Աջափնյակում զանգվածային ապօրինի շինարարություններ են տեղի ունենում. ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը Երեւանի ավագանու նիստին հայտարարեց, որ Աջափնյակ վարչական շրջանում զանգվածային ապօրինի շինարարություններ են տեղի ունենում: Եթե նախկինում այդ ամենը կատարվում էր ոչ աշխատանքային օրերին, ապա, ըստ նրա, արդեն նաեւ աշխատանքային օրերին են մարդիկ հանդգնում ապօրինի խանութներ եւ կրպակներ տեղադրել կանաչ գազոնների մեջ:

Ներկայացնելով խնդիրը՝ Եղիազարյանը նաեւ նկատեց՝ բազմիցս է խոսվել ապօրինի շինարարությունների մասին, եւ քաղաքապետարանի իրավասու անձինք մշտապես շեշտել են օրենքի բացը, բայց հարց է՝ մինչեւ ե՞րբ է այդպես շարունակվելու:

«Պարոն քաղաքապետ, արդեն երեք տարին կլրանա, ինչ ղեկավարում եք քաղաքապետարանը: Քաղաքապետարանն ունի վարչություններ, իրավաբանական վարչություն եւ այն, որոնք երեք տարվա մեջ պարտավոր էին այս օրենքի բացն աշխատանքով լրացնել: Պատճառաբանում եք, թե դիմում եք Ազգային ժողով, Կառավարություն, այնտեղ էլ ձգձգում, ոչ մի բան չեն անում: Բայց այդպես ասելով ու սահմանափակվելով չի լինի: Քաղաքապետարանի աշխատակիցները պետք է օր ու գիշեր տքնաջան աշխատեին, չքնեին, բայց հասնեին ակնկալվող արդյունքին»,- ասաց նա՝ շեշտելով, որ երեք տարի է՝ այս ուղղությամբ ոչինչ չի արվել:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ի պատասխան՝ ասաց, որ իրենք, ստանձնելով քաղաքային իշխանության ղեկավարման լիազորությունները, որդեգրել են մի հստակ կանոն՝ Հայաստանում բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում:

Անդրադառնալով օրենքի փոփոխությանը՝ նա ասաց. «2019 թվականի փետրվարին՝ իմ քաղաքապետ դառնալուց մի քանի ամիս անց, արդեն մշակված նախագիծն ուղարկվել է ՀՀ կառավարություն: Կառավարության 912 Ն հայտնի որոշման մեջ փոփոխություն պետք է կատարվեր, ըստ որի՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ոչ մի տիպի շինարարություն չէր իրականացվելու: Սա հստակ մի նախագիծ էր, որն ուղղակի կանգնեցնելու էր ապօրինի շինարարությունը ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում: Ես չգիտեմ, թե ինչու այդ որոշումը չի ընդունվել»,- ասաց նա:

Տպել
400 դիտում

Առաջին անգամ միջազգային օլիմպիադա կանցկացվի Հայաստանում. այս տարվա կենսաբանության օլիմպիադայում ունենք արծաթե մեդալ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգենի շրջանի պատվիրակությանը

Բորիս Սահակյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան

Նախագահի հրամանագրով՝ մի շարք երկրներում նոր դեսպաններ են նշանակվել

Սարյան փողոցում երկու ավտոմեքենա է այրվել․ ԱԻՆ

Հրաչյա Փոլադյանը հետ է կանչվել Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից եւ նշանակվել դեսպան այլ երկրում

Մաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել․ Արցախի ՄԻՊ (լուսանկարներ)

ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ (լուսանկարներ)

Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, եղեգ է այրվել

Գյումրիում մահացած հայտնաբերված կնոջ կողքին դեղահաբեր են գտնվել, նա հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Թունիսում լարվածությունը պահպանվում է

Երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք

Փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը․ գրանցվել է 1206 արտակարգ դեպք և պատահար, որից 709 հրդեհի դեպքով

Օր առաջ պետք է լուծվի Արաքս ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ իրավախախտները ուշադրության կենտրոնում են

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ռոմանոս Պետրոսյանն ահազանգ է ստացել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման վերաբերյալ

Արշակ Կարապետյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել

Րոպեներ առաջ երկրաշարժ է գրանցվել Վանաձորում

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հայաստան» դաշինքը այսօր ԿԸՀ-ից վերցրել են մանդատները. «Պատիվ ունեմ»-ը դեռ չի վերցրել

Հայաստանը բանակցում է «Մոդեռնայի» շուրջ. Ավանեսյանը՝ պատվաստանյութը Հայաստան ներկրելու հնարավորության մասին

Տոկիո-2020. Իզաբելա Յայլյան. իրացնել բոլոր մոտեցումները

Որոշվել է քննիչ հանձնաժողով ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ․ Ալեն Սիմոնյան

Այս պահին Երասխում իրավիճակը հանգիստ է, կրակոց չկա. Արարատի մարզպետ

Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այցով Սյունիքում է

ԱՄՆ-ը դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Ամեն ամսվա վերջ հայտնի կդառնա, թե Հայաստանում քանի օտարերկրացի է պատվաստվել քովիդի դեմ

Ադրբեջանի կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են բնակիչների կյանքի իրավունքը․ ՄԻՊ զեկույց

Ժամը 15:30-ից հակառակորդը վերսկսել է կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածներից երկուսը անչափահասներ են (տեսանյութ)

Պատվաստվող քաղաքացիները վիճակահանությամբ կստանան թատրոնի, օպերայի տոմսեր․ Ավանեսյան

Մոտոցիկլով վթարի է ենթարկվել և զոհվել 30-ամյա նկարիչ Արարատ Ալեքսանյանը. նրան վթարի ենթարկողը հարբած է եղել

Տոկիո-2020. մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն

Պաշտպանության բանակն անդրադարձել է Քաշաթաղի եւ Մարտունու հայկական դիրքերի մասին տարածվող լուրերին

Վրաստանում համաճարակային իրավիճակը բարդ է, բայց լոքդաուն չի լինի

Ռուսաստանի դեսպանին կանչել են Ճապոնիայի ԱԳՆ

Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել «Բաղնիքի Արմանին»

Հայաստանում նույնպես շրջանառվում է հնդկական «Դելտա» շտամը. Անահիտ Ավանեսյան

Անասունների որոնման ընթացքում ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքում գերեվարված Արտակը վերադարձվել է

Մանվել Փարամազյանի պաշտպանները դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել