Որն է դոլարի արժեզրկման եւ դրամի արժեւորման պատճառը. ԿԲ նախագահը մանրամասնում է

Այս պահի դրությամբ արտարժութային միջոցների առաջարկն ավելի մեծ է, քան դրանց նկատմամբ պահանջարկը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ կապված վերջին օրերին դոլարի արժեզրկման ու դրամի արժեւորման հետ։

Նշենք, որ ներկա պահին դոլարի առքը 491 դրամ է, իսկ վաճառքը՝ 500: 

Գալստյանն ասաց, որ դրան նպաստող գործոնները մի քանիսն են ու բխում են պահանջարկից ու առաջարկից. «Մենք ունենք արտաքին հատվածից եկող ավելի դրական ազդակներ, մասնավորապես, մեր գործընկեր երկրներում տնտեսական աճերն ավելի լավն են, տրանսֆերտներն ավելի մեծ թափով են գալիս Հայաստան, որոշակիորեն վերականգնվել է տուրիզմը։ Իսկ ամենակարեւոր գործոններից մեկն այն է, որ պղնձի գինը գտնվում է պատմական մաքսիմումին մոտ գտնվող մակարդակի վրա»:

ԿԲ նախագահի խոսքով՝ փոխարժեքը ՀՀ-ում ազատ ու լողացող է, ինչը թույլ է տալիս տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմիններին լինել ավելի ճկուն, մանավանդ պրոբլեմատիկ իրավիճակները հաղթահարելու տեսանկյունից. «Ինչ վերաբերում է փոխարժեքի տատանումներին, ես դրանք կտրուկ չէի անվանի, որովհետեւ մեր համադրելի երկրներում փոխարժեքը ավելի մեծ տատանումներ է ունեցել։ Հաշվի առնելով այն միջավայրը, որում մենք հայտնվել ենք 2020 թվականին՝ համավարակ, պատերազմ, ես կարծում եմ, որ տատանումներն այնքան զգալի չեն եղել»:

Եղոյանի հարցին՝ քաղաքական գործընթացները որեւէ ազդեցություն ունե՞ն այս գործընթացի վրա եւ ԿԲ-ն ի՞նչ քայլեր է արել, Գալստյանը պատասխանեց․ «ԿԲ-ն միայն միջամտում է այն դեպքում, երբ շուկայում ստեղծվում է անորոշ իրավիճակ: Քաղաքական գործոնները նաեւ մաս են կազմել ընդհանուր անորոշության, որը կար վերջին ամիսներին ՀՀ-ում։ Ըստ էության երեւի թե ամսի 20-ից հետո պրոցեսների հարթ ու սահուն ընթացքը որոշակիորեն հանգեցրել է մարդկանց մոտ տրամադրությունների ձեւավորմանը եւ ապագային միտված այդ անորոշության ու անհանգստության վերացմանը։ Դա երեւի թե արտահայտվել է նաեւ իրենց վարքագծում՝ արտարժութային շուկայում իրենց իրականացրած գործառնությունների հետ կապված»։

Տպել
1261 դիտում

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել