Համայնքի ղեկավարները հիմնականում ընդունում են խախտումները. Շախբազյանը մանրամասներ է ներկայացնում Սյունիքի ստուգումներից

Հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում շատ հաճախ են հայտնվում համայնքապետները: Հիմնական պատճառը համեմատաբար ավելի ցածր գնով հողերն աճուրդով օտարելն է, որի հետեւանքով պետությանը խոշոր չափի վնաս է հասցվում: Վերջին շրջանում ակտիվ են նաեւ Սյունիքում բացահայտվող նմանատիպ դեպքերը:

Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերջին 1 ամսում 4 խախտում է հայտնաբերել Սյունիքի մարզի՝ Մեղրի, Քաջարան, Գորիս համայնքներում: Թեմայի վերաբերյալ մեր զրույցում մանրամասներ է ներկայացրել է տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը:

- Պարո՛ն Շախբազյան, վերջին 1 ամսում ձեր ղեկավարած կառույցը առնվազն խախտումներ է արձանագրել Սյունիքի տարբեր համայնքներում: Կասե՞ք, թե ինչ բնույթի խախտումների մասին է խոսքը եւ ի՞նչ ընթացք է տրվել:

- Սյունիքն ուղղակի հայտնի պատճառներով աղմուկ է բարձրացրել, բայց իրականում բոլոր մարզերում ենք ստուգումներ իրականացնում: Խոսքը հիմնականում վերաբերում է նպատակային եւ գործառնական նշանակության խախտումներով աճուրդներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չեն իրականացվել: Տարածված է նաեւ այն, որ աճուրդի ընթացակարգն է խախտվում: Ասեմ, որ կա խախտումների մի զգալի մաս, որը չի հրապարակվում, քանի որ տուգանքով է ավարտվում: Իսկ եթե քրեաիրավական գնահատական է տրվում՝ այդ դեպքում դատախազություն դիմում ենք ուղարկում քրեական գործ հարուցելու  համար:

Սյունիքի պարագայում արդեն պատասխան գրությունները եկել են, որ Մեղրիի համայնքապետի հետ կապված մեր դիմումն ուղարկվել է Սյունիքի մարզային դատախազություն, բայց քրեական գործի առումով դեռեւս ինֆորմացիա չունենք:

- Ըստ ձեզ, այս բացահայտումը որքանո՞վ է նպաստել, որ Սյունիքի համայնքապետները քաղաքական պրոցեսների մեջ մտնեն ընդդիմադիր դաշտում:

- Չեմ կարող ասել դրանք ինչքանով են ազդել, բայց շահարկվում է, թե իբր սա հետապնդում է: Սա չի կարող լինել հետապնդում, քանի որ ոչ թե գործ ենք սարքում, այլ բացահայտում ենք ենթադրյալ խախտումները: Կարող եմ ենթադրել, որ իրենց խախտումները թաքցնելու համար կարող են քաղաքական պաշտպանություն վերցնել: Միայն Մեղրիի դեպքով 17 դրվագով քրեական գործի մասին հաղորդում ենք տվել:

- Քաջարանի, Կապանի. Գորիսի համայնքապետների վերաբերյալ բացահայտումներ կա՞ն:

- Այո, Քաջարանի վերաբերյալ էլ ենք հաղորդում ներկայացրել դատախազություն, Գորիսի վերաբերյալ էլ: Կապանում նախորդ տարի էինք ստուգել եւ դարձյալ քրգործ կա հարուցված, որը վերաբերում է համայնքային այգու օտարմանը:

- Այսինքն՝ Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետները ձեր ղեկավարած տեսչական մարմնի ստուգումների արդյունքում անցնում են քրեական գործերո՞վ:

- Այո, այն մասով, որի վերաբերյալ հաղորդում ենք տվել՝ բոլորն անցնում են քրեական գործով: Իրականում ոչ միայն Սյունիքի, այլեւ գրեթե բոլոր համայնքների ղեկավարների վերաբերյալ խախտումներ ենք բացահայտել:

- Պարո՛ն Շախբազյան, շատերն ասում են՝ քրեական գործերը հարուցվում են, բայց ընթացք չեն ստանում, քանի որ մարդիկ շարունակում են պաշտոնավարել: Ինչո՞ւ ձեր բացահայտումները շատ դեպքերում իրավապահ համակարգում չեն ստանում իրավական գնահատական:

- Մեզ համար ամենացավալի հարցը սա է: Դաշտային աշխատանքն իրականացնում ենք, առաջին հարվածը վերցնում ենք մեզ վրա, կարելի է ասել՝ շատ դեպքերում պատրաստի քրեական գործի նյութեր ենք տրամադրում գլխավոր դատախազությանը, բայց գործերը ընթացք չեն ստանում: Այդ հարցը բարձրաձայնվել է գլխավոր դատախազությունում: Նախորդ տարի ինչ-որ փուլ եկավ, երբ բոլոր գործերն ընթացքի մեջ էին եւ շատ քիչ գործեր էին կարճվել հանցակազմի բացակայության պատճառով: Մենք հետեւողական ենք, տեսնենք, թե ինչ կլինի: Մեզ համար շատ խնդրահարույց է, երբ դու քո աշխատանքն անում ես, եւ կարճվում է այդ գործը: Հուսով եմ, որ իրավապահներն այս հարցով կզբաղվեն եւ ընթացք կտան այդ գործերին:

- Հիմնականում ի՞նչ տեսակի խախտումներ են անում, ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում:

- Օրինակ՝ հողի նշանակությունը չեն փոխում աճուրդով օտարելուց: Գյուղատնտեսական նշանակության հողը ցածր գին ունի, արտադրական նշանակության հողը՝ բարձր: Մի շարք բջջային օպերատորների հեռուստաաշտարակների պարագայում էժան գնով վարձակալության են տվել որեւէ մեկին, այդ մեկն էլ տասնապատիկ թանկ ենթավարձակալության է տվել:

- Ձեր արձանագրած խախտումները համայնքապետները սովորաբար ընդունվո՞ւմ են, թե՞ ասում են, որ խախտում չեն արել:

- Մենք ակտի նախագիծն ուղարկում ենք համայնքի ղեկավարներին, եւ նրանք դրա վերաբերյալ կարծիք են հայտնում: Հիմնականում նրանք տեխնիկական բնույթի նշումներ են անում եւ ըստ էության ընդունում են այդ փաստը:

- Պարո՛ն Շախբազյան, այս շրջանում ինչպե՞ս է իր աշխատանքն իրականացնում տեսչական մարմինը. ամբողջ հանրապետությունում ակտիվ շինարարություն է ընթանում, սահմանված նորմերը պահպանվո՞ւմ են:

- Շինարարության վերահսկողությունը իրականացվում է տարեկան պլանով հաստատված ծրագրով, որտեղ շինարարության օբյեկտները ստուգվում են «Ստուգումների կազմակերպման անցկացման մասին» օրենքի շրջանակներում: Սրանք այն շինարարություններն են, որոնք ունեն թույլտվություն եւ օրինական են: Այս պարագայում շինարարության որակի մակարդակը բավական բարձրացել է: Իսկ ինչ վերաբերում է ինքնակամ շինություններին, որոնք իրենցից ներկայացնում են ապօրինի կառույց, այս առումով մենք բացի համայնքի նկատմամբ վերահսկողությունից՝ այլ վերահսկողություն չունենք: Եթե անօրինական է, պետք է քանդվի, մենք ցուցում ենք տալիս համայնքի ղեկավարին, որ համայնք իր լիազորությունների շրջանակում քանդման որոշում կայացնի եւ հետեւանքները վերացնի: Տեսչական մարմինը վերահսկողության գործառույթներից ելնելով՝ բնակչի հետ հարցեր չի քննարկում, մենք վերահսկողություն ենք իրականացնում համայնքի ղեկավարի նկատմամբ, քանի որ օրենքով սահմանված կարգով իրենց վրա է դրված լիազորությունները:

Մենք ստիպում ենք համայնքի ղեկավարին, որ քանդվի ապօրինի շինությունը, իսկ դա լինում է գրության տեսքով, որը չկատարելու դեպքում հաղորդում ենք տալիս գլխավոր դատախազություն:

- Որքանո՞վ է տեսչական մարմնի ռեսուրսները բավարարում ապօրինությունների հետեւից գնալու համար:

- Չի բավարարում, բայց հավատացեք՝ մենք ամեն ինչ անում ենք, որ գոնե ինչ-որ չափով դեմն առնենք: Քանի որ համայնքն ունի վերահսկողական գործառույթներ, տեսչական մարմինը տեսականորեն էլ չպիտի ունենա այդքան ռեսուրս:

Տպել
5230 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին