Պատերազմից հետո արտասահմանցի որեւէ զբոսաշրջիկ Ամարաս չի այցելել. վանքի մոմավաճառը՝ նոր իրավիճակի մասին (լուսանկարներ)

03/07/2021 schedule10:40

Արցախ այցելող յուրաքանչյուր քաղաքացու համար, լինի Հայաստանից թե արտասահմանից, առաջնային հետաքրքրություն ներկայացնող վայրերից է Ամարասի վանքը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թեպետ Ամարասը մնաց հայկական կողմում, թշնամին բավականին մոտեցել է վանքին: Ամարաս տանող ճանապարհն անցնում է Մաճկալաշեն գյուղով: Վանք այցելելիս գյուղի բնակիչներից հետաքրքրվում ենք ճանապարհի անվտանգության մասին, հորդորում են լինել առավելագույնս զգուշավոր՝ թշնամին դիտարկում է մեր յուրաքանչյուր քայլը:

Վանք տանող

Վանք տանող ճանապարհին հանդիպում ենք ռուս խաղաղապահների մի քանի հենակետերի, հետաքրքրվում են՝ ովքեր ենք, որտեղից ենք, ուր ենք գնում: Իմանալով այցի նպատակը՝ բարի ճանապարհ են մաղթում: Ու այդպես մի քանի ռուս խաղաղապահների հենակետում պարտավոր ենք հաշվետու լինել: Ուղեկցող վարորդս, որ Արցախից է, մեկ առ մեկ ցույց է տալիս հակառակորդի դիրքերը, բոլոր այն վայրերը, որոնք տարիներ շարունակ մերն էին, այսօր օկուպացված են թշնամու կողմից: Ստեփանակերտից-Ամարաս ճանապարհին քիչ ենք խոսում, խոսակցությունը կորցրած տարածքների, թշնամու՝ մեր հողերում բարձրացրած դրոշների ու ճակատ-ճակատ տեղակայված լինելու շուրջ է: Այս ճանապարհի մի մասից օգտվում է նաեւ հակառակորդը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Վանական համալիր այցելողների ճանապարհին չենք հանդիպում: Արտասահմանցի զբոսաշրջիկներ արցախյան վերջին պատերազմից հետո առհասարակ չեն եկել: Տեղացիներն ու Հայաստանից ժամանած քաղաքացիներն էլ տարածված խոսակցություններից, ինչ-որ տեղ նաեւ ապատեկատվություններից ելնելով խուսափում ու վախենում են այցելել վանական համալիր: Մի մասը կարծում է՝ ռուս խաղաղապահները չեն թույլատրում, մի մասի կարծիքով էլ՝ վտանգավոր է, եւ որ գոնե հիմա չարժե այցելել:

Այն, որ վտանգավոր է՝ Արցախում բոլորն են ասում, վտանգը հիմնավորելով հակառակորդի մոտ լինելով ու տարածքում գտնվողներին դիտարկելով: Ուխտավորների խմբերին Ամարասի վանք ուղեկցում են ռուս խաղաղապահները, իսկ անհատներին ուղեկցում չի արվում: Ստեփանակերտում մեզ առաջարկեցին Ամարաս այցելելու օրը նախապես համաձայնեցնել նաեւ ռուս խաղաղապահների հետ, պատճառաբանությամբ, որ հնարավոր է ինչ-ինչ պատճառներով չթույլատրեն այցելել վանք:

Վանքի տարածքում շինարարական-ինչ որ աշխատանքներ են ընթանում, թթենիների բերքը հասել է, շինարարներից մեկի խոսքով՝ թթենիերի բերքը վանք այցելողների համար է:

60-ամյա տիկին Էլյան վանքի մոմավաճառն է արդեն 7 տարի՝ 2013թ-ից: Սկզբում հրաժարվեց հարցազրույց տալ, հետո համաձայնեց՝ չլուսանկարվելու պայմանով: Ասաց՝ զբոսաշրջիկների պակաս վանքում մինչեւ պատերազմը չի զգացվել, պատերազմից հետո սակայն զբոսաշրջիկներ գրեթե չկան: Արտերկրից որեւէ զբոսաշրջիկ մինչ օրս Ամարասի վանք չի այցելել. «Որ թույլ տան, շատ կգան»,-ասաց տիկին Էլյան:

«Հակառակորդը դիմացի սարում է, կիլոմետրով չեմ կարող ասել, բայց անմիջապես դիմացի սարում է,  ամեն կիրակի պատարագ է մատուցվում, եկողները  գալիս են, չեն վախենում, որովհետեւ ռուսների հետ են գալիս, ռուսները բերում են, էստեղ կանգնում են, հետո միասին գնում»,-պատմեց տիկին Էլյան՝ վստահեցնելով, որ չի եղել դեպք, երբ ուխտավորներին արգելած լինեն մտնել տարածք. «Ամարչասի վանքը երբեք չի փակվել, ոչ ոք էլ չի խանգարել ուխտավորների գալուն: Կռվից հետո, երբ առաջին անգամ եկանք, դուռն էին կոտրել, գույքն էին հանել, հետո վերադարձրել էին»:

Տիկին Էլյաի խոսքով՝ թեպետ Սոս-Մաճկալաշեն գյուղերից տարածքներ չեն անցել հակառակորդին, սակայն իրենք այսօր փաստացի չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները. «Նեյտրալ գոտի ա դարձել, չենք կարում վար ու ցանքս անել, որտեղ կարողացանք՝ մի կերպ արեցինք, բայց դե մեծ մասը մնաց անմշակ»:

Հարցին՝ ապահո՞վ են իրենց զգում գյուղում, տիկին Էլյան այսպես պատասխանեց. «Որ իմանաս գազանը մի քանի մետր հեռավորության վրա է, ոնց կարող ես քեզ ապահով զգալ, պարզապես ապրում ենք հիմա: Էլի լավ է, որ մինչեւ հիմա մեզ չեն կպել»:

Երեք պատերազմ տեսած կինն այդ պատերազմի մասին դառնությամբ է խոսում. «Առաջին երկու պատերազմների ու այս կռվի տարբերությունը շատ մեծ էր, թեկուզ նրանով, որ պարտվել ենք, էն էլ հենց էնպես…»: Հարցին՝ ինչպես են ապրում, ասում է՝ մոմավաճառության աշխատավարձով, մի քանի թթենիներով ու փոքր խաղողի այգիների տված եկամուտով. «Խաղողը նախորդ տարի չկարողացանք հավաքել»:

Տիկին Էլյան ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը չի կարողանում մեկնաբանել, ասում է՝ իր լուծելու հարցը չի, հետո էլ՝ իր ասածն ով պետք է լսի: Փոխարենը մի բանում է վստահ. «Չեմ կարծում, թե թուրքը մի կտոր հող կտա մեզ»: Խաղաղության մասին հնչեցվող կոչերին տիկին Էլյան վերապահումով է մոտենում. «Երբեք էլ իրենց հետ խաղաղ չենք ապրի, գազանը երբեք չի փոխվի, ինչքան էլ որ կեղծավորություն անեն»:

Լուսանկարները՝ ՀԺ-ի

Տպել
1962 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին