Միջազգային արձագանքը՝ Վրաստանում սեռական փոքրամասնությունների և լրագրողների հանդեպ բռնություններին

06/07/2021 schedule13:28

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը դատապարտել է երեկ Վրաստանում սեռական փոքրամասնությունների և լրագրողների հանդեպ տեղի ունեցած բռնությունները և կոչ արել հետաքննել ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ հարձակումները:

«Ակտիվիստների, լրագրողների և նրանց գույքի դեմ ուղղված այս նպատակային հարձակումներից յուրաքանչյուրը պետք է անհապաղ և լիարժեք ուսումնասիրվի»,- ասված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ/ODIHR հայտարարության մեջ:

Ֆլորիդայի միջազգային համալսարանի հետազոտող, պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դեյվիդ Կրամերն ասել է. «Վրաստանի կառավարությունը պատասխանատու է այսօր տեղի ունեցածի համար, ոչ միայն այն պատճառով, որ նրանք չդատապարտեցին կատարվածը, այլև նպաստեցին կատարվածին: Մենք ԱՄՆ-ում պետք է պահանջենք Ղարիբաշվիլիի հրաժարականը և պատժամիջոցներ կիրառենք Վրաստանում կատարվածի համար պատասխանատուների նկատմամբ»:

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Ժողովրդավարական կառավարությունների պարտականությունն է ապահովել բոլոր քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքն ու լրագրողների անվտանգությունն իրենց պարտականությունների իրականացման ընթացքում: Ցավալի օր է Վրաստանի և Վրաստանի աջակիցների համար»։

Բրուկինգսի ինստիտուտի հետազոտող Ջեյմս Կիրչիկը «Ամերիկայի ձայնին» ասել է. «Թբիլիսիի կադրերը սարսափելի են: Սա ցույց է տալիս, որ Վրաստանի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունը՝ պաշտպանել իր քաղաքացիների հավաքների իրավունքն ու խոսքի ազատությունը»:

Բոլորը միակարծիք են Վրաստանի իշխանությունների արձագանքի բացակայության ու ՆԳՆ-ի թույլ աշխատանքի հարցում:

Վրաստանի իրադարձություններին է անդրադարձել նաև միջազգային մեդիան: «Վրաստանում սեռական կողմնորոշման նկատմամբ խտրականությունն անօրինական է, երկիրը դեռ շատ պահպանողական է»,- ասվում է BBC- ի հոդվածում:

Guardian-ը նկարագրում է Թբիլիսիի դեպքերը և գրում, որ սա «Հպարտության երթի» ժամանակ քաղաքում բռնությունների առաջին դեպքը չէ: «2013-ին Թբիլիսիում հպարտության երթի վրա հարձակման ժամանակ քահանաները ղեկավարում էին ամբոխը, որը վանկարկում էր՝ «Ո՛չ գեյերին»:

«Փրայդի իրադարձությունները դեռ վիճահարույց են Վրաստանում՝ պահպանողական երկրում, որտեղ ուժեղ ուղղափառ եկեղեցին բախվել է արևմտյան կողմնորոշում ունեցող կառավարությունների հետ առաջադեմ սոցիալական հարցերի շուրջ»,- հայտնում է AFP-ն:

Տպել
4935 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին