Արդյոք «Դոմուսը» զավթել է Գյումրու նախկին «Կոմերիտմիության այգին». ով է ուղղորդում բարձրացած աղմուկը

29/06/2021 schedule14:15

«Ցավոք սրտի, այս պահին Գյումրին կորցնում է իր գեղեցիկ այգիներից մեկը՝ «Կոմերիտմիության այգին», քանի որ այգու տեղում պահեստ է կառուցվում։ Ինչպես ասում են, բիզնես շահը գերակա է հանրային շահից։ Ո՞վ է պատասխան տալու գալիք սերունդների առաջ»։

«Ալեքսանդրապոլ. Լենինական. Գյումրի» ֆեյսբուքյան խմբում այս գրառմամբ բողոքի նոր ալիք բարձրացավ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող նախկին Կոմերիտմիության այգու տարածքում ընթացող շինարարության շուրջ:

Այգին որպես կանաչ գոտի գործել է մինչև 1988-ի աղետը, այնուհետեւ տարածքում տնակներ են դրվել, այգին դարձել էր տնակային մեծ ավան: Տարիների ընթացքում բնակարաններ ստացած ընտանիքները լքեցին այն:

Ներկա պահին այդ տարածքում մի քանի տնակ է մնացել, գյումրեցիների ասած՝ «Զոյայի» արձանը, որն իրականում կոչվում է «Ավետաբեր», և արդեն ավարտին մոտեցող հսկա մի շինություն:

Գյումրեցիների ֆեյսբուքյան հիմնական բողոքը կանաչ տարածքի, այսպես ասած, զավթման հետ է կապված: Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ՀԺ-ի հետ զրույցում ընդգծում է՝ տարածքը զավթված չէ, սեփականատեր կա, ինքն էլ օրենքի շրջանակներում իրականացնում է շինարարությունը:

Խնդրի մասին, ըստ «Ավետաբեր» արձանի քանդակագործ Սամվել Պետրոսյանի, պետք էր մտածել նախքան տարածքը սեփականատիրոջը տալը: «Ինչ թղթերի հիման վրա է տրված, իրենք ինքնագլուխ իրավունք չունին տալու, մինչև համապատասխան թույլտվություններ չունենան, ծածկադմփոց չի կարելի անել էս հարցը: Շինարարությունն ավարտվում է, նոր ենք իմանում արձանի հեղինակներս՝ ես ու Եղոյան Ռաֆիկը, ինքն էլ պատվանդանի հեղինակն է»,- զայրանում է քանդակագործը:

«Ես չգիտեմ իրականում, թե աղմուկն ինչի համար է կամ ինչ աղմուկ է: Տարածքը վերածվել էր աղբանոցի, իսկ այն որպես կանաչ գոտի կրկին դիտարկելն անիմաստ էր, քանի որ տնակային ավան եղած ժամանակ ամբողջովին ավերվել էր: Հիմա այն ներդրողին է տրված կառուցապատման իրավունքով՝ օրենքով սահմանված կարգով՝ մարզպետարան, քաղաքապետարան, ՀՀ քաղշինկոմիտե օղակներն անցնելով: Մեծ ներդրման մասին է խոսքը, մոտ 1 մլն դոլարի հասնող, հատկապես որ սեփականատերը և՛ աշխատատեղ է ստեղծում, և՛ պարտավորություն ունի այգու մի հատվածը, որտեղ գտնվում է նաև արձանը, վերականգնել որպես կանաչ գոտի»,- ասում է քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Թեթև կոնստրուկցիաներով կառուցվող շինությունը «Դոմուս» ընկերության համար ծառայելու է և՛ որպես առևտրի կենտրոն, և՛ որպես պահեստ:

Քանդակագործ Սամվել Պետրոսյանի «Ավետաբեր» կոչվող արձանը թե երբ և ինչու դարձավ «Զոյա», Գյումրիում հստակ չեն հիշում, բայց այս արձանի պահպանման հետագա ճակատագրի վերաբերյալ ևս ֆեյսբուքյան անհանգստություններ կան:

««Զոյային» ոչ մի բան չի կպել, արձանն իր տեղում է»,- տեղեկացնում է Գասպարյանը: «Քանդակագործը կապվեց մեզ հետ, դժգոհեց, թե արձանի տեսադաշտը փակվել է, չնայած որ պետք է ասել՝ էդ արձանի տեղն արդեն շատերն էին մոռացել, լավ է, սա առիթ եղավ, մարդիկ էլի հիշեցին կոմսոմոլի արձանի մասին: Մենք իրեն առաջարկել ենք արձանը տեղափոխել հարակից բարեկարգ հատված կամ քաղաքի մեկ այլ տարածք: Իսահակյանի այգին ենք առաջարկել, «Մայր Հայաստանի» հուշահամալիրի մոտ ենք առաջարկել: Քանդակագործը մեկ համաձայնում է, մեկ չի համաձայնում: Մեր առաջարկը հիմա էլ է ուժի մեջ: Ե՛վ կարող ենք տեղափոխել, եթե ցանկանա, և՛ կարող ենք թողնել տեղում, քանի որ արձանին որևէ վտանգ չի սպառնում, էդ հատվածն էլ պետք է կրկին վերականգնվի որպես կանաչ գոտի»,- ասաց ճարտարապետը:

Կառույցի շինարարությունն ավարտվում է, հսկայական շինությունը մեկ օրում չհայտնվեց:  Ինչո՞ւ հենց հիմա դժգոհեցին գյումրեցիները:

Քաղաքապետարանի պատասխանատուն ասում է՝ այդ հարցի պատասխանն իրեն էլ է հետաքրքրում: Կարծում է՝ քանդակագործն է ուղղորդում (նկատի ունի քանդակագործ Սամվել Պետրոսյանին):

«Կարծում եմ՝ էդպես է, քանդակագործի կողմից է ուղղորդվում, որովհետև մենք իրեն տարբեր տեղեր ենք առաջարկել, որ արձանը տեղափոխենք, չգիտեմ՝ ինչ է ուզում: Որ ասում էր՝ լավ չի երևում, մենք էլ տեղափոխման հարց էինք դրել, բայց նաև ասել ենք՝ տեղում էլ կարող է մնալ: Արձան է, ժամանակին դրվել է, լավ է, վատ է, էդ է: Այգին բարեկարգվում է, ինչ վատ կլինի, որ բարեկարգ այգում մնա: Չգիտեմ, երևի կամակորություն է անում: Ինքը նույնիսկ եղել է քաղաքապետի մոտ, համաձայնել է, որ մի փոքր առաջ բերենք, դնենք, որ լավ երևա, մենք պատրաստ ենք էդ աշխատանքներին, չգիտեմ՝ ինքը ոնց ուզեց»,- ասում է քաղաքապետարանի ճարտարապետը:

Արդյոք Գյումրու քաղաքապետարանը քանդակագործ Սամվել Պետրոսյանին առաջարկե՞լ է արձանը տեղափոխել այլ տարածք:

«Ինչ ուզենան, կխոսան»,- եղավ մեր հարցի պատասխանը: «Զանգում են, օդի մեջ կրակում, ես գործնական տղա եմ, ինձ գործն է հետաքրքրում: Ինչ տեղ առաջարկել են էդ արձանին, ոնց որ չլինի, ինքը հանգստի գոտու, կանաչ գոտու համար է, փողոցի մեջ տրանսպորտի հանգույցի տեղ չեն դնե արձանը, անուղեղ վիճակ է: Ոչ մի քննարկում, ոչ մի բան չեն անում, ուղղակի ավերում են քաղաքը»,- ասում է քանդակագործ Պետրոսյանը:

Արդյոք արձանի տեսքը շա՞տ է փակում կառուցված շինությունը: «Ոչ թե փակում, այլ հերն անիծում է, բա եղա՞վ, կարելի՞ է էդպես, դա դավաճանություն է: Ժողովուրդը ոտի է ելել, տեսնինք՝ ինչ կեղնի հետո, հարցը ինչխ կկարգավորվի»,- զայրանում է Պետրոսյանը:

Նշենք, որ խնդրին անդրադարձել էր նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն ու իր «Ֆեյսբուքի» էջում գրել. «Սա նախկին կոմերիտմիության այգին է ու «Զոյայի» արձանը, որը թաղի համար եզակի լուսավոր կետերից է, կարող էր կենտրոն չհամարվող թաղամասի համար դառնալ ժամանցի հաճելի վայրերից մեկը, սակայն այստեղ (անհասկանալի հանգամանքներում) այժմ վեր է խոյանում անֆասոն ու տձև մի կառույց։

Հիմք ընդունելով մայրաքաղաքում ապօրինի կառույցների ակտիվ ապամոնտաժումը՝ հույս ունեմ, որ այս հարցը ևս արդար լուծում կունենա՝ ի շահ մեր քաղաքի ու քաղաքի բնակչի։

Հ.Գ. Նկարը արվել է մոտ մեկ ամիս առաջ ու չի հրապարակվել՝ ընտրություններին հարցը չքաղաքականացնելու համար»։

Լուսանկարը՝ «Ալեքսանդրապոլ. Լենինական. Գյումրի» ֆեյսբուքյան խմբի էջից

Սամսոն Մատինյան

Տպել
5055 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ