«Աղոթենք՝ լույս ծագի մեր երկրում»․ հարցազրույց պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ

10/07/2021 schedule16:20

«Թող դադարեն աշխարհի չորս կողմերում տեղի ունեցող պատերազմները, քանի որ դրանց պատճառով են երեխաները կորցնում ամենաթանկը»։

                                                                                                                                       Սիբիլ

Պոլսահայ երգչուհի Սիբիլը Թուրքիայից Հայաստան եկած առաջին երգչուհին էր, որին առաջին իսկ հանդիպումից գրկաբաց ընդունեցին հայրենիքում։ Սիբիլի երգերը լայն ճանաչում գտան ինչպես Հայաստանում, սփյուռքում, այնպես էլ՝ Թուրքիայում։ Հավելենք, որ նա նաև առաջին հայ երգչուհին էր Թուրքիայում, որի երգերը հնչեցին թուրքական պետական հեռուստակայանով և ռադիո ալիքով։ Ավելին՝ թուրքական ԶԼՄ-ները սկսեցին պարբերաբար անդրադառնալ Թուրքիայում հայերեն երգող երգչուհուն՝ Ստամբուլի հայաբնակ Քուրթուլուշ թաղամասի թաքնված հայ աստղին․թուրքական թերթերի շապիկներին հայտնվեցին  Սիբիլի լուսանկարները և երգերի վերնագրերը՝ «Նամակ», «Ադանայի ողբը», «Մեր լեզուն», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»․․․ ։

Հազարավոր թուրքեր նամակներ էին գրում Սիբիլին՝ հայտնելով  իրենց հիացմունքը հայ երգի հանդեպ։ Եվ պատահական չէ, որ Ստամբուլի բանուկ թաղամասերի երաժշտական խանութներում երկար ժամանակ հնչում էին երգչուհու երգերը։ Թուրքական հեռուստալիքներից մեկի եթերում նմանօրինակ հարցադրում էին արել, թե Սիբիլն ինչո՞ւ չի կարող ներկայացնել Թուրքիան Եվրատեսիլին․․․ Ոչի՛նչ չմոլորեցրեց նրան․ Սիբիլի գլխավոր նպատակն էր մայրենի լեզուն լսելի դարձնել Թուրքիայում։ Երբ նրան առաջարկել էին գոնե մեկ երգ երգել թուրքերեն, նա հրաժարվել էր՝ ընդգծելով, որ իր նպատակը թուրքերեն երգերով հայտնի դառնալը չէ, այլ՝ Թուրքիայում հայ երգը և հայոց լեզուն հայտնի դարձնելը։

Այս տարի լրանում է երգչուհու բեմական գործունեության տասնամյակը, ինչի առիթով վերջինս ծրագրել է իր մենահամերգը հայրենիքում, որն ամենայն հավանականությամբ իրականություն կդառնա աշնանը և կծառայի բարեգործական նպատակի։ Սիբիլը շուտով հանդիսատեսին կներկայացնի մարդասիրության ու խաղաղության մասին իր նոր տեսահոլովակը՝ «Ավրորայի աղոթքը»։

«Թող դադարեն աշխարհի չորս կողմերում տեղի ունեցող պատերազմները, քանի որ դրանց պատճառով են երեխաները կորցնում ամենաթանկը»,-մեզ հետ զրույցում ասում է երգչուհին՝ անդրադառնալով նոր երգի բովանդակությանը։ Տեղեկացնենք, որ Արցախի պատերազմի օրերին երգչուհին հայրենիք էր եկել և մասնակցում էր տարբեր բարեգործական ծրագրերի, որի մասին չի բարձրաձայնել։

-Հարգելի՛ Սիբիլ, պոլսահայ երգչուհին՝ իր ոչ հայկական ազգանվամբ, թիրախ չի՞ դառնում հայրենիքում, այն էլ՝ ետպատերազմյան շրջանում, երբ շատերին թուրքական պիտակ են կպցնում։

-Արժե նշել, որ իմ երգարվեստի կյանքի մեջ միայն անունս եմ գործածում։ Ներկայանում եմ առանց ազգանվան՝ միայն Սիբիլ,-ասում եմ կատակով։ Երաժշտական գործունեությանս առաջին տարիներին, երբ իբրև երգչուհի հայտնվեցի հայրենիքում՝ նրանք, ովքեր իմացել էին ազգանունս՝ Փեքթորոսօղլու, ասում էին՝ Սիբի՛լ ջան, փոխի՛ր ազգանունդ։ Եթե ազգանուն փոխելն այդքան դյուրին լիներ, վայրկյան անգամ չէի սպասի․․․Այդ մասին շատ մտածեցի՝ ի վերջո պետք չէ մարդկանց միայն իրենց անուն, ազգանունով չափել։ Շատ «յան» ազգանվամբ հայեր կան, որ հայության և հայրենասիրության հետ կապ չունեն։ Մասնավորապես ետպատերազմյան շրջանում զարմանքով ականատես եղա այդ ամենին․․․

Գիտեք՝ ինձ ի՞նչ հուզեց՝ պատերազմի օրերին սփյուռքից և Հայաստանից բազմաթիվ նամակներ ստացա․«Սիբի՛լ ջան, ինչպե՞ս ես, մենք շատ ենք մտահոգ քեզ համար, ապահո՞վ ես, քեզ նեղացնողներ կա՞ն․․․»։ Չեք կարող երևակայել, թե որքան հուզիչ էր այս տողերը կարդալ և մարդկանց մտահոգությունը զգալ անձիս հանդեպ։ Պատերազմն հայրենիքում էր, իսկ Սիբիլը՝ Թուրքիայում։ Ես չկարողացա այնտեղ մնալ, այդ դժվար օրերին հայրենիք եկա․․․

-Երբեմն մեր հանրությունը կարիք ունի պարզ բացատրությունների։ Ձեր արմատները և հատկապես ազգանունն ի՞նչ պատմություն ունեն։

 -Մայրական կողմից մեծ հայրս Սիվասի (Սեբաստիա) Դիվրիգ գավառից է, իսկ մեծ մայրս՝ Թոկատի (Եվդոկիա)  Էրբա գավառից։ Նրանց ազգանունը Երելեկյան էր, որը հետագայում դարձավ Երելեկ։ Հայրական կողմս էլ Ստամբուլից են՝ նախկինում Թորոսյան ազգանունով։ 1934 թվականին Թուրքիայում ազգանվան մասին օրենք ընդունվեց, ըստ որի՝ ինչպես մորս, այնպես էլ հորս կողմը պարտադրաբար փոխեցին իրենց ազգանունները։ Հայրս ասում էր, որ այդ ժամանակաշրջանում վախ կար։ Հատկապես տղա զավակ ունեցողները շատ էին վախենում, քանի որ «յան» ազգանունով կարող էին նեղություն տալ․․․Այդ շրջանում մարդիկ շատ վատ օրեր են ապրել, ապրել են վախո՛վ, նույնիսկ գիտեմ, որ շատ ընտանիքներ իրենց զավակներին թուրքական անուն էին տալիս, որպեսզի հետագայում խնդիր չլինի․․․Երբ փոքր էի, ինձ ասում էին՝ եթե փողոցում անունդ հարցնեն՝ ոչ թե՝ Սիբիլ, այլ՝ Սիբե՛լ կասես (Սիբելը Թուրքիայում տարածված անուն է), մինչդեռ ես խստիվ մերժում էի։ Հիշում եմ՝ մեկն ինձ Սիբել անունով վզնոց էր նվիրել ․․․Մանուկ էի, այժմ չեմ մտաբերում, թե քանի տարեկան էի, հավատացեք՝ երբեք ու երբեք չեմ գործածել․․․Մտերիմներս այս նյութի հանդեպ իմ զգայունությունը գիտեն և, երբ  կատակով ինձ բարկացնել են ուզում՝ Սիբել են կանչում․․․

-Հիմա նկատելի է պոլսահայերի հայրենիք վերադարձի միտումը, նույնիսկ պատերազմը նրանց որոշումները չփոխեց։ Ձեր շրջապատում հայրենիք վերադարձողներ կա՞ն։

-Իմ շրջապատում ՀՀ քաղաքացիություն ունեցող կամ քաղաքացի դառնալ ցանկացողներ շատ կան, բայց Հայաստանում մնայուն հաստատվողներ դեռ չկան․․․Հայրենիքի կարոտով ապրող ու անպայման մի գեղեցիկ օր վերադառնալ փափագող ծանոթներ էլ ունեմ։ Ուր էլ գնանք՝ օտար ենք զգում, միայն հայրենիքում ենք տանը։

-Մինչ պատերազմը՝ համավարակի սկզբում քաղցկեղով հիվանդ երեխաների կողքին էիք ու օժանդակում  էիք «Ժպիտների քաղաքի» դրամահավաքին, պատերազմից հետո էլ՝ տուժածների ընտանքիների կողքին եք։ Դուք դեռ չեք բարձրաձայնում, սակայն բարեգործական համերգ եք ծրագրել, կբացե՞ք փակագծերը։

-Համավարակի շրջանում արգենտինահայ ընկերոջս՝ հեռուստահաղորդավար Լեո Մումջյանի հետ առցանց մեծ համերգ կազմակերպեցինք, որին մասնակցեցին երգարվեստի հայտնի հայ դեմքեր աշխարհի չորս կողմերից։ Բարեգործական համերգը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ, և ողջ հասույթն ուղղվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Վերջերս Հայաստանում կրկին մասնակցեցի  բարեգործական համերգի՝ ներկայացնելով սփյուռքը։ Ի հիշատակ զոհված զինվորների՝ նոր ծրագրեր ունեմ, բայց մինչև իրականություն դառնալը, նախընտրում եմ չխոսել այդ մասին։ Պարզապես մաղթում եմ, որ իրականություն դառնա, քանի որ միայն ինձանից չէ կախված (կազմակերպչական և ֆինանսական հարցեր կան)։ Սրտանց փափագում և ծրագրում եմ, որ իմ երգարվեստի 10-ամյակը բարեգործական մենահամերգով նշեմ Հայաստանում։

-Հավատո՞ւմ եք, որ այս պատերազմից հետո Հայաստանում ապագա կա։ Ինչի՞ն եք հավատում։

-Անկեղծ ասած դժվարանում եմ այս հարցին պատասխանել։ Հիմա սիրտս շատ վի- րավոր է։ Մեծ ողբերգություն ապրեց համայն հայությունը։ Երբ մտածում եմ զոհերի ու պատերազմի պատճառով  հաշմանդամ դարձած զինվորների և գերիների մասին (վստահ եմ՝ յուրաքանչյուրը շատ մեծ հույսով է սպասում նրանց տունդարձին), նրանց մայրերի տանջանքի մասին, շատ մեծ ցավ եմ զգում։ Խոսքեր չունեմ նկարագրելու այդ անդառնալի ցավը։

Պետք է ի սրտե աղոթենք, որ լույս ծագի մեր երկրում։ Հույսներս չկորցնենք, քանի  որ մեզ ոտքի պահողը այդ հույսն է։ Թող այդ հույսը երբեք չմարի մեր սրտերում, ապրի այնպե՛ս, ինչպես ապրելու է Ջիվանի դուդուկի աղոթքը․․․

 

Լիլիթ Պողոսյան,

Թուրքիա

Տպել
4107 դիտում

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ