Գործադուլ Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում. Բալասանյանից պահանջում են «չքանդել» այն

Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը անժամկետ դադարեցրել է իր աշխատանքը։ Որոշումն աշխատակազմն այսօր է կայացրել՝ նախկին տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու քաղաքապետի որոշումն ու նոր ԺՊ-ի նշանակման լուրը ստանալուց հետո:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին կոչ են անում «չքանդել» պատկերասրահը: Նաև վերջնական որոշման մասին են տեղյակ պահում. դեմ են նոր նշանակմանը, չեն ընդունում տնօրենի նոր պաշտոնակատար Գագիկ Մանուկյանին: Վերջինս Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչն է: Կոլեկտիվի հիմնական ու միակ պահանջը նախկին տնօրենի ԺՊ Միքայել Վարդպարոնյանի վերականգնումն է:

Արդեն մեկ շաբաթ է՝ պատկերասրահում բնականոն կյանքն ու մթնոլորտը խաթարված են: Ասլամազյանցիները Գյումրու բոլոր պետական և ոչ պետական կառույցներին այս ծանր և օրհասական ժամերին կոչ են անում կանգնել Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» ողջ անձնակազմի կողքին առաջացած լուրջ խնդիրների լուծման համար։

«Հայկական ժամանակը» խնդրին անդրադարձել էր հուլիսի 2-ին, երբ պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը հրաժարվել էր զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ պատկերասրահի աշխատակիցներից մեկն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժին: Առկա խնդիրների մասին պատկերասրահի աշխատակիցները բաց նամակ էին գրել ու տեղեկացրել, որ աշխատակիցը, որի մասին խոսում են, բազմիցս ունեցել է կոնֆլիկտներ պատկերասրահի գրեթե բոլոր աշխատակիցների հետ աշխատանքային, քաղաքական, սոցիալական, կենցաղային և այլ տարբեր հարցերի շուրջ: Բազմիցս օգտագործել է անձնավորված վիրավորանքներ և դրսևորել ոչ ադեկվատ պահվածք, հեռախոս է նետել այլ աշխատակցի ուղղությամբ, հարվածել ինքն իր գլխին, բղավել: Այդ գործողությունները, ըստ պատկերասրահի աշխատակիցների, բազմիցս գրավել են հարակից շենքի բնակիչների ուշադրությունը:

Բազմաթիվ խորհրդակցություններից, խնդրի կարգավորման ելքերի որոնումներից հետո Վարդպարոնյանն աշխատանքից ազատել էր հիշյալ աշխատակցին՝ վերջինիս կողմից ներկայացված դիմումը հաշվի առնելով: Այդ գործողությանը հետևել են զանգ քաղաքապետարանից և նոր խնդիրներ:

Գյումրու քաղաքապետարանում պատկերասրահի՝ արդեն նախկին տնօրենի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ եթե ուզում է շարունակել աշխատանքը պատկերասրահում, պետք է հրաժարվի երկրորդ աշխատանքից և հետ ընդունի աշխատանքից ազատված Անի Ավետիսյանին:

Վարդպարոնյանը, հաշվի առնելով կոլեկտիվի սպասումն ու կարծիքը, հուլիսի 2-ին Գյումրու քաղաքապետարանի պահանջով ազատվել է իր երկրորդ աշխատանքից, որը, ըստ իրեն, ընդհանրապես չի էլ խանգարել պատկերասրահի իր զբաղվածությանը, քանի որ երեկոյան ժամի աշխատանքի մասին է խոսքը, նաև պայմանավորվածություն է ձեռք բերել աշխատակիցների հետ իրենց նախկին գործընկերոջը կրկին աշխատանքի ընդունելու վերաբերյալ:

Քաղաքապետարանը, սակայն, բոլորի համար անսպասելի մեկ այլ պահանջ էլ է ավելացրել նախկին երկուսին, որը, ըստ Միքայել Վարդպարոնյանի, անհանդուրժելի էր:

«Պահանջեցին պատկերասրահի հաստիքով հավաքարարի աշխատանքից հեռացումը, որը նախկին այդ աշխատակցուհու հետ կոնֆլիկտ է ունեցել: Հիմա մենք պետք է հավաքարարին ազատենք, որ երբ վերականգնվի ինքը, իրեն լավ զգա: Բոլոր պայմանավորվածությունները եղել են բանավոր»,- ասաց Վարդպարոնյանը:

Աշխատանքից ազատված աշխատակիցը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերոջ դուստրն է, ըստ Միքայել Վարդպարոնյանի՝ իրենք պետք է անեն հնարավոր ամեն բան, որ նա իրեն միշտ լավ զգա:

«Այսօրվա գործադուլի հիմնական նպատակը պղտորված արդարության վերականգնումն է, անձի խնդիր չկա, ինստիտուցիոնալ ու գաղափարի խնդիր է: Պատկերասրահի շահերը ստորադասվել են անձնական ամբիցիաներին: Բալասանյանի հետ շատ դժվար է հանդիպելը, մի քանի անգամ կոլեկտիվը գնացել է, չի ընդունել: Սա անձնական ու ամբիցիոզ մոտեցում է թե՛ աշխատակցուհու, թե՛ նրա ծնողների, թե՛ քաղաքապետարանի կողմից»,- ասաց Միքայել Վարդպարոնյանը:

«Մենք Մանուկյանին դեմ ենք, քանի որ ինքն էլ ունի երկրորդ աշխատանք, և նշանակում են տնօրեն, իսկ մեր տնօրենին ազատում են այն բանի համար, որ այլ տեղում էր աշխատում: Ո՞րն է տարբերությունը»,- ասացին պատկերասրահի աշխատակիցները:

Փակել պատկերասրահը տուրիստական թեժ սեզոնին անընդունելի են համարում աշխատակիցները, սակայն թողնել խնդիրն անլուծելի, առավել անընդունելի է: Օրվա ընթացքում հասցրել են շատ հյուրերից ներողություն խնդրել փակ դռների համար, նրանց փոքրիկ բացիկներ են նվիրում և խոստանում հարցի արագ կարգավորում:

Տարածք ժամանած փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն ու այլ պաշտոնյաներ պատկերասրահի աշխատակիցներին տեղեկացրին, որ իրենք իրենց համար խնդիր են ստեղծում, քանի որ անօրինական գործադուլ են կազմակերպել: Երկար-բարակ բացատրեցին, թե ինչպես է օրենքի շրջանակում գործադուլ կազմակերպվում: «Բացեք, մտեք աշխատանքի, թե չէ էս ամեն ինչը այլ իրավական հետևանքներ կունենա, որը չենք ուզում»,- զգուշացրեց քաղաքապետարանի պատասխանատուն:

Անկախ զգուշացմանը՝ պատկերասրահը վաղը ևս փակ կմնա, այնքան ժամանակ, քանի դեռ աշխատակիցներին քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի լսի, խնդիրը չի կարգավորվի, արդարությունը, ըստ նրանց, չի վերականգնվի:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

Սամսոն Մատինյան

Տպել
1258 դիտում

Հայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար

Ամասիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ովքեր են նրանք

Ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի ապամոնտաժման նկատմամբ կսահմանվի խիստ վերահսկողություն

Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է բնակելի տուն, տանտերը մահացել է (լուսանկարներ)

Փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին

Սեպտեմբերի 27-ը կսահմանվի Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել. ԶԱՀ

Հաղթանակում պատշգամբի փլուզման և մահվան փաստով քրգործը Այրումի համայնքապետարանի ոչ պատշաճ աշխատանքի դեպքով է հարուցվել

Վարչապետը դատախազությանը հանձնարարել է պարզել, թե ինչու են քովիդով մահացածների տվյալները տարբեր

Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. Գնել Սանոսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

Բացահայտվել է Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարանի» անշարժ գույքերի ձեռքբերման գործում խոշոր խարդախության դեպք. ԱԱԾ

ԱՄՆ սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում՝ նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին

Հայաստանում «օմիկրոն» շտամը դեռևս չի հայտնաբերվել, բայց չպետք է թուլացնենք մեր զգոնությունը. Փաշինյան

Հաղորդագրություն եմ ուղարկել Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը. Անդրանիկ Քոչարյան

Երեկ կորոնավիրուսի հետևանքով 21 մարդ է մահացել. այժմ բուժում է ստանում ավելի քան 12.000 պացիենտ

Թել Ավիվը ճանաչվել է ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքը, Դամասկոսը՝ ամենաէժանը

Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ թեստի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

Լարսում առատ ձյան պատճառով երթևեկության սահմանափակումներ կան

Գեներալների կողմից զինվորների սպանության մասին հայտարարությունների հեղինակին ԱՀ ԱԱԾ-ն հորդորում է ներկայանալ

Լավրովը հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը կխոսեն Թուրքիայի նախագահի առաջարկի մասին

Փարաքարում ովքեր կան ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում

ՊՎԾ-ն պարզում է՝ ինչու են վիճկոմիտեն ու ԱՆ-ն կորոնավիրուսից մահվան դեպքերի տարբեր թվեր հրապարակել

Տարածաշրջանում Ադրբեջանի ստեղծած լարվածության մասին ՀՀ ԱԳ նախարարը պատմել է Շվեդիայի խորհրդարանի ղեկավարին

Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան. ՄՕԿ-ը հաստատում է

Պլանային աշխատանքներով պայմանավորված, մի քանի ժամ լույս չի լինի Երևանի ու 2 մարզերի մի մասում

Քարաթափում Թումանյան քաղաքի սկզբնամասում. ճանապարհը միակողմանի փակվել է, քարերից մեկին՝ մեքենա բախվել

ՀՀ տարածքում ձյան տեղումներ են, մերկասառույց, մառախուղ, փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ

Իրականացվելու է զորակոչիկների մասնագիտական ընտրություն

ԱԺ պատվիրակությունը Մադրիդում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

Թալին-Մաստարա ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից

Արագածոտն գյուղի փոքրիկ բնակիչները շուտով նոր ու հարմարավետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան

Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Քովիդ-19-ով պայմանավորված՝ ՀՀ տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2022 թ․-ի հունիսի 20-ը․ ճամփորդական սահմանափակումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում

«Սև ուրբաթ»-ին գրքերի վաճառքը 3-4 անգամ ավելի է եղել. որոշ գրախանութներում զեղչերը դեռ գործում են

Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն

Հայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհներին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Հակոբ Արշակյան