Փողոցում վաճառվող ծիրանից թունավորումներ են լինում. թաղապետարանի աշխատողները Մաշտոցի պողոտայից հանում էին առևտրականներին

Երևանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներն այսօր փողոցից հեռացնում էին Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով փողոցային առևտուր իրականացնող մարդկանց:

Մեր այցելության պահին էլ աշխատակիցները առևտրականներից հավաքում էին նրանց մթերքներով լի արկղերը: Պողոտայի մի մասում, որտեղ գտնվում էին նրանք, 12 առևտրական կար, բոլորն էլ այդ քայլի վերաբերյալ իրենց բողոքն էին արտահայտում: Մեկը բողոքում էր՝ այդ առևտրով երեք անչափահաս է պահում, մյուսը՝ գրավ դրված տան գումարն է «փակում»: Բացատրում էին՝ փողոցային առևտուրը իրենց գոյության միակ միջոցն է:

55 տարեկան Անահիտ Հակոբյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց՝ 30 տարի է, ինչ զբաղվում է փողոցային առևտրով. «Հասկանում եմ՝ հրաման են կատարում, տարածքը պետք է մաքուր լինի, բայց ես երեք թոռ եմ պահում, հարսս լքեց մեզ, հիմա որ առևտուր չանեմ, ո՞նց պահեմ: Միշտ եկել են, ասել են՝ հավաքվեք, բայց որ սենց գան, մեր վեշերը հավաքեն, չի եղել: Իրենք մեղավոր չեն, բայց դե մենք չենք կարողանում ապրել, ապրելու ոչինչ չունեմ ես: Պետք ա մի կերպ կարողանամ գոյատևել»:

205353558_159194822935881_690419953842841347_n (1).jpg (500 KB)

65 տարեկան Անուշն էլ ամեն օր քաղաք Մասիսից Երևան է գալիս առևտրի համար: Ասում է՝ 6 տարի է՝ իր սեփական ապրանքն է բերում և վաճառում: Տունը գրավի տակ է, բանկում 7000 դոլար պարտք ունի. «300 դրամով կարտոֆիլի սերմ եմ առել, չեմ կարող 140 դրամով ծախեմ, ի վերջո մեծ ընտանիք եմ պահում: Նամակ եմ գրել վարչապետին, իմ խնդիրը ներկայացրել եմ, ասեցի՝ երևի ծանոթ են արդեն պատմությանս, գոնե կօգնեն:

Ընտրություններից հետո անմիջապես եկան, մեկ ամիս մեզ չէին անհանգստացնում: Մենք խնդրում ենք՝ մեզ տարածք տրամադրեն՝ մեր սեփական ապրանքը ծախենք, եթե փող չունենամ, ո՞նց եմ ապրելու, պարտքս տալու: 47 տարեկան հաշմանդամ տղա ունեմ, 2-րդ խմբի»,- ասաց նա: Առևտրական կնոջ խոսքով՝ ինքը պարբերաբար դիմում է խանութների, ընկերությունների, հարցնում՝ հավաքարարի կարիք ունե՞ն, բայց նրան ոչ ոք աշխատանքի չի ընդունում. «Էլ թաքուն, էլ բացահայտ ծախել եմ: Իրենք թողել գնացել են, իրենց հետևից դրել, նորից սկսել եմ ծախել ապրանքներս: Մինչև ուշ գիշեր 12-ը մնացել եմ, որ ապրանքներս ծախեմ: Հավաքարարի աշխատանքի համար դիմում եմ, չեն կանչում: Պախկվոցի եմ խաղում թաղապետարանի աշխատակիցների հետ»:

206266235_357187522417163_647346652392674249_n.jpg (437 KB)

Կարինե Հակոբյանն էլ 30 տարեկանից փողոցային առևտրով է զբաղվում: Հիմա 63 տարեկան է, ասում է՝ առևտուր անելով ծերացել է. «Առաջ, որ հին շուկան կար, ես էնտեղ էի մթերքները վաճառում: Հետո տեղափոխվեցի էստեղ: Եկել ասում են՝ գնացեք: Լավ, ո՞ւր: Գոնե անցումի տակը սարքեն, գնանք, բոլորս էլ էդտեղ մեր առևտուրը անենք: Էս անցումի աստիճաններից ամեն օր մարդ է ընկնում, ամեն օր 10 հոգու ուղարկում ենք հիվանդանոց, մենք չլինենք, մարդիկ կարողա ընկնեն, ընկած մնան: Որ մեզ հիմա հանում են, գոնե ընենց անեն՝ կարողանանք շարունակենք մեր աշխատանքը, թեկուզ լինի վճարովի, ես չեմ ասում՝ ես փող չվճարեմ պետությանը»:

Տիկին Կարինեի խոսքով՝ փողոցային առևտրի միջոցով պահում է եղբոր երեք երեխաներին, քրոջը: Ապահովում է նրանց անհրաժեշտ դեղորայքը: «Ախպորս տղեն 22 տարեկան էր, զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Եղբայրս առաջին պատերազմին է մասնակցել, էդ ժամանակվանից վիրավոր է: Ես ամբողջ կյանքս իրենց եմ պահել: Նոր զանգեց ախպերս, ասեց՝ դեղ կբերես: Բա եթե ես չաշխատեմ, ի՞նչ պետք է անեմ, ո՞նց եմ ապրելու, էդ դեղերը ո՞նց եմ առնելու: Առևտրով աշխատած գումարով մարմար առա, որ տանեմ, երեխու գերեզմանը սարքեմ, հաջորդ գիշերը տարել էին, գողացել էին: Սովետմիության ժամանակ չաշխատելու համար դատում էին, հիմա էլ աշխատելու համար են դատում, բա ժողովրդի անունից է, բայց ոչ ժողովրդակա՞ն»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի առևտրի բաժնի պետ Արտյոմ Բաղդասարյանն էլ, որը այդ պահին ներկա էր և հետևում էր աշխատակիցների աշխատանքին, մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ այսօր հրաման են ստացել, որ պետք է սկսեն կոշտ մոտեցում ցուցաբերել փողոցային առևտուր իրականացնողների նկատմամբ, որպեսզի փողոցները բերեն նորմալ դիրքի. «Այս զիբիլն ենք հավաքում, այս խայտառակ վիճակը վերացնում: Ամբողջ կյանքում զգուշացրել ենք, նույնիսկ տուգանում ենք, բայց իրենք էդ տուգանքն էլ չեն վճարում, այսինքն՝ ոչ մի կերպ չենք կարողանում իրենց դեմ պայքարենք: Ես ընդամենը իմ գործն եմ անում, որ առևտուրը վերացնեմ, սա քաղաքապետի և վարչական շրջանի հանձնարարականն է: Միշտ էլ արել ենք մեր գործը, ուղղակի այս մարդկանց վրա ոչինչ չի ազդում, բողոքում են, ընդդիմանում՝ ինքը ուզում է ապրել, մյուսներն էլ են ուզում ապրել, ու տենց սկսվում է: Հիմնականում այս նույն կանայք են, որ  արդեն որերորդ տարին է՝ չենք կարողանում իրենց դեմ»:

Ըստ նրա՝ փողոցային առևտուրի դեմ պայքարի հիմնական պատճառներից են նաև բողոքները, որոնք թաղապետարանը ստանում է. «Բողոքներ ենք ստացել, որ թունավորումներ են լինում, հատկապես շատ են ասում, որ էստեղ վաճառվող ծիրանից են լինում թունավորումները: Թող գնան, շուկաներում առտուր անեն, կամ խանութ վերցնեն, հարկ մուծեն: Հիմնական պատճառը, որ գալիս են էստեղ, առևտուր անում, այն է, որ էժան է, իրենք հարկ չեն մուծում, իսկ էն մարդը, որ իր ապրանքը վաճառում է այլ տեղ, բայց ոչ փողոցում, հարկ է վճարում»:

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի առևտրի բաժնի պետի խոսքով՝ փողոցային առևտրի դեմ պայքարը շարունակվելու է այնքան, քանի դեռ քաղաքի բոլոր փողոցներում դա չի վերացել: Մաշտոցի պողոտայից հետո թաղապետարանի աշխատակիցները գնալու էին Տիգրան Մեծի փողոց: Դրանից առաջ եղել էին Երևանի Նար-Դոսի փողոցում:

205454431_1987157354769833_6117145732695968999_n.jpg (522 KB)

Հ.Գ. Նշենք, որ ժամը 19:30-ի դրությամբ առեւտրականները կրկին հետ էին եկել. «գնդակը» կրկին թաղապետարանի դաշտում է:

145.jpg (421 KB)

205919589_319986392951720_3142640016135697055_n.jpg (436 KB)

54.jpg (521 KB)

Մերի Խաչատրյան

Տպել
2948 դիտում

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն և զավթելուն ուղղված Ադրբեջանի գործողությունների առթիվ հարուցվել է քրգործ

Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանը հանդես եկավ 100 մ ազատ ոճ մրցաձևում (տեսանյութ)

Պատվիրել է իրագործել 6 անձանց սպանություններ․ ԱԱԾ-ն ավարտել է հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը․ Ռուբեն Ռուբինյան

Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող 4,1 կմ հատվածը հիմնանորոգվում է

Պոլիէթիլենային տոպրակները փոխարինվելու են վերամշակված, հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման Հավատարմության տոպրակներով

Սեպտեմբերի 15-ից եռամսյա վարժական հավաքներ կհայտարարվեն. կներգրավվի 869 քաղաքացի

Լայնամասշտաբ գործողությունները չեմ բացառում, բայց տարվա այս եղանակին դա քիչ հավանական է. ռազմագետ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է հոգեբանական անվճար ծրագիր. մինչ օրս օգտվել են 700-ից ավելի անձինք

Ռուսաստանը վերախմբավորել է զորքերը Աֆղանստանի հետ սահմանին

Պայթյուններ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում

31-ամյա կինը ոսկյա մատանի և փող է հափշտակել (տեսանյութ)

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, ունենք 4 վիրավոր. ՊՆ

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Վարանդայի շրջանում

Հարձակում Էջմիածնի «Համակցված կերերի» աշխատակցուհու վրա. հարվածել են գլխին, հափշտակել գումար (տեսանյութ, լուսանկարներ)

Արգիշտի Քյարամյանը Սերգեյ Կոպիրկինի հետ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները տեղեկացվել են Ադրբեջանի գործողությունների մասին

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ՀՀ 3 զոհված զինծառայողի սպանության, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար. ՄԻՊ

Այսօր զոհված Դավիթը 44-օրյա պատերազմի մասնակից էր, Չինչին գյուղի 2020 թվականի միակ շրջանավարտը

ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները. Ժոնաթան Լաքոտ

Նախագահ Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան

Ձեռնարկվել է հակագրոհ, մեր դիրքը հետ է վերցվել. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ՊՆ-ն հայտնել է զոհված 3 զինծառայողների անունները

Կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից. ՄԻՊ

Ձեռք է բերվել պայմանավորվածություն հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկն ընդունելու մասին. «Արմենպրես»

Կնոջ ծխելու պատճառով առաջացած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը. ահազանգեր ՄԻՊ-ին Ժամը 10:30-ի դրությամբ

1 օրում բացահայտվել է հանցագործության 84 դեպք

Պայթյուն Լուսաձորի գազալցակայանում. կա տուժած

Ոսկե մեդալակիր շրջանավարտների թվով Շիրակի մարզն առաջատար է Հայաստանի Հանրապետությունում

Խիստ անհրաժեշտ է նախ փոփոխել պետական համակարգի, այդ թվում՝ քաղաքապետարանի հաստիքացուցակը. Մեսրոպ Առաքելյան

Ժամը 09։20-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր. ՊՆ

Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին. ՄԻՊ

Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է. ՊՆ

ՀՀ-ն գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ԱԳՆ

Քաղաքապետարանում պարգեւավճարը կգումարվի աշխատավարձին

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՊՆ