Ճիշտ չէ՝ այս փուլում, երբ Արցախը գտնվում է «վերակենդանացման բաժանմունքում», գայթակղվել ինչ-որ ակցիաներով. Դավիթ Բաբայան

Արցախի արտգործնախարար, նախագահի նախկին խորհրդական Դավիթ Բաբայանը համամիտ է գնահատականների հետ, որ այս փուլում ընտրություններ Արցախում դժվար է անցկացնել:

Պատճառը, ինչպես շատերը համարում են, Ադրբեջանը չէ. «Ադրբեջանի կամքով չէ, որ Արցախում լինելու են ընտրություններ: Սա միանշանակ է: Արցախի ժողովուրդն  ինքն է ընտրելու իր իշխանություններին: Մենք ոչ Ադրբեջանի մասն ենք, ոչ էլ լինելու ենք, որ Ադրբեջանը որոշի՝ այստեղ  ընտրություն լինելու է, թե ոչ: Ուղղակի պետք է այնպիսի ժամանակահատված լինի, որ ընտրությունների անցկացումը կարողանանք պատշաճ ձեւով կազմակերպել: Ցնցումները մեզ համար կարող են ճակատագրական լինել: Ընտրություններին պետք է մասնակցի ժողովուրդը, այդ պատճառով ամբոխավարությունը չպետք է իր կամքը թելադրի: Իհարկե բոլորն էլ մեր քաղաքացիներն են, ուզում են  ինչ-որ փոփոխություններ, բայց դա չի նշանակում, որ այդ ամենը պետք է արվի ի հաշիվ Արցախի կայունության եւ անվտանգության»,- մեր զրույցում ստեղծված իրավիճակը մեկնաբանեց Բաբայանը:

Խոսելով խաղաղապահների առկայությամբ այդպիսի ընտրությունների հնարավորության մասին՝ ԱՀ արտգործնախարարը շեշտեց, որ չի կարծում, թե խաղաղապահները կմիջամտեն. «Բայց իհարկե եթե Ադրբեջանը սկսեց  ինչ-որ քայլեր ձեռնարկել՝  կարող է բարդություններ ստեղծվեն: Դա չի նշանակում, որ Ադրբեջանն է որոշում Արցախում ընտրություններ լինեն, թե ոչ: Խնդիրը հետեւյալն է. Ադրբեջանը  ընդդիմանալու է քաղաքական ցանկացած կարեւոր զարգացման Արցախում, ամեն ինչ անելու է, որ խանգարի»:

- Պարոն Բաբայան, ի՞նչ եք կարծում Արցախում վերջին օրերի ակցիաները ուղղորդվա՞ծ են, թե՞ ինքնաբուխ:

- Նույնիսկ ինքնաբուխ ակցիան կարող է մի օր դառնալ կազմակերպված, դա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ մենք պետք է իմունային համակարգ ունենանք, այնպես անենք, որ սադրանքներին կարողանանք դիմակայել: Արցախը կայացած երկիր է: Հարցը այսօր Արայիկ Հարությունյանը չէ, այդ ամենին ավելի լայն պետք է մոտենանք, որ Արցախի պետականությունը չտուժի. այս տեսակետից խաղաղությունն ու  կայունությունը պետք է պահպանվեն:

- Այսինքն եթե Արցախի նախագահը հրաժարական ներկայացնի՝ պետականությունը կտուժի՞:

- Տեսեք խնդիրն ինչումն է. 2017-ին ընդունված մեր Սահմանադրությունը՝ ի համեմատ նախորդ Սահմանադրության, լավ կետեր ունի, առաջընթաց է գրանցել, բայց կան որոշ կետեր, որոնք բարդացնում են քաղաքական գործընթացները, վտանգում են: Այդպիսի կետերից է նախագահի եւ Ազգային ժողովի ինստիտուտի փոխկապակցվածությունը:

Ես Արցախի պահպանողական կուսակցության անդամ եմ, որեւէ կապ չունեմ Արայիկ Հարությունյանի կուսակցության հետ, նրա համախոհը չեմ, ընտրություններին էլ փաստորեն եղել ենք մրցակիցներ: Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է գայթակղվենք այս ակցիաներով եւ ասենք,  քանի Արցախը  թույլ է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սկսենք պղտոր ջրերում ձուկ որսալ:  Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, նորմալ պահ լինի ընտրությունների համար, միանշանակ մենք էլ կմասնակցենք, ունենք դրա համար փորձ, գիտելիք: Բայց այս պահին պետք է ամեն ինչ արվի, որ իրավիճակը լինի խաղաղ, կայուն: Սուբյեկտիվությունը պետք է մինիմումի հասցնենք:

- Ի՞նչ վտանգ է պարունակում նախագահի ու ԱԺ ինստիտուտների փոխկապակցվածությունը:

- Դա բերում է նրան, որ եթե գործող նախագահը հրաժարական է տալիս, ցրվում է նաեւ Ազգային ժողովը, իսկ դրանից հետո ի՞նչ վիճակում է հատնվում կառավարությունը: Խնդիրը սրա մեջ է. այս պահին մենք ի վիճակի՞ ենք նման ճգնաժամ հաղթահարելու: Մենք ունենք մոտ 35 հազար փախստական, տեղահանված մարդիկ, որոնք ՀՀ-ում են եւ այլն: Հազար ու մի խնդիր կա սրա հետ կապված: Հարցը մեր պետականությունն է, իսկ այստեղ պետք է լինենք չափազանց զգույշ: Որեւէ մեկը չի վախենում ոչ ընտրությունից, ոչ այդ ընտրեություններին մասնակցելուց, բայց դա չի նշանակում, որ մենք դա պետք է անենք այս նեղ, բարդ իրավիճակում:

Տպել
1284 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին