ՀԱՊԿ-ի պատասխանը սպասելի էր, շատ պարզունակ խաղ է այստեղ խաղացվում. մենք միայն մեկ տարբերակ ունենք. Հրանտ Տեր-Աբրահամյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին,  որովհետեւ ագրեսիա չէ, այլ սահմանային միջադեպ, Հայաստանում շատ բուռն է ընդունվել: 

Ինչո՞ւ էր արձագանքը այսպիսին եւ ինչպե՞ս վարվել. թեմայի շուրջ զրուցել ենք պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր- Աբրահամյանի հետ.

- Պարոն Տեր-Աբրահամյան, ինչպե՞ս հասկանալ ՀԱՊԿ արձագանքը՝ խնդիրը սխա՞լ է ներկայացվել մեր գերատեսչությունների կողմից, ՀԱՊԿ-ն ուղղակի մերժո՞ւմ է Հայաստանին, թե՞ դեռ պետք է պաշտոնական դիմումին ի պատասխան սպասել նույնպիսի պաշտոնական պատասխան: Ինչո՞ւ է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը համարվում սահմանային խնդիր:

- ՀԱՊԿ-ի պատասխանը սպասելի էր, եւ կանխատեսելի: ՀԱՊԿ-ն չի պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանից: Շատ պարզունակ խաղ է այստեղ խաղացվում: Արբեջանը մտնում է Հայաստանի տարածք, բայց ոչ այն խորությամբ, որպեսզի դրան չարձագանքելու դեպքում ռուսները լրիվ դեմքը կորցնեն: Ասենք, չեն մտնում Սիսիան քաղաք, որի պարագայում ՀԱՊԿ-ին կամ ռուսներին շատ ավելի բարդ կլիներ տակից դուրս գալ՝ արդարացումներ հորինելով, թե ինչու չեն միջամտում: Խորանում են մի քանի կիլոմետր սահմանից այս կողմ, կանգ են առնում, ռազմական ակտիվ գործողություններ չեն վարում: Սրանից հետո ՀԱՊԿ-ն, այսինքն՝ ռուսները սկսում են իրենց ուզածի պես մեկնաբանել պայմանագրերը: Իսկ ո՞րն է իմաստը:

Տարբեր կարծիքներ կան եւ կարող են լինել: Բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանը չէր խախտի Հայաստանի սահմանը, եթե չունենար ռուսական լռելյայն համաձայնությունը կամ էլ գոնե վստահ չլիներ, որ ռուսները չեն միջամտելու: Սյունիքի հարցը, ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Ռուսաստանին հետաքրքրող հարց է: Սյունիքն ու Արցախը բնական միասնություն են, եւ Արցախը վերահսկող ուժը, որն այսօր ռուսներն են, պետք է ձգտեր նաեւ Սյունիքի այս կամ այն ձեւով վերահսկողության: Այսպես է միշտ եղել պատմականորեն՝ Արցախին տիրապետողը ձգտել է տարածվել նաեւ դեպի Սյունիք: Ադրբեջանական զորքը, ինչպես շատ անգամ եղել է պատմության մեջ, ընդամենը ռուսական գործիք է: Սա մենք պետք է վաղուց սովորեինք մեր պատմությունից: Իհարկե, Ադրբեջանն իր գործիք լինելու դիմաց որոշակի շահումներ է ստանում եւ ստանալու: Եթե մենք վերջապես չսովորենք ընկալել ու նկարագրել իրողությունը՝ ոչ թե որպես հայ-ադրբեջանական, այլ որպես հայ-ադրբեջանա-ռուսական խնդիր, մենք անընդատ զարմացած հարցեր ենք տալու: Խնդիր է դրված՝ ռուսական զինվորական ներկայության նաեւ Սյունիքում, իսկ ադրբեջանական գործողությունները մի կողմից պետք է դրա առիթն ու ֆոնն ապահովեն, իսկ մյուս կողմից՝ ստանան իրենց ստանալիքները:

Մենք միայն մեկ տարբերակ ունենք այստեղ: Որքան հնարավոր է արագ, համարձակ ու մտածված բարեփոխել մեր պաշտպանական համակարգը, եւ սովորենք նորից այն մտքին, որ միայն ինքներս մեզ կարող ենք պաշտպանել: Եվ այդ դեպքում միայն կարող ենք ունենալ եւ դաշնակիցեր, եւ թշնամիների կողմից մեր շահերի ճանաչում: Եթե չենք ուզում այս պարզ բանը հասկանալ, Հայաստանի տարածքները շարունակելու են սակարկման առարկա լինել:

- Այս արձագանքի ֆոնին կրկին ակտիվացել են ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերը: Ի՞նչ քայլեր պետք է հետեւեն նման արձագանքին՝ Հայաստանի կողմից:

- Մի անգամ արդեն զրուցել ենք սրա մասին ձեր թերթի էջերում: Դրա համար հիմա կարճ կլինեմ՝ հղելով նախորդ հարցազրույցիս: ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման մի կողմից շատ պարզ է, մյուս կողմից՝ շատ բարդ:

Պարզն այն է, որ ՀԱՊԿ-ն, իմա՝ Ռուսաստանը, երբեք չի ապահովել եւ չի ապահովելու հայ ժողովորդի անվտանգությունը: Այդ կառույցի նպատակը լրիվ այլ է՝ սպասարկել Ռուսաստանի կայսերական քաղաքականության շահերը: Սա ոչ վատ է, ոչ էլ լավ, այլ պարզ փաստ: Իհարկե որոշակի հանգամանքներում ռուսական կայսերական քաղաքականության շահը կարող է համընկնել հայերի անվտանգության ապահովման խնդրի հետ, բայց նման համընկնումները մեծ հաշվով մեր վերահսկողությունից դուրս են: Մեր վերջին 200 տարվա պատմության հիմնական ուղերձն այն է, որ ռուսական անվտանգության երաշխիքները ոչ միայն չեն աշխատում առավել կարևոր պահերին, այլև հաճախ հենց ռուսական քաղաքականությունն է պատճառը մեր ամենամեծ կորուստների: Վերջին պատերազմը նույնպես ռուսական քաղաքականության արդյունք էր, եւ հնարավոր չէր լինի առանց ռուսական թողտվության: Ինչ ֆորմալ արդարացումներ էլ գտնվեն՝ ապացուցելու համար ռուսական «պարկեշտությունը» Հայաստանի նկատմամբ, պարզ է, որ եթե դաշինքը չի աշխատում պատերազմի օրերին, ապա դա դաշինք չէ: Պարզից էլ պարզ է, որ ռուսներն իրենց պահել են ոչ թե դաշնակցի, այլ միջնորդի պես: Սա, ի դեպ, նույնպես մեղադրանք չէ, այլ պարզ արձանագրում:

Հարցի մյուս կողմն այն է, որ ընդհանրապես ռուս-հայկական ռազմական դաշինքի իմաստը ոչ թե Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն են, այլ հայ-թուրքական սահմանը, որը ռազմական իմաստով փաստացի՝ ռուս-թուրքական է: Այստեղ է, որ մենք պետք է հասկանանք, որ որքան էլ անհուսալի է ռուս-հայկական դաշինքը, այդուհաննդերձ դա իր զսպող դերն է կատարում հայ-թուրքական խնդրում: Սա էլ օբյեկտիվ փաստ է՝ անկախ մեր ցանկություններից: ՀԱՊԿ-ի հարցը հենց այստեղ է՝ նրա հիմքը Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների չկարգավորվածությունն է հիմքն ու պատճառը Ռուսաստանից մեր կախվածության: Հետեւաբար այստեղ է նաեւ Հայաստանի անկախության բանալին:

Եթե ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիրը լուրջ է դրվում, ապա դա կարող է լինել միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում, այն էլ խոսքը ոչ թե միանգամից դուրս գալու մասին է, այլ ստրատեգիկ ճանապարհի: Ես այլ տարբերակ չեմ տեսնում: Ես ողջոնում եմ, որ մեզանում քննարկվում է ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցը, բայց ես չեմ հասկանում, թե ինչպես դա կարելի է քննարկել հայ-թուրքական հարաբերություններից անկախ:

- Ինչպես հայտնի է՝ նույն Տաջիկստանի դեպքում անհանգստություն է հայտնել ՀԱՊԿ-ն՝ հայտարարելով, որ պետք է աջակցել այդ երկրի հարավային սահմանի անվտանգության ապահովմանը: Երկակի ստանդարտների հե՞տ գործ ունենք:

- Ճիշտն ասած, մանրամասն չեմ հետևել այս թեմայի շուրջ զարգացումներին, բայց բավականին պարզ է խնդիրը: Այստեղ Տաջիկիստանը հարցը չէ, այլ Ռուսաստանի գեոպոլիտիկ սահմանների: Ինչպես Հայաստան-Թուրքիա սահմանը Ռուսաստանի գեոպոլիտիկ սահմանն է, այդպես էլ տաջիկ-աֆղանականն է: Այսինքն՝ ռուսները սա ընկալում են որպես իրենց ազդեցության գոտու սահման, որի խախտումը մարտահրավեր է Ռուսաստանին: Բայց Հայաստան-Ադրբեջան սահմանը կամ, օրինակ, Տաջիկիստան-Ղրղզստան սահմանն այդպիսին չէ: Դրա համար էլ լրիվ տարբեր մոտեցումներ են այստեղ գործելու: Մենք կարող ենք խոսել երկակի ստանդարտների մասին: Դա վատ չի քարոզչական տեսակետից, որովհետև ֆորմալ իմաստով կարող է ճիշտ լինենք: Բայց իրական քաղաքականության տեսակետից այստեղ ամեն բան տրամաբանական է:

- Վերադառնալով Զասի հայտարարությանը. փաստացի Հայաստանի հետ կապված այս հայտարարությունն արվում է մի պայմաններում, երբ մեր պատվիրակությունը Մոսկվայում քննարկում է ռուսական ռազմաբազայի ընդլայնման եւ Սյունիքում բազա հիմնելու հարցը: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ այսպիսի հայտարարությամբ մեզ ստիպում են «հասկանալ», որ մեր փրկությունը ոչ մի այլ կառույցի հետ չկապենք, այդ թվում ՀԱՊԿ-ի, որովհետեւ շուտով մեր այդ սահմաններին կանգնելու են ռուս խաղաղապահներ եւ հարցը լուծվի: 

- Դե ամբողջ հարցն էլ հենց ռուսական ռազմական ներկայությունն է Սյունիքում: Հիմա դա շատերին անկհայտ է դառնում: Բայց երբ դրա մասին խոսում էինք մի քանի ամիս առաջ՝ կապված Սյունիքի դեպքերում շատերը կամ ձևացնում էին, որ չեն հասկանում ինչի մասին է խոսքը, կամ էլ իրոք չէին հասկանում: Իհարկե այնպես չէ, որ Ադրբեջանն օգտագործելով իր բանակը որպես ռուսական քաղաքականության գործիք սեփական շահեր չի հետապնդում: Բնականաբար հետապնդում է, եւ հասնում է: Բայց ստրատեգիական մակարդակում հարցը մնում է ռուսական քաղաքականության սահմաններում, եւ ստրատեգիական խնդիրները ռուսական են: Ընդ որում միայն ռուս-ադրբեջանական չի համագործակցությունը: Մենք պետք է վերջապես հասկանանք, որ Հայաստանի դեմ գործում է նաեւ ներհայկական հինգերորդ շարասյունը: Դա ակնհայտ էր պատերազմի օրերին, ակնհայտ էր նույնիսկ պատերազմից առաջ, ակնհայտ է եղել նաեւ Սյունիքի հարցում, երբ մարդիկ քարտեզներ էին հրապարակում՝ Հայաստանն առանց Սյունիքի՝ իբր հայրենասիրական դիրքերից, իսկ իրականում աշխատելով ենթագիտակցության վրա, եւ այդ նույն մարդիկ նույն Սյունիքի հարցը «վերլուծելիս», ինչ գործոն ասես հիշատակում էին, բացի ռուսականից, այնպես, կարծես պարզապես չկա նման պետություն ու դրա ազդեցություն մեր տարածաշրջանում, պարզապես չկա. բադիկին էլ պարզ է, թե ում շահերն էին սպասարկում այդ մարդիկ, եւ միաժամանակ, թե ում է պետք է բորբոքել Սյունիքի հարցը՝ բացի Ադրբեջանից:

Տպել
6719 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր