Կարծում եմ՝ տարվա կտրվածքով տնտեսական աճը կլինի 7-9 տոկոսի շրջակայքում. Սերգեյ Բագրատյան

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի մայիսին աճել է 10.9 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Գրեթե բոլոր ցուցանիշներում աճ է արձանագրվել: Այսպիսով՝ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 7.9 տոկոսով, շինարարության ծավալները՝ 0.5, առեւտրի շրջանառությունը՝ 17.6, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)՝ 17.3 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 5.9 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 12.5: Էականորեն աճել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները՝ 35.3 տոկոսով. արտահանումն աճել է 36.7, իսկ ներմուծումը՝ 34.5 տոկոսով:

Նվազել է միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.1 տոկոսով: Ընդհանուր առմամբ հունվար-մայիսին 2020-ի նույն ամիսների համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.3 տոկոս աճ:

Նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով հիմնական սահմանափակումները տեղի էին ունեցել ապրիլ-մայիս ամիսներին, եւ, ըստ էության, հենց այդ ամիսների համեմատ պետք է տնտեսության մեջ էական աճ արձանագրվեր: Այսինքն՝ առաջիկա ամիսներին հնարավոր աճը տարբեր ոլորտներում այլեւս չի լինի այսչափ մեծ, եւ, ըստ էության, 5-ամսվա կտրվածքով արձանագրված 4.3 տոկոս տնտեսական աճը 1-2 տոկոսի չափով կարող է ավելանալ տարվա կտրվածքով, ինչն արդեն կախված է տնտեսության վիճակից:

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ մայիսին միայն 19 տոկոսով աճել է հանքարդյունաբերությունը, բացի այդ, շինարարության ու արդյունաբերության աճն է կարեւոր. «Եթե նայենք կառուցվածքը, հանքարդյունաբերությունը հիմնականում աճել է պղնձի ե՛ւ գնի, ե՛ւ արտահանման ծավալի ավելացմամբ: Իսկ մշակող արդյունաբերության նախորդ տարվա կտրուկ անկումից հետո հիմա արդեն աստիճանաբար վերականգնվում է այդ ոլորտը»:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով հատկապես սպասարկման ճյուղերը կորուստներ ունեցան՝ հյուրանոց, մանրածախ առեւտուր, իսկ հիմա աստիճանաբար դրանք սկսվել են վերականգնվել: Ըստ պատգամավորի՝ այս ամենով հանդերձ՝ դեռ մեր տնտեսությունն իր մեջքը չի շտկել, ուղղակի դրական սպասումներ են ձեւավորվել:

«Մենք նաեւ նախատեսված 4 տոկոսից ավելի գնաճ ունեցանք, բայց հիմա տնտեսական միտումների կայունանալու հետ միասին նաեւ գներն են սկսում կարգավորվել, դրամն է դոլարի նկատմամբ արժեւորվել: Սրանք բոլորը հստակ մեսիջ են, որ արտահերթ ընտրություններից հետո սպասելիքները դրական են, եւ շուկան դրական արձագանքում է այդ սպասումներին»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ մայիսին ամենացածր աճը շինարարության ոլորտում է արձանագրվել, Բագրատյանը պատասխանեց. «Փետրվար ամսից սկսվում են շինարարության նախապատրաստական աշխատանքները, եւ այդ ժամանակահատվածում ծախսերը քիչ են արվում: Հունիսից, շատերը նաեւ սեպտեմբերից նոր սկսում են շինարարություն անել: Այսինքն՝ շինարարության աճը ակնհայտ կերեւա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»:

Բագրատյանի կարծիքով՝ տարվա կտրվածքով տնտեսական աճը կլինի 7-9 տոկոսի շրջակայքում. «Վերլուծությունները այդպիսին են: Դրական դինամիկան ամսեամիս ակնհայտ է դառնալու, քանի որ կայունացման փուլում ենք: Եթե հիմա արագ քաղաքական ազդակները փոխանցենք հանրությանը եւ նաեւ կարգավորենք անհանդուրժողականության մթնոլորտը, դա կբերի ավելի դրական դինամիկայի: Բայց դեռեւս դիմադրությունը հաղթահարված չէ, եւ որոշակի սթրեսային վիճակ կա հանրության մի հատվածի մոտ»:

Հարցին՝ ներկա տվյալներով իրատեսակա՞ն է էկոնոմիկայի նախարարի կանխատեսած երկնիշ տնտեսական աճը, պատգամավորը պատասխանեց, որ լավագույն սցենարի դեպքում դա չի բացառվում:

Իսկ թե դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ որքանո՞վ կազդի գնաճի թուլացմանը, Բագրատյանը նշում է, որ հիմա Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականություն է մշակում, եւ նախատեսվում է, որ մինչեւ սեպտեմբեր կկարողանան գնաճը բերել կառավարելի մակարդակի՝ մինչեւ 4 տոկոս. «Այստեղ ռեսուրսներ եւ այլ գործիքակազմ է կիրառվելու անպայման, որովհետեւ արտաքին շուկաներից նույնպես գնաճ կա, այնպես չէ, թե դա մեր երկրին է միայն վերաբերում»:

Անդրադառնալով հարցին, թե ընտրությունների արդյունքները ինչպե՞ս կազդեն մինչեւ տարեվերջ մեր տնտեսության վրա, նա պատասխանեց, որ Ազգային ժողովի ու Կառավարության ձեւավորումից հետո կփորձեն այնպես անել, որ հանրության դրական սպասումները արդարացնեն. «Սեպտեմբերից ամբողջ թափով կարվեն հիմնական աշխատանքները: Պետք է հուսադրենք, որ ամեն ինչ արվելու է, տնտեսությունը վերականգնվելու է: Արտաքին հարաբերությունների, անվտանգության հետ կապված հարցերը պետք է լուծենք եւ դրան զուգահեռ գտնենք ներուժ, որ տնտեսությունը զարգացնենք»:

Բագրատյանը  հիշեցրեց՝ ռազմական ծախսերը 3 անգամ ավելացել են, ինչը չի կարող տնտեսության վրա չազդել: Ըստ նրա՝ պետք է արագ գտնեն հնարավորություն, որ մյուս ոլորտները, որոնք դրա պատճառով տուժել են, փոխլրացնեն:

«Իհարկե, տրանսֆերտները կայուն ապահովվում են, եւ դա մեզ շատ է օգնում: Սոցիալական բնույթի ծախսերը մոտ 80 տոկոսով ավելացրել ենք: Բայց պետք է մյուս ոլորտներն էլ շատ արագ վերականգնվեն: Եթե ինչ-որ մի բան տնտեսում ես, ստացվում է, որ ինչ-որ մի բան անտեսում ես, այդ անտեսված ոլորտի համար պետք է միջոցառումներ ձեռնարկել, արտաքին դոնորներից միջոցներ ներգրավել, որ կարողանանք համարժեք ու կայուն պահել համակարգը»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ նոր ձեւավորվող Կառավարությունը տնտեսության ո՞ր ոլորտի վրա պետք է ուշադրությունը սեւեռի, Բագրատյանը պատասխանեց, որ շատ արագ պետք է վերականգնեն կորոնավիրուսի հետեւանքով կորցրած հնարավորությունները եւ զբոսաշրջության, հյուրանոցային, հանրային սննդի ոլորտները պետք է վերականգնեն, որպեսզի հարեւան երկրների հետ մրցունակ լինենք եւ հետ չընկնենք:

«Բայց, իհարկե, գերխնդիր է անվտանգությունը, քանի որ անվտանգությունը տնտեսությանը նույնպես հույսի ուղերձներ է ուղարկում. «Երբ սահմանները կայուն են, ժողովուրդը լծվում է բուն աշխատանքին, դա իր հերթին բերում է զբոսաշրջության ոլորտի վերականգնմանը, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտով կնպաստի այլ ոլորտների աճին»,- եզրափակեց անկախ պատգամավորը:

Տպել
1654 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին