Երերույքի տաճարը կամրակայվի Ճարտարապետաշինարարական համալսարանի եւ իտալացի մասնագետների համատեղ ուժերով

01/07/2021 schedule23:09

Փլուզման եզրին գտնվող Երերույքի տաճարը կամրակայվի՝ այցելուների համար դառնալու ավելի սիրելի ու մշտական այցելությունների վայր: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հետ միասին ծրագրել են ամրակայել Երերույքի կիսավեր տաճարը, դրա շրջակայքում գտնվող փոքր դամբարանի թաղերը:

Համատեղ նախագծով նախատեսվում է վերանորոգել նաև Անիպեմզա համայնքի մշակույթի տունը և այնտեղ ստեղծել փոքրիկ թանգարան, որը հնարավորություն կտա ծանոթանալու Երերույքի ամբողջ պատմությանը:

Նշենք, որ 4-6-րդ դարերի կառույց համարվող Երերույքի տաճարը գտնվում է հնագույն Անի մայրաքաղաքից 5 կմ հեռու, Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի տարածքում: Այն հսկա բազիլիկ է՝ կառուցված աստիճանաձեւ հիմքի վրա: Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղն ընդգրկվել են Եվրոպայի 2015 թվականի «7 առավել վտանգված հուշարձանների» ցանկում:

ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը մեզ հետ զրույցում նշեց՝ 2020 թվականին էր նախարարությունը ՃՇՀԱՀ-ին պատվիրակել ամբողջ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։

Մայիսի 25-ին նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում բարձր է գնահատվել հեղինակների կատարած աշխատանքը, ներկայացված էսքիզային նախագծերն արժանացել են հավանության։ Հիմա սպասում են, որ համալսարանը ներկայացնի աշխատանքային նախագիծն ու նախահաշիվը, որից հետո ծրագիրն առաջիկա տարիներին կիրականացվի կա՛մ պետբյուջեի հաշվին, կա՛մ մասնավոր միջոցների ներգրավմամբ՝ կախված պահանջվող գումարի չափից:

ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ, ծրագրի համակարգող Էմմա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չկան հստակ տեղեկություն և փաստեր, թե ի սկզբանե ինչպիսն է եղել Երերույքի տաճարը, այդ պատճառով առաջարկվել է միայն ամրակայման աշխատանքներ կատարել: Ոչ մի գեղարվեստական փոփոխութություններ չեն նախատեսել:

«Բացի դրանից, այն մեզ համար կարծես հենց այդ տեսքով ինչ-որ առեղծվածային ու խորհրդանշական ուրվագիծ ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ Երերույքի տաճարը հիմա իսկապես շատ վտանգավոր վիճակում է, կարելի է ասել՝ փլուզման եզրին, որովհետև տարիներին զուգահեռ տաճարը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, ընկել են պատերի վերին հատվածի քարերը, ինչպես նաև, ցավոք, սովորական դարձած «գրություններ» են հայտնվել տաճարի վրա:  

Նա նշեց, որ նախագծային աշխատանքներն իրականացնելիս համալսարանը համագործակցել է մշտական գործընկերներ Միլանի Պոլիտեխնիկի, «Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնի» (Իտալիա) և «ՌՈՔԵՄՓ» մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Իտալիա/Հայաստան) համապատասխան մասնագետների հետ:             

Նրա խոսքով՝ նախագծով փորձել են մեկտեղել հուշարձանների վերակագնման խորհրդային դպրոցից ժառանգած գիտելիքները և միջազգային լավագույն փորձը: «Կարելի է ասել, որ համատեղ աշխատանքի այս մեթոդաբանությամբ դեռ աշխատանք չկար արված: Նախագծի վրա աշխատել են վաստակաշատ հնագետ Պատրիկ Տոնապետյանը, ով Երերույքում երկարամյա պեղումներ է իրակացրել, ճարտարապետներ Գայանե Կազնատին, Նանար Քալանթարյանը, ճարտարագետ Լորենցա Պետրինին, ես՝ որպես ծրագրի համակարգող և այլք»,- նշում է նա:

Ծրագրի համակարգողն անկեղծանում է՝ նախկինում կատարված պեղումների արդյունքներն ուսումնասիրելիս զարմանալի բացահայտումներ է արել իր համար, ինչպես, օրինակ, որ հսկա տաճարը գրեթե հիմք չունի, կառուցված է իրար վրա դարսված երկու շարք փոքրաչափ քարերի վրա.

«Սա վերլուծելու շատ առիթ է տալիս իսկապես: Բացի դրանից, այստեղ խաբուսիկ ևս մի բան կա. տաճարի գետնախարսխի աստիճանները, որոնք առավելապես հեթանոսական տաճարներին են բնորոշ, ինչպիսին, օրինակ, Գառնու տաճարն է, այստեղ պատվանդան չեն հանդիսանում, այլ կառուցվել են թերևս տաճարին ավելի հանդիսավորություն և վեհություն հաղորդելու համար։ Նմանատիպ գետնախարիսխ ունեցել է նաև Երերույքի հետ ժամանակագրորեն ավելի հարազատ Տեկորի տաճարը»,- ասում է Էմմա Հարությունյանը, ապա հավելում, որ Երերույքի համակառույցը դեռևս մնում է եզակի և առեղծվածային ոչ միայն տաճարի հսկայամասշտաբայնությամբ, այլև շրջակայքում բացահայտված կառուցվածքների նշանակությամբ։

«Մենք 4-րդ դարից սկսած ունենք քրիստոնեական եկեղեցիներ, բայց Երերույքի բազիլիկը ներկայացնող այս ճարտարապետությունը մեզ մոտ այդքան տարածված չի եղել: Մեկ այլ կարծիք է եղել, որ այն նախկինում հեթանոսական տաճար է եղել: Պատրիկ Տոնապետյանը պատմում է, որ հատկապես տեղացիները շատ ցանկանում էին, որ հեթանոսական հետքեր գտնվեն տարածքից, նույնիսկ՝ պեղումների ժամանակ հետաքրքրությամբ նայել են՝ ինչ կգտնեն տարածքից, սակայն հեթանոսական տաճարին բնորոշ բացարձակապես ոչ մի բան չի գտնվել: Տաճարի շուրջ գտնված պատվանդանների վրա անգամ բոլորը խաչաքարեր են եղել, որոնք ևս քրիստոնության հետքեր են»,- ասաց պրոֆեսորը:

«Սեյսմիկ հաշվարկը ցույց է տվել, որ ամենավտանգավոր հատվածը, որը հիմա էլ փլուզման եզրին է, տաճարի հարավարևմտյան հատվածներն են: Քարերի կարանների մեջ հատուկ շաղախով սրսկումներ կարվեն, որ քարերը լավ ամրանան, նաև շատ փոքր չափով պետք է նոր քարերով լրացում լինի, որպեսզի ամրություն հաղորդվի տաճարի այդ հատվածին, բազալտե ամրաններով պատերը ձգելու հատուկ միջոցառումներ պետք է արվեն: Երերույքում երկհարկանի ավանդատներ ունենք. երկրորդ հարկի ծածկը հիմնականում բաց է, նույնիսկ առաջին հարկի թաղերը բացվածքներ ունեն: Այստեղից ջուրը թափանցում է ներս և գնում, լցվում է ավանդատների հիմքերի տակ: Նախագծով նախատեսվում է փոքրիկ ջրահեռացման համակարգ այդտեղ տեղադրել, որպեսզի ներթափանցող ջուրն ինքն իրեն հեռանա»,- մանրամասնեց նա:

ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչը նշում է, որ ժամանակին նույնիսկ վտանգավոր է եղել դամբարանի ներսի հատվածում պեղումներ անել, որովհետև մտածել են, որ փորելուց ներսն էլ կարող է քանդվել: Նրա խոսքով՝ քանի որ այն մասամբ թաղված է ձորակի մեջ և համարյա զուրկ է բացվածքներից, ենթադրվել է, որ դա եղել է ջրամբար:

«Հավանաբար, այն իրոք ունեցել է այդ գործառույթը, ըստ երևույթին ուշ շրջանում, քանի որ արևմտյան և արևելյան պատերի մեջ բացված փոքր լուսամուտների ստորին եզրը ցույց է տալիս պարանի հարումից առաջացած մաշվածության նշաններ: Սակայն շինության ներքին երեսապատման վրա ջրակայուն ծեփի որևէ հետքի բացակայությունը կարծես բացառում է ջրամբարի հիմնական ու տևական գործառույթը: Փոխարենը, ճշմարտանման է թվում դամբարանի գործառույթի վարկածը»,- ասում է նա, ապա նշում, որ դամբարանում ամրակայվելու են թաղերը, ավելացվելու են ծածկասալեր, որպեսզի տեղումներից, արտաքին ազդեցություններից այն զերծ մնա:

«Ներսում փայտե աստիճաններ կդրվեն, որպեսզի այցելուներն այդ փոքրիկ տարածք հեշտությամբ կարողանան մտնել և տեսնել,- ասաց նա՝ հավելելով.

«Երերույքին մոտ գտնվող բնակավայրում՝ Անիպեմզայում, չգործող փոքրիկ մշակույթի տուն կա, նախագծել ենք այդ շենքի վերանորոգումը, որպեսզի ստեղծվի մի թանգարան, որտեղ Երերույքի ամենազարդաքանդակված և արժեքավոր բեկորները կցուցադրվեն: Դրանով նաև ներկայում տաճարի շուրջը սփռված բեկորները կպաշտապնենք հողմահարումից և հետագա քայքայումներից»:

Էմմա Հարությունյանը ցավով ընդգծեց, որ Երերույք շատ քիչ են այցելում այսօր, նախագիծը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը.

«Երերույք այցելողները կայցելեն նաև Անիպեմզա, կտեսնեն աշխարհից մոռացված այդ չքնաղ գյուղաքաղաքը, ավելի լավ կծանոթան Երերույքի պատմությանն ու մեր մշակույթին: Անիպեմզան շատ գեղեցիկ, լավ պահպանված, 1926թ․ հիմնադրված բանավան է, որից կարելի է լիարժեք պատկերացում կազմել 1920-30-ականների կոմպլեքսային կառուցապատման մասին: Երևի բացառիկ դեպք է, որ ամբողջ փողոցները բազալտե սալարկում ոունեն, և այդպես էլ մնացել են:

Այն կառուցվել է քարհանքի բանվորների համար և խորհրդային տարիներին փակ տարածք է համարվել, որովհետև սահմանաերձ է եղել: Մարդիկ եկել են, կանգնել այդտեղ ու գոնե Ախուրյանի այս ափից նայել Անիին»,- ասաց ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչը :

Տպել
1714 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա