Երևան
14 °C
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարության հերթական նիստն է: Նիստի օրակարգում 27 հարց է, որից միայն երեքն են զեկուցվող:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոստիկանության նոր պարեկային ծառայությանը, որի մեկնարկը տրվեց երեկ:
«Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել ՀՀ-ի, մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանի կյանքում. իր գործունեությունն է սկսել պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի և որակի ոստիկանություն է: Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ: Ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, որոնք նախկինում ոստիկանության աշխատակից չեն եղել: 30 տոկոսն էլ մեր այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ լավագույն փորձառությունը պետք է բերեն»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանն ընդգծեց՝ մայրաքաղաքում ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 7-ից դադարեցրել է իր գործունեությունը. «Հիմա կա միայն ՃՈ հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի: Պարեկային ոստիկանությունն իրականացնում է և՛ ճանապարհային ոստիկանության գործառույթը, և՛ պարեկապահակակետային ծառայության գործառույթները, ինչպես նաև՝ հանցագործությունների կանխման և նախականխման գործառույթները: Ուզում եմ ընդգծել, որ մենք այդ բարեփոխումը դեռևս 2019 թվականին էինք ծրագրել: 2020-ին կայացվեցին որոշումներ, դրանց կայացումը զուգորդվեց ու զուգորդվում է որոշակի բարդություններով, սա շատ մանրամասն, մինչև վերջին դետալը պլանավորած բարեփոխումներից է, բայց կյանքը միշտ իր հետ բերում է չնախատեսված իրադարձություններ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենք ժողովրդից ստացել են մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ:
Փաշինյանը հավելեց՝ այս ծրագիրն իրականցրել են միջազգային գործընկերների աջակցությամբ: «Այդ առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Համաշխարհային բանկին՝ գործընթացին աջակցելու համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ոստիկանապետ Վահե Ղազարյանին, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին, նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին, ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանին, ոստիկանության ակադեմիայի պետին, Պարեկային ոստիկանության պետին»,- եզրափակեց նա:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը
Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով
Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին
Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան
Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից
ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան
Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան
Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)
Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան
2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել
«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը
Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային
© 2024 Հայկական ժամանակ