Բունդեսթագի պատգամավորները ճնշում են գործադրել ԱԳՆ-ի վրա Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ. SWR հետաքննություն

08/07/2021 schedule13:11

Գերմանական SWR հեռուստառադիո ընկերությունը նոր բացահայտումներ է արել այն մասին, թե ինչպես են գերմանացի քաղաքական գործիչները պաշտպանել Ադրբեջանի շահերը:

Նշվում է, որ ներկա կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մի քանի քաղաքական գործիչ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի հետ կապերի համար: Սակայն, ըստ SWR- ի, նրանց լոբբիստական գործունեությունը շարունակվել է:

«Ադրբեջան ոչ մեծ պետությունը բավական հեռու է գտնվում, բայց սկսել է ավելի հաճախ հայտնվել մամուլում: Այս շաբաթ խոշոր պայթյուն տեղի ունեցավ Կասպից ծովի բնական գազի հանքավայրում: Դրանից առաջ էլ քննադատության թիրախում էր հայտնվել ՈՒԵՖԱ-ն՝ մայրաքաղաք Բաքվում Եվրոպայի առաջնության ֆուտբոլային հանդիպումներն անցկացնելու համար, քանի որ նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը տարիներ շարունակ մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների և ընտրակեղծիքների համար: Երկար ժամանակ Ալիևը չէր մտածում իր կառավարության իմիջի մասին, քանի որ գերմանացի քաղաքական գործիչները զարմանալի հաճախականությամբ պաշտպանում էին այդ պետությունը: SWR-ի փաստաթուղթն այդ հարցով նոր բացահայտումներ է անում»,- գրում է կայքը:

Ադրբեջանական լոբբիստները ճնշում են գործադրել Գերմանիայի արտգործնախարարության վրա Լեռնային Ղարաբաղի հարցում

«Բունդեսթագի մի քանի պատգամավորի լոբբիստական գործունեությունը Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի համար ավելի լուրջ հետևանքներ ունեցավ, քան կարծում էին նախկինում: Ըստ SWR հարցման՝ Բադեն-Վյուրթեմբերգից Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Նիկոլաս Լոբելը, Օլավ Գութինգը, Էբերհարդ Գիենգերը, Ակսել Ֆիշերը, նախկին պատգամավոր Մարկ Հաուպտմանը 2019 թ. դեկտեմբերին «բողոքի նամակով» փորձել են ճնշում գործադրել ԱԳՆ-ի վրա: SWR-ի ձեռք բերած նամակը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պատգամավորները պահանջում են «պարզաբանումներ» ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի ենթադրյալ «անօրինական» գործողությունների վերաբերյալ:

Մինչև այժմ հայտնի էր միայն, որ հինգ պատգամավորից չորսը 2019-ի սեպտեմբերին Բունդեսթագում այս խնդրի վերաբերյալ նման հարցում է անցկացրել: SWR-ն վերջերս տեղեկացրել է, որ նախաձեռնությունը ստացվել է անմիջապես Ադրբեջանի դեսպանատնից: Դեսպանատան պաշտոնյան էլեկտրոնային նամակ է գրել Բունդեսթագի անդամ Էբերհարդ Գինգերին: «Մենք շատ ուրախ կլինենք, եթե դուք արձագանքեք այս հարցին և պարոն Լոբելի հետ ուսումնասիրեք Բունդեսթագի հնարավոր արձագանքը հայկական մոտեցմանը»,- ասված է նամակում:

Անհասկանալի միամտությո՞ւն, թե՞ դիտավորյալ աջակցություն

Կայքը գրում է, որ քաղաքական գործիչները չեն բավարարվել միայն գրավոր հարցումով և նամակ են գրել արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասին, որում Բունդեսթագի անդամները բողոքում են, որ դաշնային կառավարությունը խուսափողական է պատասխանել Բունդեսթագի ներկայացրած հարցերին: SWR-ի հարցին, թե արդյոք այս նամակը նույնպե՞ս Ադրբեջանի դեսպանության նախաձեռնության արդյունք է, խորհրդարանի անդամները չեն պատասխանել:

Հայդելբերգից SPD անդամ Լոթար Բինդինգը այս մոտեցումն անհեթեթություն է որակել: Նրա համար «լրիվ անբացատրելի է, որ իր գործընկերները կարող էին այնքան միամիտ լինել, որ կանխամտածված աջակցեին բռնապետությանը»:

Տպել
2687 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)