Աֆղանստանի հարյուրավոր զինվորականներ փախչում են Տաջիկստան. թալիբների հետ երկրում կատաղի մարտեր են

Վերջին մի քանի օրվա ընթացքում Աֆղանստանի ավելի քան 1.000  զինվորականներ ստիպված են եղել թաքնվել Տաջիկստանում՝ «Թալիբանի» դեմ պայքարելուց հետո իրենց կյանքը փրկելու համար:

Ինչպես հաղորդում է Տաջիկստանի «Hovar» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով երկրի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությանը, երկուշաբթի գիշերը 1037 աֆղանցի զինծառայողներ մուտք են գործել Տաջիկստան՝ սահմանից այն կողմ: Գործակալության տվյալներով, կիրակի օրը եւս 94 աֆղանացի զինվորականներ են ստիպված եղել փախչել Տաջիկստան:

Տաջիկստանը թույլ է տվել աֆղան զինծառայողներին մուտք գործել իր երկիր: Տաջիկական լրատվականը հայտնում է, որ աֆղան զինվորականները միաժամանակ չեն հատել սահմանը, դա արվել է մի քանի տասնյակ մարդկանցից բաղկացած խմբերով`սահմանի տարբեր հատվածներում: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է տաջիկ-աֆղանական սահմանն ամրապնդելու համար 20.000 զինվորականից կազմված զորքերի մոբիլիզացման մասին:

«Interfax»-ը հուլիսի 3-ին հաղորդել է, որ ավելի քան 300 աֆղանացի զինվորներ նահանջել են Տաջիկստան «Թալիբան» շարժման գրոհի տակ:

Բացի այդ, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ժամանակավորապես դադարեցրել են իրենց դիվանագիտական առաքելությունների աշխատանքը Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազար-ի-Շարիֆ քաղաքում ՝ «Թալիբան» -ի հարձակման վախի պատճառով: Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովը TACC-ին հաստատել է, որ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքը կդադարեցվի, և դա բացատրել է հետևյալ կերպ. «Իրավիճակը հեղհեղուկ է, Աֆղանստանի անվտանգության ուժերը հանձնվում են: Բնականաբար, դա նյարդայնություն է առաջացնում »:

Իրավիճակն Աֆղանստանում սրվեց այն բանից հետո, երբ երկրից դուրս եկավ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական զորակազմը:

Կատաղի մարտեր են ընթանում միանգամից Աֆղանստանի մի քանի շրջաններում: Վերջին ռազմական գործողությունների մասին լուրերը հիմնականում գալիս են Աֆղանստանի Բադախշան նահանգի մի քանի շրջաններից:

Հուլիսին թալիբներն արդեն գրավել են տարածքներ Աֆղանստանի Կանդահար նահանգում, իսկ անցյալ ամիս՝ Կունդուզ և Վարդակ նահանգներում: Աֆղանստանից ստացված տվյալների համաձայն, երկրի տարածքի մոտ մեկ երրորդը այժմ գտնվում է թալիբների վերահսկողության տակ:

BBC- ի աֆղանական ծառայության խմբագիր, պրոֆեսոր Դաուդ Ազամիի խոսքով, կառավարական ուժերի բարոյահոգեբանական մակարդակը ցածր է: «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի արագ դուրսբերումը բարոյալքող ազդեցություն ունեցավ Աֆղանստանի անվտանգության ուժերի վրա երկրի մի շարք տարածքներում, հատկապես ԱՄՆ զինված ուժերի օդային աջակցության բացակայության պայմաններում»:

2020 թվականին ԱՄՆ-ի և Թալիբանի պաշտոնյաները Դոհայում հաշտության համաձայնագիր ստորագրեցին: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը, գերիների փոխանակումը և երկխոսության սկիզբը երկրի իշխանությունների հետ:

Չնայած 14-ամսյա ժամկետը լրացել էր մայիսի 1-ին, ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումը, ի վերջո, հետաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը: Անցյալ շաբաթվա վերջին օտարերկրյա վերջին զորքերը լքեցին Աֆղանստանում միջազգային գործողությունների հիմնական կետը՝ Բաղրամի ռազմաբազան:

Եվ չնայած ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի քիչ զինվորներ են մնում երկրում, մի շարք ամերիկյան զորքեր կարող են այնտեղ մնալ մշտապես՝ պաշտպանելու ամերիկյան դեսպանատունը և օդանավակայանը, հայտնում է Reuters- ը:

Թալիբները պնդում են, որ Աֆղանստանում չպետք է մնան այլազգի զինվորականներ: Այս մասին BBC- ին տված հարցազրույցում ասել է շարժման ներկայացուցիչ Սուհահիլ Շահինը: Ըստ նրա, այս պահանջը վերաբերում է նաեւ անձնակազմին, որոնք աշխատում են ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետ պայմանագրով:

«Մենք դեմ ենք օտարերկրյա զինվորականներին, բայց ոչ դիվանագետներին, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներին: Հասարակական կազմակերպությունների և դեսպանատների աշխատանքի կարիքը մեր ժողովուրդն ունի, մենք նրանց համար վտանգ չենք ստեղծի»,- ասել է թալիբաների խոսնակը: 

Ըստ Սուհահիլ Շահինի, շրջանների և քաղաքների մեծ մասը թալիբների ձեռքն են ընկել ոչ թե մարտերի արդյունքում, այլ բանակցություններից հետո կառավարական ուժերը պարզապես հրաժարվել են պայքարել դրանց համար:

«Թալիբան» -ը բանակցում է կառավարության մարտիկների հետ՝ նրանց առաջարկելով չսպանվել կամ գերի չընկնել, փոխարենը հանձնել զենքերն ու հեռանալ, ինչն էլ հենց տեղի է ունենում:

Աֆղանական բանակի խոշոր ռազմաբազաների դեպքում «Թալիբան» -ը նույնիսկ առաջարկում է կառավարական զինվորներին հեռանալ իրենց զենքով: Արդյունքում, զինվորները նահանջում են, և տասնյակ սարքավորումներ ընկնում են թալիբների ձեռքը, այդ թվում `նոր զրահամեքենաներ, որոնք ամերիկացիները նախկինում հանձնել էին Աֆղանստանի կառավարությանը: Զինյալները տեղափոխում են նաև ականանետեր, հսկայական քանակությամբ զինամթերք և այլ ծանր զենքեր:

Ինչպես Ria Novosti-ին ասել է Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլա Մոհիբը, «Թալիբանի» գործողությունները անակնկալ էին կառավարության համար:

«Այս տարի մենք ակնկալում էինք, որ «Թալիբանը» կսկսի բանակցություններ վարել, և որ մենք կարող ենք խաղաղություն հաստատել Աֆղանստանում: Նույն սպասելիքները կիսվեցին ամբողջ աշխարհի և տարածաշրջանի կողմից: Բայց, ցավոք, «Թալիբան»-ը սկսեց նախահարձակ լինել, ինչը ազդեց բոլոր ոլորտների վրա: Կաթվածահար է կյանքը երկրում. նրանք հարձակվել ռն տարածաշրջանային կենտրոնների, դպրոցների, մեր անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա, պայթեցրել կամուրջները և ոչնչացրել  հասարակական ենթակառուցվածքները», - ասել է նա:

Ըստ Մոհիբի, Աֆղանստանի շրջաններում կառավարական ուժերը աջակցում են տեղի բնակչության զինված խմբերին, ուստի երկրում կարող է վերսկսվել ձգձգված քաղաքացիական պատերազմ:

Ռուսաստանը չունի ընդհանուր սահման Աֆղանստանի հետ, բայց Աֆղանստանի հարևանների ՝ Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ ունի լուրջ տնտեսական կապեր, և մեծ թվով միգրանտներ Ռուսաստան են մեկնում այդ երկրներից:

Այսօր  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնին և խոստացել անհրաժեշտության դեպքում  տրամադրել անհրաժեշտ աջակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում:

Տպել
2300 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան