Տաթևում կկայանա «Մենք ենք, մեր սարերը» ոչխարների խուզման և արհեստների փառատոնը

06/07/2021 schedule21:30

 

Հուլիսի 10-ին «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարևանությամբ տեղի կունենա «Մենք ենք, մեր սարերը» արհեստների փառատոնը, որն իրականացվում է «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Փառատոնի շրջանակում կանցկացվի արդեն հայտնի դարձած ու սիրված ոչխարների խուզման միջոցառումը՝ ներառյալ «Բրդից` կարպետ» վարպետության դասը։ Վերջինս կազմակերպվում է 5-րդ անգամ այս տարածաշրջանում։

«Մենք ենք, մեր սարերը» փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Սյունիքի և Վայոց Ձորի ավանդույթները, մշակույթն ու արհեստները, ներկայացնել մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև խթանել զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում։

Փառատոնի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։ Այն բաղկացած կլինի մի քանի տարբեր բաղադրիչներից․ Սյունիքից ու Վայոց ձորից 15 վարպետների մասնակցությամբ կանցկացվեն արվեստների ու արհեստների բաց վարպետության դասեր (խեցեգործություն, կարպետագործություն, տոհմածառի ստեղծում, տիկնիկագործություն, ճյուղագործություն, մեղրամոմով քսուկների պատրաստում և նկարչություն), Տաթև խոշորացված համայնքի 7 գյուղերի բնակիչների կողմից կներկայացվեն ազգային ուտեստների տեսականիներ, ինչպես նաև կկազմակերպվեն հետաքրքիր շրջայցեր դեպի հինավուրց պատմական գյուղեր։

«Փառատոնը հնարավորություն կընձեռի Տաթև խոշորացված համայնքի բնակիչներին ներկայացնելու իրենց տեղական արտադրանքը, զբոսաշրջային ծառայություններն ու գրավիչ տուրիստական փաթեթները, ինչպես նաև ձեռքի աշխատանքները, մշակույթն ու տեղի արհեստները։ Կարծում ենք, նման փառատոնի անցկացումը խիստ կարևոր է Հայաստանի, մասնավորապես՝ այս տարածաշրջանի համար, կորոնավիրուսով պայմանավորված համավարակից և Արցախյան պատերազմից հետո ստեղծված մարտահրավերները հաղթահարելու, զբոսաշրջային ոլորտն ու ենթակառուցվացվածքները վերականգնելու նպատակով»,-ասել է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի տնօրեն Ելենա Աբովյանը։

Փառատոնի մասնակիցները, հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան համտեսելու տարածաշրջանի համեղ ուստեստները, մասնակցելու մրցույթների և շրջայցերի, ձեռք բերելու գեղեցիկ հուշանվերներ և վայելելու «Լավ Էլի» խմբի համերգը Տաթևի չքնաղ բնության գրկում։ Սա հրաշալի հնարավորություն է օգտվելու նաև «ՏաԹևեր» ճոպանուղուց, վայելելու Որոտանի կիրճի չքնաղ տեսարանը և այցելելու միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը՝ 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրը:

Փառատոնի ամփոփումից հետո՝ հուլիսի 11-ին, այցելուներն ու հյուրերը կարող են մասնակցել նաև Վարդավառին, Տաթևում։

Փառատոնի իրականացման համար պետական աջակցություն կտրամադրվի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից:

Սյունիքի և Վայոց ձորի արհեստավորները կմասնակցեն փառատոնին «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից:

Տպել
1020 դիտում

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ