2021-ը վերականգնման, հետագա զարգացման, հիմքերի ամրապնդման տարի. ԱՀ խորհրդարանն ամփոփեց 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանը

Հունիսի 30-ին  Արթուր Թովմասյանի նախագահությամբ կայացել է Արցախի խորհրդարանի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Նիստին մասնակցել է 31 պատգամավոր:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 2020 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2021 թ. ծրագիրը: Հաղորդումն ամփոփել է ինչպես մինչև 2020 թ.մայիսի 21-ը՝ նախագահ Բակո Սահակյանի, այնպես էլ դրանից հետո՝ Արայիկ Հարությունյանի նախագահության ժամանակահատվածները:

Նախագահը  անդրադարձել է պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսական ու սոցիալական  ոլորտներին:

«Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում պետական մարմինները կատարել են իրավիճակին համապատասխան իրենց լիազորությունները: Ինչ վերաբերվում է բացթողումներին ու սխալներին, ապա դրանք ենթակա են առանձին քննության ու վերլուծության»,-իր ելույթում ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձել է հետպատերազմյան իրողություններում անվտանգության ապահովման նոր մարտահրավերներին:

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մնում է արտաքին քաղաքականության հիմնական նպատակը: Դրան ավելացել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն ու  բռնի տեղահանվածների վերադարձի ապահովումն իրենց բնակավայրեր:

Առողջապահության համակարգը արժանապատվորեն դիմակայել է երկու հզոր ալիքի՝ համավարակին ու պատերազմին: 2021 թ. աշխատանքներ են տարվել ու տարվում պատերազմից տուժած բուժհիմնարկների վերականգնման, ինչպես նաև առողջապահությունը էլ ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ:

Պատերազմից մեծապես տուժել են  կրթական համակարգն ու մշակութային ժառանգությունը: Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած մշակութային ժառանգությունը պահպանելու ու  վերադարձնելու ուղղությամբ:

Իրականացվել են բնակչության սոցիալական պաշտպանության ծրագրեր:Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել տեղահանված բնակիչներին կացարանով, սննդով և հագուստով ապահովելու ուղղությամբ: Համակարգվել են բարեգործական ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1.2 մլրդ. դրամ:

Մեկնարկել է բնակարանաշինության լայնածավալ ծրագիր, որի արդյունքում շուրջ 3000 ընտանիք գյուղական բնակավայրերում կապահովվի կացարանով, իսկ Ստեփանակերտում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերով կապահովվեն կոնկրետ շահառու խմբեր,   ինչպես նաև Շուշիի ու Հադրութի բնակիչները:

2020 թ. տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 76,8 տոկոս: 2021 թ. տնտեսական քաղաքականության գերակա խնդիրներից են Արցախին հասցված վնասների գույքագրումն ու բնակչության տնտեսական գործունեության խթանումը: Հաստատվել  է ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը:

Պատերազմի հետևանքով տուժել են ցանքատարածությունների կեսից ավելին, 2020 թ. հիմնադրված այգիները լրիվությամբ մնացել են բռնազավթված տարածքներում: 2021 թ. գյուղատնտեսության ոլորտում կառավարության գործունեությունը ուղղված կլինի պտղաբուծության ճյուղի զարգացմանը, առկա անասնաշենքերի ողջ պոտենցիալի օգտագործմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 Ելույթի վերջում Արայիկ Հարությունյանը 2021 թվականը որակել է վերականգնման, հետագա զարգացման հիմքերի ամրապնդման ու բարեփոխման տարի: Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած՝ հաղորդմանն առչնվող հարցերին:

Նիստի ընթացքում 11 պատգամավոր 22 հարց է  ուղղել Հանրապետության նախագահին և կառավարոթյան անդամներին: Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերել են  Արցախի ինքնորոշմանը, էներգետիկ և պարենային անվտանգությանը, ջրային ռեսուրսների պահպանությանը, ԱՀ և ՀՀ միջպետական այլընտրանքային ճանապարհի կառուցմանը, միջհանրապետական ճանապարհաշինությանն ու բնակարանաշինությանը, վարկային ծրագրերին, էկոլոգիական անվտանգությանը և այլն:

Ձայների 24 կողմ, 5 դեմ  հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատել է ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ՝ եկամուտների գծով՝ 124.622.757.6 հազ. ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 122. 557.882.4 հազ.  ՀՀ դրամ, բյուջեի հավելուրդը՝ 2.064.875.2 հազ. ՀՀ դրամ:

2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ ԱՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրել է դրական եզրահանգում:

Այնուհետ կայացել է Հաշվեքննիչ  պալատի  նախագահի ընտրությունը:23 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Տիգրան Տիգրանի Ծատրյանին ընտրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 4-ը պաշտոնավարման ժամկետով:

 

  

Տպել
863 դիտում

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են