Այդ փուլում արդեն կքննարկվեն, թե ինչպիսի մեթոդներով է շենքը պահպանվելու, որ հատվածն ինչպես է վերականգնվելու եւ առաջիկայում դրա մասին կետեղկացվի նաեւ հանրությունը»: 

Ըստ Վանյանի՝ ամեն դեպքում, եթե անգամ Հանրապետություն 46 հասցեի շենքի վրա միջամտություններ լինեն, միեւնույնն է՝ ճակատային հատվածը միանշանակ չի քանդվելու, պահպանվելու է ամբողջությամբ:

«Այնտեղ, եթե ներսից նայեք, կտեսնեք կան փայտից պատշգամբներ, որոնք շատ վատ վիճակում են, մի մասը քանդման եզրին են, մի մասն էլ քանդված են: Առաջադրանք կա, որ այդ պատշգամբները նույնությամբ վերականգվեն»,-ասաց նա:

Վանյանը հայտնեց, որ Կառավարության կողմից հաստատված ցուցակում այդ տարածքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող 11 շինություն կա ընգրկված, գումարած 1-ը. այն գտնվում է Ֆիրդուսի 80 հասցեում, որը նախորդ տարի է արժեւորվել ու ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ: «Դեռ պետական ցուցակում ընդգրկված չէ, բայց համապատասխան օրենսդրության համաձայն այդ կառույցն էլ պիտի պահպանվի նույն կերպ ինչպես այն 11-ը»,-ասաց Վանյանը:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Ֆիրդուսի տարածքում որոշ պատմամշակութային արժեք ունեցող շինությունների ընդամենը որոշ հատվածներ են պահպանվելու, Վանյանն ասաց. «Հուշարձան շենքն արժեքավոր է ամբողջությամբ եւ դրա մի մասը առանձին հուշարձան չի կարող ճանաչվել: Ամբողջությամբ քանդելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Բայց օրինակ՝ Տիգրան Մեծի պողոտայում 1հուշարձանների ներքին բակերի հատվածների մասով պայմանավորվածություն կա ձեռք բերած կառուցապատող ընկերությունների հետ, որ դրանք պիտի վերականգնվեն: Հուշարձանների հատվածներում կան կցակառույցներ, որոնք անհատների կողմից են ավելացվել չհամաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, կամ ինքնակամ կառուցվել, որոնք խաթարում են հուշարձանների տեսքը եւ զգալի վնաս են հասցրել տարիների ընթացքում. մեր կողմից կա առաջադրանք, որ այդ հատվածներում ավելի ուշ շրջանի կցակառույցները վերացվեն եւ այդ հուշարձանները վերադառնան իրենց նախկին տեսքին»:

Հիշեցնենք՝ դեռեւս 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի ) նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման՝ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից վերանալու է ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով: Համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտեւորման նախագծի` տարածքները հանդիսանալու են որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով եւ փողոցներով: Որոշման մեջ նաեւ նշված է, որ նախատեսվում է առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում:

Ավելի վաղ «Հայկական ժամանակի» հետ զրուցում կառուցապատումն իրականացնող «Սիթի սենթր դիվելփմենթ» ՓԲԸ-ի պատասանատու Էդուրադ Մելիքյանը մանրամասնել էր, որ ծրագիրը սկսվել է դեռեւս 2007 թվականից: Մելիքյանը հայտնել էր՝ կառուցապատման հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նախագծի գլխավոր ճարտարապետը՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը:

Հիշեցնենք նաեւ, որ սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Նիստի ընթացքում բազմաթիվ մանրամասներից զատ նաեւ հայտարարվել էր՝ Ֆիրդուսի բնակիչների գույքերի փոխհատուցման գումարը 1 քառակուսի մետրի համար 600-700 ԱՄՆ դոլարից դարձել է 1700-2000 ԱՄՆ դոլար:

Տպել
1632 դիտում

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է