ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգերի ստեղծման հարցում. Թրեյսի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի պաշտոնակատարը ողջունել է հյուրերին և նշել, որ այս հանդիպումը հարմար առիթ է վերսկսելու Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԲՏԱ նախարարության միջև համագործակցությունը, երկարաժամկետ կտրվածքով քննարկելու  համատեղ իրականացվող նախագծերը և նախաձեռնությունները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Կարևորելով առկա համագործակցությունը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ ՏՏ ոլորտի կայացման գործում ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերել 2000-ականներին՝ հատկապես ԱՄՆ հայկական սփյուռքի օժանդակությամբ: Ամերիկյան ներդրումների միջոցով բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում, ինժեներական սեկտորի բավականին ներկայանալի բազա է ստեղծվել,  կիսահաղորդչային արդյունաբերության գլոբալ քարտեզի վրա Հայաստանն իր դիրքն է ապահովել, ներկայումս էլ՝ մեծ հնարավորություններ են առկա այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Նախարարի պաշտոնակատարը դեսպանին է ներկայացրել Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել է  Ինժեներական քաղաքի ծրագրին, և հրավիրել է դեսպանին մոտ ապագայում համատեղ այց իրականացնել այնտեղ: Հայկ Չոբանյանը կարևորել է նաև ԱՄՆ ՄԶԳ դերը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում, որի շրջանակներում թվայնացման ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր են իրականացվում:

Դեսպան Լին Թրեյսին  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա շնորհավորել է ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին ընտրությունների հաջող անցկացման համար: Դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգ ստեղծելու, ոլորտի վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու հարցերում:

Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու դեսպանն անդրադարձել են համատեղ իրականացվող տեխնոկրթական ծրագրերի, կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է դեսպանին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին»,-ասված է գրառման մեջ:

Տպել
420 դիտում

Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հաստատել են վերամիավորվելու մասին լուրերը. զույգը հրապարակել է կրքոտ համբույրի լուսանկար

Տոկիո-2020. Կորյուն Սողոմոնյան. Երիտասարդ չեմպիոնի վերադարձը՝ օլիմպիական երազանքի համար

Արմավիր քաղաքի մշակույթի տան մոտակա այգին բարեկարգվում է (լուսանկարներ)

Տոկիո-2020. Էլմիրա Կարապետյան. Ոգեշնչող ճանապարհ, որը չի ավարտվի Տոկիոյում

Սահմանամերձ Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի․ համայնքապետարան

Երկրաշարժ է գրանցվել Թբիլիսիի մոտակայքում

Դավթաշենի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է նաև հացաբուլկեղենի խանութը (տեսանյութ)

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Նախագահ Սարգսյանը հետևել է Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություն մաղթել նրան (լուսանկարներ)

Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից ֆինանսական օգնություն ստացող 5 երկրների թվում է. Ջորջ Քենթ

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ չկան. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Քննարկվել են վրաց-հայկական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում օգնություն են տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց

Ահաբեկիչները 32 հարձակում են իրականացրել Իդլիբի դեէսկալացման գոտուց

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 63-ի

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտը. Տեսանյութ

Ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի մի քանի աստիճանով. շոգ եղանակին զուգահեռ անձրև կտեղա

Հրդեհ է բռկնվել Երևանի Դավթաշեն թաղամասի տներից մեկում

Հանրային տրանսպորտի սրահները տարատեսակ զարդերով ու խաղալիքներով զարդարողները կենթարկվեն պատասխանատվության

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է առաջին երեխան

Վերին Շորժայի մոտ ադրբեջանցիների կրակոցներից խոշոր եղջերավոր անասուն է սատկել

Թբիլիսիում քովիդ-մահճակալների դեֆիցիտ է

Հիմնական փուլից հետո նաև անվճար տեղեր են թափուր մնացել. ո՞ր մասնագիտությունները առաջին հայտով չեն նախընտրել դիմորդները

Հրդեհ է բռնկվել Կորյուն փողոցի հնդկական ռեստորանում

Պայթյուն Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱԻՊԾ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել. հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է (տեսանյութ)

Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, որից հետո հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք. գրանցվել է 3 մահ

Փարաքարի ճանապարհին բաց հոսանքալարից երիտասարդ է հոսանքահարվել և տեղում մահացել

Ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր մասերում վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ

Արցախցիների բացառիկ կամքի շնորհիվ այժմ Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ. Թանդիլյան

Խոշոր վթար Գյումրի-Վանաձոր ճանապարհին. 3 զոհերից մեկը 12 տարեկան երեխա է. կան վիրավորներ

Ոստիկանությունը թույլ չի տվել կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը

Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին. 1lurer

Ծովինար գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների խորհրդակցական ժողովի առաջին նիստը(տեսանյութ)

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք էին. վաղը որոնումներ չեն նախատեսվում

Ոստիկանությունում քննարկում են պարեկների մեքենաների և համազգեստի վրայի գրությունները փոխելու հարցը