Պուտինի հետ հանդիպման շուրջ ԵՄ անդամները համաձայնության չեն եկել. փոխարենը՝ պատժամիջոցների փաթեթն է երկարացվել

ԵՄ երկրների ղեկավարներն այսօր հրաժարվել են Ռուսաստանի ղեկավարության հետ գագաթնաժողովի հանդիպման գաղափարից, որն անսպասելիորեն առաջարկել էին Գերմանիան և Ֆրանսիան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

«Ռուսաստանի հետ եվրոպական առաջնորդների մակարդակով հանդիպում չի լինի: Մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր հարաբերությունները վատթարանում Ռուսաստանի հետ, մենք տեսնում ենք Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը»,- գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

Ըստ նրա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ Ռուսաստանի վարքագծի արմատական փոփոխություններ դեռևս չեն նկատվում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Եվրամիությունը դեռ կփնտրի Ռուսաստանի հետ փոխգործակցության այլ ձևաչափեր, և շեշտել, որ դաշինքի առաջնորդների այսօրվա քննարկումը դյուրին չի եղել:

Եվրոպական տասը ղեկավարներ՝ հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչներ, դեմ էին Պուտինի հետ հանդիպման գաղափարին:

«Անձամբ ես կցանկանայի ինչ-որ ավելի համարձակ քայլ կատարել, բայց քննարկումն էլ վատ չէ, և մենք կշարունակենք աշխատել», -ասել է Մերկելը:

Այնուամենայնիվ, եվրոպացի առաջնորդները կողմ են արտահայտվել Մոսկվայի հետ Եվրամիության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ շփմանը: Դրանց թվում են առողջապահության, կլիմայի և բնապահպանական խնդիրները, ինչպես նաև որոշ արտաքին քաղաքական խնդիրներ, ներառյալ Սիրիան, Լիբիան և Իրանի միջուկային գործարքը:

Ի թիվս այլ բաների, ԵՄ ղեկավարները հանձնարարել են Եվրահանձնաժողովին և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին մշակել առաջարկներ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը աջակցելու համար:

Ե՛վ Մերկելը, և՛ Մակրոնը, պաշտպանելով Պուտինի հետ գագաթնաժողովների անկացման մասին իրենց առաջարկը, պնդում էին, որ դա կլինի ոչ թե համաձայնություն Ռուսաստանի քաղաքականության հետ, այլ պարզապես կապի միջոց:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռութեն ասել է, որ ինքը դեմ չէ, եթե ԵՄ կենտրոնական մարմինների ղեկավարները հանդիպեն Պուտինի հետ, բայց ինքն անձամբ չի ցանկանում տեսնել Պուտինին, քանի դեռ Ռուսաստանը չի սկսել համագործակցել հետաքննության և դատարանի հետ՝  Ուկրաինայի տարածքում խոսցված  MH17 օդանավի հարցով:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան դրական է գնահատում գագաթնաժողովի գաղափարը, բայց առայժմ անհրաժեշտ է սպասել, թե արդյո՞ք ԵՄ բոլոր երկրները կհամաձայնեն դրա հետ:

Մինչև 2014 թվականը ԵՄ-ն և Ռուսաստանը տարին երկու անգամ գագաթնաժողովներ էին անցկացնում, և վերջին տարիներին դրանք շատերի կողմից արդեն ընկալվում էին որպես շքեղ և անիմաստ իրադարձություններ. այս հանդիպումները հիմնականում ֆորմալ բնույթ էին կրում և կողմերը որևէ լուրջ հարցի շուր համաձայնության չէին գալիս:

Ղրիմի՝ ՌԴ-ին միացումից հետո Եվրամիությունը չեղյալ հայտարարեց այս գագաթնաժողովները:

Բացի Պուտինի հետ հանդիպումների թեմայից, ԵՄ-ն նաև քննարկել ու հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը:

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր  հաստատել է, որ ԵՄ գագաթնաժողովը հերթական անգամ որոշում է կայացրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարացնելու մասին:

«Մենք որոշում ենք կայացրել երկարաձգել մեր տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Մոսկվան պետք է ամեն ինչ անի Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելու համար», - գրել է նա Twitter- ում:

«Ռուսաստանի վերաբերյալ քննարկման շրջանակներում, ինչպես միշտ, բարձրացվեց Մինսկի համաձայնագրերի կատարման հարցը (Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ): Բոլորը համաձայն էին, որ էական առաջընթաց չկա: Ընդհակառակը, վերջին ամիսներին մենք տեսել ենք տագնապալի իրադարձություններ Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին: Հետևաբար, ոչ ոք դեմ չէր պատժամիջոցների երկարացմանը վեց ամսով», - հայտարարել են միությունից:

Գագաթնաժողովից անմիջապես հետո կսկսվի պաշտոնական ընթացակարգ, որը կավարտվի առաջիկա շաբաթների ընթացքում`Եվրամիության պաշտոնական տեղեկագրում համապատասխան կանոնակարգերի հրապարակմամբ: Դրանից հետո պատժամիջոցները պաշտոնապես կերկարաձգվեն մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը:

2014-ից Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորման հետ: Սահմանափակող միջոցառումները մի քանի անգամ ընդլայնվել և ընդարձակվել են: Կասեցվել են առանց վիզայի ռեժիմի և նոր հիմնական համագործակցության համաձայնագրերի շուրջ բանակցությունները, Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց մուտքի արգելք է մտցվել ԵՄ երկրներ, և նրանց ակտիվները սառեցվել են: Ներդրվել են նաև առևտրային, ֆինանսական և ռազմական բնույթի սահմանափակող միջոցառումներ: Ի պատասխան, Ռուսաստանը արգելք է դրել ԵՄ երկրներից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա:

Հիշեցնենք, Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը Բրյուսելում մեկնարկել է հունիսի 24-ին: Քննարկման հիմնական թեմաներից էին ԵՄ քաղաքացիների իմունիզացումը, պատվաստումների վկայագրերը և դրան զուգահեռ ամառային արձակուրդի ժամանակահատվածի պատշաճ կազմակերպումը, ինչպես նաև վիրուսի նոր շտամների վտանգը:

Տպել
1426 դիտում

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի